«Նրա սենյակում Պիռլոյի նկարով պաստառ է փակցված»․ Իտալիայի ընտրանու կիսապաշտպանը կարող է միանալ «Յուվենտուսին» - VNews
Բաժիններ

«Նրա սենյակում Պիռլոյի նկարով պաստառ է փակցված»․ Իտալիայի ընտրանու կիսապաշտպանը կարող է միանալ «Յուվենտուսին»

«Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելիի գործակալ Ստեֆանո Կաստելնուովոն հաստատել է «Յուվենտուսի»՝ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված լինելու վերաբերյալ լուրերը:

«Մանուելի սենյակում Պիռլոյի նկարով պաստառ է փակցված, նրա համար հետաքրքիր կլինի այսօր տեսնվել Անդրեայի հետ («Յուվենտուսն» Ա սերիայի 17-րդ տուրում հյուրընկալելու է «Սասուոլոյին»՝ խմբ․): Սակայն դա չի ազդում Լոկատելիի վրա:

Նա սիրում է մասնակցել մեծ հանդիպումների և միշտ ներդնում է ամբողջ ուժերը: «Յուվենտուսն» ամռանը հետաքրքրված էր նրա տրանսֆերի գնմամբ, բայց ակումբները համաձայնության չհասան: Դա կարող է տեղի ունենալ ապագայում:

Մանուելի հետ ամեն ինչ լավ է «Սասուոլոյում», նա չի փոխել ակումբի նկատմամբ վերաբերմունքը: Երջանիկ եմ, որ Լոկատելին նորամուտը նշեց Իտալիայի ազգային հավաքականում: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա ամեն ինչ հնարավոր է: Ամռանն իրադարձությունները գուցե ավելի լավ դասավորվեն: «Սասուոլոն» իսկապես հավակնոտ է: Տեսնենք՝ ինչ կլինի: Եթե լավ առաջարկ ստացվի, համաձայնության գալը բոլորի համար էլ շահավետ կլինի:

Մանուելը միշտ շնորհակալ կլինի այս ակումբին, սակայն երազում է խաղալ Չեմպիոնների լիգայում: Հուսով եմ՝ և՛ նա, և՛ «Սասուոլոն» ամռանը նվեր կստանան»,- Կաստելնուովոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

23-ամյա Լոկատելին 2016-2019թթ․ եղել է «Միլանի» ֆուտբոլիստ, 2018/19թթ․ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել «Սասուոլոյում», ինչից հետո այդ ակումբ տեղափոխվել ամբողջական հիմունքներով: 6 խաղ է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականում:

Օզիլը կարիերան կարող է Իտալիայում շարունակել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հերթական թոփ ֆուտբոլիստը՝ անվճար. «Յուվենտուսը» նոր թիրախ ունի

«Սուարեսի՝ «Բարսելոնայից» հեռանալը հավասարազոր է Ռոնալդուի՝ «Ռեալը» լքելու հետ»․ Ֆոռլան

Անգլիական ակումբը ֆավորիտ է Հալանդի տրանսֆերի գնման համար պայքարում

Բենզեմա․ «Այդ երկուսը ոչ թե կուռքեր, այլ օրինակելի մարզիկներ են եղել ինձ համար»

«Յուվենտուսն» ընտրում է՝ բաժանվել Ռոնալդուի՞ց, թե՞ Դե Լիխտից

«Պատերազմ» Եվրոպայում՝ «Լիոնի» ֆուտբոլիստի համար

«Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

Գոլառատ ոչ-ոքի՝ «Սասուոլո» – «Նապոլի» խաղում (տեսանյութ)

Բուֆոնը նշել է՝ երբ է պատրաստվում ավարտել կարիերան

«Յուվենտուսը» գնեց «Շալկեի» ֆուտբոլիստին

3 թոփ տրանսֆեր. «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը՝ 2021/22-ին

«Բավարիան» մտադիր է պաշտպանական ահեղ զույգ ստեղծել

Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը. Մեսիին մեկ գոլ է հարկավոր այն կրկնելու համար

«Յուվենտուսը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սպեցիայի» դարպասը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն հոբելյանական խաղ է անցկացնում