«ՆոստալժիԳը՝ ամերիկյան ձևով». Ինչու՞ է Թայսոն - Ջոնս մենամարտը՝ թոփ իրադարձություն - VNews
Բաժիններ

«ՆոստալժիԳը՝ ամերիկյան ձևով». Ինչու՞ է Թայսոն – Ջոնս մենամարտը՝ թոփ իրադարձություն

Սպորտի այն սիրահարները, որոնք այս օրերին, անգամ ամիսների ընթացքում ակտիվորեն հետևել են նորությունների հոսքին, անկասկած, առնվազն 1-2 օրը մեկ հանդիպած կլինեն Մայք Թայսոնի մասնակցությամբ մարզումների տեսանյութերին։ 54-ամյա բռնցքամարտիկն ակտիվորեն գովազդում էր իր՝ մեծ ռինգ վերադարձը։ «Թայսոնի մարզման տեսանյութը. ծերուկը ֆանտաստիկ մարզավիճակում է» վերնագրով նորություններն ամենուրեք էին։

 

View this post on Instagram

 

Visit MyYellowShirt.com to buy your official @tysonranchofficial training gear and help support a good cause. @smartcups @miketysoncares

A post shared by Mike Tyson (@miketyson) on

Տեսանյութերում երևում է, որ իսկապես, բռնցքամարտիկի չափանիշներով ծեր Թայսոնը լավ ֆիզիկական վիճակ է հավաքել։ Նրա մարզումները համացանցում դիտելիս անգամ այսօրվա երիտասարդ ու գործող բռնցքամարտիկներից շատերը կհրաժարվեին «համտեսելու» նրա լեգենդար «աջից հուքն» ու «ապերկոտը»։ Բոլորն էլ հասկանում էին, որ «երկաթյա Մայքի» այս բոլոր պաթոսային վիդեոները զուտ արագորեն հարմար մրցակից գտնելն էր։

Մայք Թայսոնը ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերադառնում է մեծ ռինգ դեռևս մայիսին։ Սակայն մինչև բոլորովին վերջերս հայտնի չէր, թե ով է լինելու նրա մրցակիցը։ Դրա ընտրության հարցում խոչընդոտ էին համարվում տարբեր հանգամանքներ, որոնց մասին կկարդաք ստորև։ Իսկ հիմա, ինֆո բոլոր նրանց համար, ովքեր չգիտեին. Մայք Թայսոնը վերադարձի մենամարտում ուժերը կչափի մեկ այլ լեգնդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս-կրտսերի հետ։

Ինչո՞ւ ընտրվեց Ջոնսը

Վերջին 1-2 տարվա ընթացքում սպորտի ոլորտում աշխատող մենեջերն ու գործակալները հասկացել են, որ ռետրո և նոստալգիկ սպորտային իվենթների/ատրիբուտների վաճառքից կարելի է լուրջ գումար վաստակել ու փոխշահավետ գործարք իրականացնել։ Բավական է պատկերացնել, որ 10-15 տարի հետո մի փրոմոութեր կանցկացնի UFC-ի լեգենդներ դարձած Խաբիբի և Ֆերգյուսոնի մենամարտը, որը նրանց՝ թոփ լինելու ժամանակ այդպես տեղի չունեցավ։ Երկրպագուների բերկրանքն արտահայտելու նման չափման միավոր դեռ ստեղծված չէ, որպեսզի բնութագրենք՝ ինչպիսին կլիներ նրանց վիճակը՝ նման մենամարտի մասին լուր լսելուց հետո։ Նույնը Թայսոն-Ջոնս մենամարտի մասին է։

Եթե UFC-ի «ոսկե դարաշրջանը» հիմա է, բռնցքամարտում այն վաղուց անցել է։ 20-25 տարի առաջ Թայսոնի կամ նույն Ջոնսի մասնակցությամբ մենամարտերը համարվում էին նույնքան կարևոր մարզաշխարհի համար, որքան, օրինակ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ջոնսն ու Թայսոնը ռինգ պետք է դուրս գային դեռևս 2003 թվականին։ Եթե Թայսոնի կարիերան արդեն այդ տարիներին գնում էր դեպի մայրամուտ, Ռոյ Ջոնս-կրտսերը համարվում էր իր տարիների ամենահաջողակ բռնցքամարտիկը, նրան էր պատկանում չեմպիոնական 4 գոտի։ Սակայն այն ժամանակ հայտնվեցին մի շարք խանգարող հանգամանքներ։

Ըստ ամենաշրջանառվող վարկածի՝ Ռոյ Ջոնսին չէր բավարարել գումարը, որը նրան առաջարկել էին։ Ռոյ Ջոնսը հրաժարվեց ռինգ դուրս գալ 40 միլիոն դոլարի դիմաց։ Հետագայում էլի են եղել բանակցություններ, սակայն դրանք ևս ձախողվել են, ընդ որում՝ արդեն Թայսոնի պատճառով։ Այդ ժամանակ լեգենդար բռնցքամարտիկը ստիպված էր լուծել իր անձնական խնդիրները։ Նախ բռնցքամարտիկը բարում ծեծել էր երկու հոգու։ Դրան հաջորդեց ծանր ապահարզանի գործընթացը։ Նրա կինը խլեց գրեթե ամբողջ ունեցվածքը։ Թայսոնը ժամանակ էլ չուներ անգամ բոքսի մասին մտածելու։

2005 թվականին կողմերը ևս մոտ էին պայամանագիր կնքելուն, սակայն տասնամյակի մենամարտը դարձյալ տեղի չունեցավ։ Կևին Մակբրայդի դեմ մարտում Թայսոնը սարսափելի ելույթ ունեցավ։ Հերթական նոկաուտ թռչելուց հետո նա հայտարարեց, որ թողնում է սպորտը։ Այսօր նա վերադառնում է, մանավանդ մրցակիցը, իր խոսքով, պատրաստ է դուրս գալ ռինգ անգամ անվճար։ Մարդու հավատը դրան իհարկե չի գալիս, բայց դե։

Ի՞նչ վիճակում է Ջոնսը

Իրականում Ռոյ Ջոնսն այնքան էլ լավ վիճակում չէ, որքան Թայսոնը։ Դրա մասին կարող են վկայել առնվազն մարզումային տեսանյութերն ու նկարները։ Վերջին անգամ նա իսկապես լավն է եղել 2000-ականների կեսերին, այսինքն մոտ՝ 15 տարի առաջ։ Այդ տեսանկյունից Թայսոնի ուղեղն ավելի լավ է աշխատել։ «Երկաթյա Մայքը» ժամանակին հասկացավ, որ գնալով ավելի վատ է լինելու և որոշեց հեռանալ լեգենդի կարգավիճակում, իսկ Ջոնսը բառացիորեն համաձայնում էր մենամարտել բոլորի հետ։ Այդպես շարունակվեց այնքան, մինչև Ջոնսն իր մակարդակը գցեց չափից ներքև։ Ահա մի քանի պատճառ ընդամենը։

  • Նախ, ցավալին այն է, որ եթե գուգլեք «Ռոյ Ջոնս», շատ դեպքերում սկզբից կբերի «Ռոյ Ջոնսի երգերը», այլ ոչ թե «Ռոյ Ջոնսի մենամարտերը»։ Ջոնսն, իրոք, ունի ձայնագրված մի քանի երգ, որոնք սակայն չես կարող դասել լավագույնների շարքին։ Այդ երգն այնքան վատն էր, որ Ռոյ Ջոնսը մեծ դժվարությամբ համոզեց կատարել Չելյաբինսկում կայացած անհայտ բռնցքամարտիկների երեկոյին։
  • 2013-ին Ռոյ Ջոնսն անցկացրեց իր հերթական մենամարտը՝ Մոսկվայի արվարձաններում պարտության մատնելով անհայտ բռնցքամարտիկի։ Միջազգային բոլոր մարզական լրատվականներն այդ մենամարտը համարեցին շրիշակի մակարդակից ներքև, որովհետև, իրենց բնորոշմամբ, «ռինգում անգամ Ռոյ Ջոնսի ստվերը չէր, այլ այդ ստվերի մասին հիշողությունը»։ Բնական է, որ միայն 2018 թվականին կարիերան ավարտած Ռոյ Ջոնսը վերջում շատ ավելի վատն էր, քան դուք կպատկերացնեք։
  • 2015 թվականին Ռոյ Ջոնսին սկսեցին հետապնդել ԱՄՆ հարկային մարմնի աշխատակիցները։ Խուսափելով նրանց հետ հանդիպելուց ու պետությանը գումար վճարելուց՝ Ջոնսը «թակեց Վլադիմիր Պուտինի դուռն» ու ապաստան խնդրեց։ Ստանալով ռուսական անձնագիր՝ Ջոնսը խոստացավ զարգացնել սպորտաձևը Ռուսաստանում։ Սակայն անձնագիրը ստանալուց հետո գուշակեք մեկ անգամից՝ կատարե՞ց նա իր խոստումը, թե՞ ոչ….։

Ի՞նչ կտա Թայսոնին ու Ջոնսին այս մենամարտը

Մենք բոլորս հասուն մարդիկ ենք ու, թեպետ մեր մեջ կան այնպիսինները, որոնք ֆինանսերից ու մարկետինգից քիչ են գլուխ հանում, բայց հասկանում են բոլորը, 54 տարեկանում մեծ սպորտը վաղուց թողած մարդը ի վիճակի է վաճառելու իր մասնակցությամբ միայն 1 թույն շոու։ Կամ եթե ցանկանում է անել դա մեկից ավելի անգամ, ուրեմն առաջին նախատեսվածը պետք է բոմբել։ Թայսոնին ավելի վաղ առաջարկել էին UFC-ի նախկին չեմպիոնների հետ ռինգ դուրս գալ ու վճարել կլորիկ գումար, սակայն լեգենդար մարզիկը հրաժարվել է. դա այն սպորտային կիրքը չէ, որը նա ցանկանում է ապրել։

Հասկանալով, որ UFC-ական «կոճղերի» հետ մենամարտ անցկացնելը Թայսոնի սրտով չէ, սկսեցին մրցակիցներ փնտրել բռնցքամարտի աշխարհում։ Դիմեցին «Ռոկի 6» ֆիլմի սցենարին. չեմպիոն վետերանին դուրս բերել ռինգ համեմատաբար ավելի երիտասարդ ու անվանի բռնցքամարտիկի հետ։ Սակայն, ասում են, Թայսոն Ֆյուրին հոնորարի չափը լսելուց հետո ծիծաղել է ու չի էլ պատասխանել։ Այլ առաջարկներ էլ են եղել. մրցել համեմատաբար թույլ մրցակիցների հետ ու նրանց ֆոնին Տոռ երևալ, սակայն դա էլ մերժվեց. Թայսոնին անհրաժեշտ էր մաքսիմալ լուրջ մրցակից ու գունավոր պերֆոմանս։

Այդ տեսանկյունից Ռոյ Ջոնսը պարզապես իդեալական թեկնածու է «Երկաթյա Մայքի» համար։ Ամենակարևոր հանգամանքներից մեկը մրցակցի տարիքն է.նրանք գրեթե հասակակիցներ են։ Բացի դրանից՝ Ռոյ Ջոնսի անվան շնորհիվ միայն մենամարտի հոնորարն աճեց մի քանի անգամ, իսկ երկրպագուների արձագանքը պարզապես չլսված էր։ Վերջապես տեղի կունենա մենամարտ, որին սպասում էին դեռևս 2000-ականների սկզբին։ Ֆորմատն էլ է հարմարեցված տարիքային այս խմբին՝ 12 ռաունդի փոխարեն 8։

Ի՞նչ սպասել ռինգում։ Իհարկե, թույն բոքսի ակնկալիք ունեցողներին հենց հիմա պետք է հիասթափեցնենք. այսօրվա ծերուկները ոչ մի աղերս չունեն այն լեգենդար ու իկոնիկ մարզիկների հետ, որոնք 20 տարի առաջ ռինգում սարսափազդու նոկաոուտներ էին անում։ Փորձեք այդ մենամարտին նայել այլ՝ ավելի «նոստալժիԳը» եղանակով։ Այդ դեպքում կապրեք այն զգացողությունները, որոնք ցանկանում եք՝ լսելով «Թայսոնն ընդդեմ Ջոնսի» գլխագիրը։

«Դավաճան Թրամփը». Ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահը կործանեց Մայք Թայսոնի կարիերան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էդմեն Շահբազյանը ESPN-ի՝ Մ25 լավագույն մարտիկների ցանկում 2-րդն է

Կելվին Գաստելումը մարտահրավեր է նետել Էդմեն Շահբազյանին

Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել UFC-ում՝ այն նվիրելով հայերին (տեսանյութ)

«Դավաճան Թրամփը». Ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահը կործանեց Մայք Թայսոնի կարիերան

Մակգրեգորը կպայքարի գոտու համար. նրա մրցակիցը կարող է լինել Խաբիբը

Կոնոր Մակգրեգորն իրեն անվանել է MMA պատմության լավագույն մարտիկը

Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը կոմայի մեջ է

«Մեզ սպորտ է պետք․ եկեք խաղանք»․ Թրամփը՝ UFC 249-ի մասին (տեսանյութ)

Ֆերգյուսոնը հոսպիտալացվել է Գեյջիի հետ մենամարտից հետո

ESPN․ Թայսոնին պատկանող ընկերությունը կապ չի հաստատել «Բարսելոնայի» հետ

Մայք Թայսոնին պատկանող ընկերությունը մտադիր է գնել «Կամպ Նոուի» անվանման իրավունքները

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը թոքաբորբով հոսպիտալացվել է

Հայտնի է UFC 249-ի անցկացման օրը ու վայրը

Թայսոնի մարզիչը պատմել է, թե ինչպես է բռնցքամարտիկը իրեն վանդակում փակել վագրի հետ

Տոնի Ֆերգյուսոնը Խաբիբին ու Կոնորին փալաս է անվանել