Նորվեգիայի հավաքականը հնարավոր է զրկվի աշխարհի առաջնությունում մասնակցությունից - VNews
Բաժիններ

Նորվեգիայի հավաքականը հնարավոր է զրկվի աշխարհի առաջնությունում մասնակցությունից

erling haaland norway 2020 21 5pa8wb29aqza1wrzyf2xht1xh - Նորվեգիայի հավաքականը հնարավոր է զրկվի աշխարհի առաջնությունում մասնակցությունից

Նորվեգիայի հավաքականը հնարավոր է զրկվի աշխարհի 2026 թվականի առաջնության մասնակցությունից՝ հաղորդում է Mirror-ը։

ՖԻՖԱ-ն այս որոշումը կարող է կայացնել պատժամիջոցների շրջանակում, որը նախատեսվում է կիրառել Նորվեգիայի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնությունը Քաթարում անցկացնելու անհամաձայնության ակցիա իրականացնելու պատճառով։

Նորվեգիայի հավաքականը դժգոհություն էր հայտնել աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու վերաբերյալ։ Խաղերից մեկում Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել հատուկ շապիկներով, որոնց վրա գրված էր․ «Մարդու իրավունքներ դաշտում ու դաշտից դուրս»։

Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունը բողոքի ալիք է առաջացրել, քանի որ ստադիոնների ու ենթակառուցվածքների կառուցմանը մասնակցող մարդիկ աշխատում են եղանակային անտանելի պայմաններում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: