fbpx

Նորեկներ հավաքականում և Արցախի վետերանների թիմի հաղթանակն Աբխազիայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու հրավեր: 16 ֆուտբոլիստների թվում են նաև Ռուսաստանում հանդես եկող Արմեն Համբարձումյանը («Մորդովիա») և Դավիթ Յուրչենկոն («Անժի»):
  • Երկրպագուների ՖԱՖ շարժումը հայտարարություն է տարածել՝ մարզասերներին առաջարկելով իր հետ մեկնելու Չեռնոգորիա՝ ներկա գտնվելու հունիսի 10-ին տեղի ընտրանու և Հայաստանի հավաքականի միջև կայանալիք ընտրական հանդիպմանը:
  • Աբխազիայում անցկացվել է միջազգային մրցաշար, որին մասնակցել են 9 թիմեր Արցախից, Ռուսաստանից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից: Արցախի վետերանների հավաքականը եզրափակչում 2-0 հաշվով հաղթել է «Պյատիգորսկին» և դարձել մրցաշարի հաղթող: Թիմը մրցաշարում դարձել է 23 գոլի հեղինակ և բաց թողել 1-ը: Լավագույն ռմբարկուն Արսեն Սարգսյանն է 9 գոլով, լավագույն դարպասապահը՝ Ալեքսանդր Մելքումյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստը՝ Լևոն Մկրտչյանը:
  • Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարի 9-րդ տուրում «Կարմիոտիսան» հյուրընկալվելիս մրցել է «Նեա Սալամիսի» հետ և պարտություն կրել 0-1 հաշվով: Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 66-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում: «Կարմիոտիսան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ վերջին հորիզոնականում է և կորցրել է ուժեղագույնների մրցաշարում մնալու հնարավորությունները:
  • Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Տորպեդո-Բելազը» սեփական հարկի տակ 1-ական գնդակ է փոխանակել «Նեմանի» հետ: Կամո Հովհաննիսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 90-րդ րոպեին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Տորպեդո-Բելազը» 5-րդ հորիզոնականում է:
  • Գերմանիայի Ռեգիոնալ 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Շտայնբախի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Ռեգենսբուրգում», որը երկրի 3-րդ դիվիզիոնում այս պահին 3-րդ հորիզոնականում է և հնարավորություն ունի տեղափոխվելու Երկրորդ Բունդեսլիգա: 23-ամյա ֆուտբոլիստը վերջերս հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել «Շտայնբախի» հետ՝ ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու պատճառաբանությամբ: Այս մասին հաղորդում է Fussball.com-ը:

Sargis Adamyan

  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտ-2»-ը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Փյունիկ-2»-ից: Աչքի են ընկել Արսեն Հովհաննիսյանը և Էրիկ Ազիզյանը:
  • Արգենտինայի առաջնության 24-րդ տուրում «Արսենալ Սարանդին» հյուրընկալել է «Տեմպերլեյին» և հաղթանակ տոնել 2-0 հաշվով: «Արսենալ Սարանդիից» Խոակին Բոգոսյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ «Տեմպերլեյից» Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ խաղին: «ԱՍ»-ն վերջին՝ 30-րդ տեղում է, «Տեմպերլեյը»՝ 19-րդ:
  • «Վարդարի» 23-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը մակեդոնական ԶԼՄ-ների կողմից ընգրկվել է երկրի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Նա 5 բալանոց համակարգում ստացել է 3,5 գնահատականը: Բարսեղյանը, մասնակցելով «Ռաբոտնիչկիի» հետ ամբողջ հանդիպմանը (2-2), 60-րդ րոպեին խփել է այս մրցաշրջանում իր 6-րդ գոլը:
  • «Բանանցը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Կարեն Հարությունյանի հետ: Ակումբը նրան շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ:
  • Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Զիմբրուն» մրցակցի հարկի տակ 0-1 հաշվով պարտություն է կրել «Զարյայից» (լրացուցիչ ժամանակ): Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Զիմբրուն» դուրս է մնացել հետագա պայքարից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մրցույթ. Շահե՛ք Հայաստան – Ֆինլանդիա խաղի տոմսեր

Պյանիչը բավականին բարձր կարծիքի է Հայաստանի հավաքականի մասին

Պրոսինեչկի․ «Պետք է հաղթենք հայերին, եթե ցանկանում ենք դուրս գալ «Եվրո-2020»

«Բոսնիացիների դեմ խաղում կարևորը կարգապահությունն է»․ Ալեքսանդր Կարապետյանն ու Էդգար Բաբայանը՝ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

«Ատլետիկի» բոսնիացի հարձակվող․ «Հայաստանի հավաքականին չի կարելի թերագնահատել»

Կոլաշինացը մարզվել է․ Ջեկոյի, Պյանիչի ու թիմակիցների մարզումը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ (լուսանկարներ, տեսանյութ)

#Ապրող_ֆոտոներ_15. Յուրա Մովսիսյանի ամենահայտնի նկարն ու սարսափելի քամին

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Ֆուտբոլիստները ժամանել են. Հայաստանի հավաքականը սկսում է հավաքը (լուսանկարներ)

Բաբայանը գոլ խփեց այնտեղ, որտեղ հավաքականը ջախջախել էր դանիացիներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Յուրան՝ ՅՈՒՐԱհատուկ կարգավիճակում․ Առաջին տպավորությունները հավաքականի հայտացուցակից

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)