Նրանց դատավճիռը կայացված է․ Հունգարիան ԵՎՐՈ-ում անելիք չունի՞ - VNews
Բաժիններ

Նրանց դատավճիռը կայացված է․ Հունգարիան ԵՎՐՈ-ում անելիք չունի՞

Hngary - Նրանց դատավճիռը կայացված է․ Հունգարիան ԵՎՐՈ-ում անելիք չունի՞

Հունգարիայի հավաքականը նույնիսկ մինչև ԵՎՐՈ-ի սկսելը մրցաշարի գլխավոր անհաջողակն է։ Մարկո Ռոսիի թիմը մահվան խմբում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների հետ։ Ավելի վատ չէր կարող լինել։

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Հունգարիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Հունգարիայի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի քանակի ավելացման գլխավոր շահողներից է։ Դժվար թե նրանք նվաճեին Եվրոպայի առաջնության ուղեգիր, եթե մասնակից երկրների թիվը դեռ 16 լիներ։ Նրանք երկրորդ ԵՎՐՈ-ն անընդմեջ հայտնվում են եզրափակիչ փուլում։ Սրա համար հաստատ պարտական են ՈւԵՖԱ-ի կատարած բարեփոխումներին։ Ընտրական փուլը Հունգարիայի հավաքականն ավարտեց 4-րդ տեղով։ Խմբում մրցակիցներն էին Խորվաթիայի, Ուելսի, Սլովակիայի և Ադրբեջանի հավաքականները։ Այս մրցունակ խմբում Մարկո Ռոսիի թիմը 8 խաղից հետո 12 միավոր վաստակեց ու 1 միավորով հետ մնաց սլովակներից, 2 միավորով՝ երկրորդ տեղով ընտրական փուլն ավարտած Ուելսից։ Հիմնական ճանապարհով նրանք չկարողացան նվաճել ԵՎՐՈ-ի ուղեգիր։ Պետք էր պայքարել զարտուղի ճանապարհով։

hungary v iceland uefa euro 2020 play off finals 960x540 - Նրանց դատավճիռը կայացված է․ Հունգարիան ԵՎՐՈ-ում անելիք չունի՞

Հունգարիան Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայում իր խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ 6 խաղից հետո նրանք 11 միավոր վաստակեցին ու գերազանցեցին Ռուսաստանի, Սերբիայի և Թուրքիայի հավաքականներին։ Այնուհետև փլեյ-օֆֆում հաղթանակները Բուլղարիայի ու Իսլանդիայի հավաքականների դեմ խաղերում Հունգարիային Եվրոպայի առաջնության ուղեգիր բերեց։ Ամուր բնավորություն ունեցող Հունգարիայի հավաքականին ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլում չունենալը իսկապես ցավալի կլիներ։ Նրանք գերազանց ֆուտբոլ էին խաղացել նաև ընտրական փուլում, բայց մի փոքր չէր հերիքել վերջնական հաջողության համար։

Հունգարիան շատ լավ է մեկնարկել նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Նրանք 3 խաղերից հետո ունեն 2 հաղթանակ ու 1 ոչ-ոքի։ Խմբում երկրորդն են, հետ են մնում միայն Անգլիայից։ Մինչև ԵՎՐՈ-ն նրանք երկու ընկերական հանդիպում են անցկացնելու։ Հանդիպելու են Կիպրոսի ու Իռլանդիայի հավաքականներին։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ – Պետեր Գուլաչի («ՌԲ Լայպցիգ»), Դենեշ Դիբուս («Ֆերենցվարոշ»), Ադամ Բոգդան («Ֆերենցվարոշ»)

Պաշտպաններ – Բենդեգուզ Բոլա («Ֆեհերվար»), Գերգո Լովրենչիչ («Ֆերենցվարոշ»), Աթիլա Ֆիոլա («Ֆեհերվար»), Վիլի Օրբան («ՌԲ Լայպցիգ»), Ատիլա Սալայի («Ֆեներբահչե»), Էնդրե Բոտկա («Ֆերենցվարոշ»), Ադամ Լանգ («Օմոնիա Նիկոսիա»), Ակոշ Կեչկեշ («Լուգանո»),

Կիսապաշտպաններ – Լոիկ Նեգո («Ֆեհերվար»), Ադամ Նադ («Բրիսթոլ»), Լասլո Կլյայնհայսլեր («Օսիյեկ»), Դավիդ Շիգեր («Ֆերենցվարոշ»), Դանիել Գազդագ («Ֆիլադելֆիա Յունիոն»), Անդրաշ Շաֆեր («ԴԱԿ-1904»), Տամաշ Չերի («Մեզոկովեշտ»), Ֆիլիպ Հոլենդեր («Պարտիզան»),

Հարձակվողներ – Ադամ Սզալայ («Մայնց»), Ռոլանդ Սալաի («Ֆրայբուրգ»), Նեմանյա Նիկոլիչ («Ֆեհեվար»), Կևին Վարգա («Կասիմփաշա»), Ռոլանդ Վարգա (ՄՏԿ «Բուդապեշտ»), Սոբոլչ Շոն («Դալլաս»), Յանոշ Հան («Պակշ»)։

24 25 maxim 20191013 mic8736 1 960x540 - Նրանց դատավճիռը կայացված է․ Հունգարիան ԵՎՐՈ-ում անելիք չունի՞

Հունգարիայի հավաքականի կազմն ուսումնասիրելիս հաստատ սպասում էինք Դոմինիկ Սոբոսլայիի անունին։ Սակայն «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային ընտրանուն։ Սա իհարկե, մեծ խնդիր է Հունգարիայի համար։ Նա ոչ միայն հավաքականի ամենահայտնի խաղացողներից է, այլև գլխավոր աստղը կարող էր դառնալ այս ԵՎՐՈ-ում ու թոփ հավաքականների դեմ խաղերում փորձել առաջնորդել իր թիմին։ Սակայն Հունգարիան կփորձի դիմակայել ուժեղագույններին առանց Սոբոսլայիի։ Մնացած դիրքերում Մարկո Ռոսին կատարել է ամենաօպտիմալ ընտրությունը։

Մեր ընտրանին

Մարզչական գործոնը

Հունգարիայի հավաքականը գլխավորում է 57-ամյա իտալացի մասնագետ Մարկո Ռոսին։ Նրան քչերն են ճանաչում՝ նույնիսկ իր հայրենիքում՝ Իտալիայում։ Նրա մարզչական կարիերայի գլխավոր նվաճումը եղել է համեստ «Հոնվեդ» ակումբի հետ Հունգարիայի չեմպիոն դառնալը։ Այդ ակումբը մինչև Ռոսիի ժամանումը երկրի առաջնությունում պայքարում էր ոչ թե չեմպիոնության, այլ մրցաշարում մնալու համար։ Ռոսին անխոնջ աշխատանքի շնորհիվ կարողացավ ակումբին հասցնել պատմական չեմպիոնության։ Այդ նվաճումը տեղի ունեցավ 2017 թվականին։ Չեմպիոնական տարուց անմիջապես հետո նա որոշեց հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Հունգարիայի հավաքականը Ռոսին գլխավորում է 2018 թվականից։ Նրանից սպասելիքները շատ էին․ առնվազն կրկնել Բերնդ Շտորկի՝ Հունգարիայի հավաքականի նախկին մարզչի հաջողությունը՝ թիմին դուրս բերելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Ընտրական փուլով Հունգարիան դա չկարողացավ անել։ Բայց Ռոսիին շարունակում էին վստահել Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Կտրուկ քայլերի անհրաժեշտություն չկար, Ռոսին պետք է շարունակի աշխատանքը։ Իտալացի մասնագետը պատասխանեց այդ վստահությանը՝ ստեղծելով բնավորությամբ ամուր հավաքական, որը բավականին տպավորիչ ֆուտբոլ է խաղում։ Արդյունքում Հունգարիան հայտնվեց ԵՎՐՈ-ում։ Մարզչին վստահելը ճիշտ էր։

thumbs b c 149dfc548c732bf9b749615eb19e313c - Նրանց դատավճիռը կայացված է․ Հունգարիան ԵՎՐՈ-ում անելիք չունի՞

Ռոսիին հիմա բարդագույն աշխատանք է սպասվում։ Նրա թիմը խմբային փուլում բարդագույն մրցակիցներ ունի։ Մարզիչն այս պարագայում թիմին ավելի շուտ պետք է պատրաստի ոչ թե խաղային, այլ հոգեբանական առումով։ Շատ կարևոր է, որ Հունգարիան մոռանա, թե ով է իրենց մրցակիցը ու խաղա իր ֆուտբոլը։

Գլխավոր աստղը

Հունգարիայի հավաքականի գլխավոր աստղի հարցում մեծ ընտրություն չկա։ Պետեր Գուլաչին թիմի հույսն է լինելու այս մրցաշարում։ «ՌԲ Լայպցիգի» դարպասապահը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում ամենաքիչ բաց թողած դարպասապահն է։ Իհարկե, այստեղ մեծ դերակատարում են ունեցել նաև թիմի պաշտպանները, բայց Գուլաչիի դերն էլ պակաս չէ։ Այսպիսի հավաքականների պարագայում դարպասապահի գործոնն առհասարակ շատ մեծ է։ Նույն տրամաբանությամբ խոսել ենք նաև Շվեյցարիայի մասին, որտեղ ակնկալիքները շատ են Յան Զոմերից։ Նույնն էլ այստեղ է․ Գուլաչին թիմի ամենահայտնի խաղացողն է ու ամենաշատ բանը կախված է հենց իրենից։

D AS20191119022 960x640 - Նրանց դատավճիռը կայացված է․ Հունգարիան ԵՎՐՈ-ում անելիք չունի՞

Պորտուգալիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներում Հունգարիան խաղալու է երկրորդ համարով։ Նրանք մշտապես դիմակայելու են մրցակցի գրոհներին ու փորձելու են հակագրոհների միջոցով անել ինչ-որ բան։ Իսկ դարպասում կանգնած խաղացողից շատ բան է կախված լինելու։ Եթե Հունգարիան այս խաղերից մեկում կարողանա ոչ-ոքի խաղալ, կամ էլ սենսացիոն հաղթանակ տանել, ապա պետք է որ Գուլաչին այդ խաղում ունենա ուղիղ մասնակցություն։ Նրա սեյվերը շատ են պետք գալու Հունգարիայի հավաքականին։ Սակայն Գուլաչիին հաստատ չես նախանձի։ Մի քանի օրվա ընթացքում նա դիմագրավելու է այնպիսի հարձակվողների, ինչպիսիք են՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման, Ժոաու Ֆելիշը, Կիլիան Մբապեն, Տիմո Վերները, Կայ Հավերցն ու այսպես շարունակ։

Մրցակիցներ/շանսեր

Իրատեսական կանխատեսումներում Հունգարիայի հավաքականը որևէ շանս չունի խմբից դուրս գալու։ Հանդիպումներից մեկում գուցե նրանք «կրակեն», բայց այսպիսի խմբից դուրս գալը անկասկած ԵՎՐՈ-ի գլխավոր սենսացիան կլինի։ Բայց ամեն ինչ չէ, որ այդքան վատ է Հունգարիայի համար։ Օրինակ խաղացանկը շատ հաճելի է նրանց համար։ Հունգարիան սկսում է մրցաշարը Բուդապեշտում։ Սեփական հարկի տակ նրանք առաջին տուրում խաղալու են Եվրոպայի գործող չեմպիոնի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ։ Մի քանի օր անց ևս մեկ հանդիպում տանը։ Այս անգամ մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան է։ Համաձայնվե՛ք, մի կողմից սա դաժան է, բայց մյուս կողմից էլ ֆանտաստիկ է մի քանի օրում հանդիպել Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոններին, այն էլ սեփական երկրում։ Գերմանիայի հետ Հունգարիան կխաղա Մյունխենում։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

3-5-2։ Գուլաչի, Սալայի, Օրբան, Բոտկա, Վարգա, Նեգո, Կլյայնհայսլեր, Նադ, Շիգեր, Սալայի, Շալաի։

Հունգարիայի հավաքականը խաղում է 3 կենտրոնական պաշտպանով, եզրային լատերալներով։ Դաշտի կենտրոնը շատ հագեցած է։ Ռոսին կիրառում է երկու հենակետայիններով տարբերակը։ Առջևում երկու հարձակվող կա, իսկ նրանց թիկունքում հարձակվողական գործողությունները համակարգող մեկ ֆուտբոլիստ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)

Ֆինլանդիան անակնկալ հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ (տեսանյութ)

«Քրիստիան Էրիկսեն». Դանիայի ու Ֆինլանդիայի երկրպագուների հուզիչ ակցիան (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կշարունակվի Դանիա – Ֆինլանդիա հանդիպումը