Նրանց նորամուտը․ 10 աստղ, որոնք Եվրոպայի առաջնությունում կխաղան առաջին անգամ - VNews
Բաժիններ

Նրանց նորամուտը․ 10 աստղ, որոնք Եվրոպայի առաջնությունում կխաղան առաջին անգամ

b5xntgj6jtah1s8z1shg scaled - Նրանց նորամուտը․ 10 աստղ, որոնք Եվրոպայի առաջնությունում կխաղան առաջին անգամ

ԵՎՐՈ-2020-ի հավաքականների կազմում կան մի շարք խաղացողներ, որոնք առաջին անգամ են մասնակցում աշխարհամասի գլխավոր մրցաշարին։ Հինգ տարվա դադարից հետո Եվրոպայի առաջնության անցկացումը նորեկների թիվը զգալիորեն ավելացրել է։ VNews-ը ներկայացնում է 10 խաղացողների, որոնց համար սա նորամուտի ԵՎՐՈ է։

Ֆիլ Ֆոդեն (Անգլիա)

21-ամյա Ֆոդենի համար սա առաջին ԵՎՐՈ-ն է։ 2016-ին նա խաղում էր Անգլիայի մինչև 16 տարեկանների հավաքականում, իսկ հիմա «երեք առյուծների» գլխավոր հույսերից է։ Անգլիայի հավաքականը առաջնությանը ներկայացել է իր պատմության մեջ ամենաերիտասարդ կազմով։ Ֆոդենից շատ բան է կախված լինելու։ Հենց երիտասարդ անգլիացին է «մեղավորը», որ նրանից սպասելիքները ԵՎՐՈ-ում շատ են։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում նա հիասքանչ մրցաշրջան անցկացրեց ու արդեն երրորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն` ճանաչվելով Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող։ Կարող էր հաղթել նաև Չեմպիոնների լիգայում, սակայն եզրափակիչում «Չելսին» կանգնեց նրանց ճանապարհին։

Phil Foden reveals new Gazza-style haircut and hopes to emulate England hero at Euro 2020 | Goal.com

Ֆոդենը ԵՎՐՈ-ից առաջ իմիջային փոփոխություն է կատարել՝ ներկելով մազերը։ Նա առաջին անգլիացին չէ, որն այսպիսի տեսքով է ներկայանում Եվրոպայի առաջնությանը։ 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը անգլիացի Պոլ Գասկոյնը ճիշտ այսպիսի սանրվածք ուներ։ Իմիջային փոփոխությամբ ու տպավորիչ խաղով Ֆոդենը շատ անելիք ունի առաջիկա առաջնությունում։ Նրա ստեղծագործ ու արագ ֆուտբոլը Անգլիայի հավաքականին կարող է շատ բան տալ։ Անգլիան պատմության մեջ դեռևս ոչ մի անգամ չի խաղացել Եվրոպայի առաջնության եզրափակիչում, ընդ որում՝ նրանք ամենաշատ հանդիպում անցկացրած հավաքականն են ԵՎՐՈ-ում։ Գուցե եկե՞լ է դա անելու ժամանակը հիմա։

Ֆրենկի դե Յոնգ (Նիդերլանդներ)

Frenkie De Jong's highlights in 4-2 win against Germany shows his unreal talent | The SportsRush

Նիդերլանդների հավաքականը երկար դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն։ Այնպես որ, զարմանալի չէ, որ կազմի մեծ մասի համար սա նորամուտի ԵՎՐՈ է։ Ընտրել ենք դե Յոնգին, քանի որ նրանից շատ բան է կախված այս հավաքականում։ Վան Դեյկի վնասվածքից հետո հենց նա դարձավ թիմի իրական առաջատարը։ Դոնի վան դե Բեկի վնասվածքն էլ զգալիորեն ավելացրեց «Բարսելոնայի» կիսապաշտպանի անելիքները դաշտի միջին հատվածում։ Դե Յոնգը կարող է իր խաղով նշանակալի դարձնել ոչ միայն իր, այլև խաղընկերների նորամուտը։

Ֆերան Տորես (Իսպանիա)

Երևան, իսկ հիմա ԵՎՐՈ-ում «ֆուրիա ռոխայի» գլխավոր հույս։ Տորեսը երկու տարի առաջ Իսպանիայի Մ-19 հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոն դարձավ Երևանում։ Պորտուգալիայի հետ եզրափակիչում նա դուբլ գրանցեց։ «Վալենսիայի» կիսապաշտպանի տպավորիչ խաղը հուշում էր, որ նա տեղափոխվելու է ավելի բարձրակարգ թիմ։ «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ նա մեծ առաջընթաց գրանցեց մեկ մրցաշրջանում։ Եթե երկու տարի առաջ Ֆերանը Իսպանիայի Մ-19 հավաքականի առաջատարն էր, ապա հիմա նա Իսպանիայի հավաքականի հարձակման գծի հարվածային ուժն է։ Սա իհարկե, «ֆուրիա ռոխայի» լավ օրից չէ։

Man City new boy Ferran Torres becomes first player since Michael Owen to hit hat-trick against Germany as Spain HUMILIATE four-time World Cup champions

Ֆերան Տորեսի համար սա առաջին խոշոր մրցաշարն է Իսպանիայի հավաքականի կազմում։ Ու հենց նորամուտի մրցաշարում նրա վրա պատասխանատվության մեծ չափաբաժին կա։ Հարձակման գծում ավելի հնչեղ անուն միայն Ալվարո Մորատան է։ Կա լավ մրցաշրջան անցկացրած Ժերար Մորենոն։ Իսկ Պաբլո Սարաբիայից կամ էլ Ադամա Տրաորեից սպասելիքներ գրեթե չկան։ Այս պարագայում հարձակման գծի ստեղծարարության ամենամեծ բեռն ընկնում է Ֆերան Տորեսի վրա։ Նրա համար հիշարժան, բայց բարդ մրցաշար է լինելու։

Բրունո Ֆերնանդեշ (Պորտուգալիա)

Բրունոն Պորտուգալիայի հավաքականի չեմպիոնական կազմում չկար։ 2016-ին նա խաղում էր «Ուդինեզեում»։ Սակայն երիտասարդական հավաքականում նա առաջատարներից էր։

Bruno Fernandes scouting report after Man Utd target impresses for Portugal - Dan O'Toole - Manchester Evening News

Այս ԵՎՐՈ-ում նրա մոտիվացիան շատ մեծ է լինելու։ Պորտուգալիան ավելի ուժեղ կազմով է ներկայացել այս ԵՎՐՈ-ին։ Ֆերնանդեշն այն խաղացողներից մեկն է, որն ուժեղացրել է թիմի կազմը։ Նա նախորդ երկու մրցաշրջաններում զգալիորեն ուժեղացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը։ Ժամանակն է անել դա նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Սանտուշը հարձակման գծում նրան մեծ արտոնություններ է տալու։ Ֆերնանդեշը լինելու է մեկնարկային կազմում։ Մնում է հասկանալ, թե ով է իրացնելու 11-մետրանոցներն այստեղ։

Կիլիան Մբապե (Ֆրանսիա)

Ամենևին էլ պետք չէ զարմանալ։ Կիլիան Մբապեի համար սա առաջին ԵՎՐՈ-ն է։ 2016 թվականին նա դեռ չկար Ֆրանսիայի հավաքականում։ Մբապեն այդ տարիներին արդեն խաղում էր «Մոնակոյում», բայց ազգային հավաքականի համար նրա խաղը բավարար չէր։ Կդառնա՞ր Ֆրանսիան տնային ԵՎՐՈ-ի չեմպիոն, եթե թիմում լիներ Մբապեն՝ չենք կարող ասել։ Փոխարենը այդ տարի Մբապեն Ֆրանսիայի Մ-19 հավաքականի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հիմա «եռագույններն» կարող են հաղթել ԵՎՐՈ-ն Մբապեի հետ։ Նրա մասնակցությամբ առաջին խոշոր մրցաշարը՝ Մունդիալ-2018-ն ավարտվեց Ֆրանսիայի չեմպիոնությամբ։ Մբապեն կփորձի արդեն առաջին փորձից վերցնել նաև ԵՎՐՈ-ն։

Mbappe explains Real Madrid snub in 2014 as talk of Blancos switch resurfaces | Goal.com

Մբապեն մրցաշարի նորեկը լինելուց բացի նաև գլխավոր աստղերից է։ Նա Ֆրանսիայի հավաքականի հարձակման գծի առաջատարն է։ Մրցակիցները ամենաշատը վախենում են հենց նրանից։ Մարզական մամուլի գլխագրերում նրա անունը շոշափվում է ամեն օր։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ասում է, որ տրանսֆերային շշուկներն ամենևին չեն խանգարում Մբապեին։ Նա միայն ԵՎՐՈ-ի վրա է կենտրոնացած։ Մբապեի խաղն այս խոշոր մրցաշարին կարող է ավելի լավը դառնալ, քանի որ հավաքականում է Կարիմ Բենզեման։ Բենզեման դաշտում հաճախ է փոխում դիրքը՝ հնարավորություն տալով եզրերից խաղացող ֆուտբոլիստներին հայտնվել հարձակման կրակագծում։ «Ռեալում» երկար տարիներ դա գերազանց աշխատեց Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Սա կարող է շատ օգնել նաև Մբապեին։ Այնպես որ, բացառված չէ, որ հիմա մենք խոսում ենք ոչ միայն ԵՎՐՈ-ի ամենաաստղային նորեկի, այլ նաև մրցաշարի լավագույն խաղացողի մասին։

Մեր ընտրանին

Գորան Պանդև (Հյուսիսային Մակեդոնիա)

Պանդևը իր բազմաչարչար կարիերայի ընթացքում առաջին անգամ կխաղա ԵՎՐՈ-ում։ Պանդևը խաղում է հավաքականում արդեն 20 տարի։  Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը երբեք որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլին չի մասնակցել։ Պանդևը երկար տարիներ մակեդոնական ֆուտբոլի աստղն է եղել ու վերջապես կարող է առաջնորդել իր հավաքականին խոշոր մրցաշարում։ Մեկնարկային կազմում նրա տեղն, իհարկե, ապահովված չէ։ Հայաստանի հավաքականի դեմ վերջին խաղերից կարող ենք հիշել, որ նա շատ հաճախ էր մնում պահեստային նստարանին։ Սա առավել քան տրամաբանական է։ Պանդևը 37 տարեկան է։

UEFA EURO 2020 on Twitter: "🇲🇰 Goran Pandev = North Macedonia's all-time top scorer with 36 goals 🤩 Who's your nation's record goalscorer? 🤔 ⚽️ @ffmmkd… https://t.co/dOOxw1bKoC"

Չեմպիոնների լիգայում հաղթած Պանդևը ամեն դեպքում կփորձի դաշտում եղած ժամանակ լավագույն ֆուտբոլը ցուցադրել և, որ ամենակարևորն է, վայելել խաղը։ Այսպիսի մրցաշարում Հյուսիային Մակեդոնիան մեծ խաղադրույքներ չի անելու։ Այնպես որ, պետք է պարզապես վայելել ֆուտբոլը։ Մրցակիցները դրա համար առավել քան հարմար են։ Ավստրիայի ու Ուկրաինայի հետ Պանդևն ու ընկերները հաստատ կարող են պայքարել։ Բարդ է լինելու Նիդերլանդների հետ։ Բացառված չէ, որ այս մրցաշարից հետո էլ հենց Պանդևը հայտարարի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Ի՜նչ հրաժեշտ կլինի դա։

Տեմու Պուկի (Ֆինլանդիա)

Finland – Teemu Pukki - Euro2020Tips | Euro 2020 Betting

Եվս մեկ խաղացող, որը ԵՎՐՈ-ում նորամուտը նշում է ֆուտբոլիստի համար բավականին հասուն տարիքում։ 31-ամյա Պուկին ԵՎՐՈ-ում նախկինում չէր խաղացել մեկ պարզ պատճառով․ Ֆինլանդիայի հավաքականը իր պատմության մեջ երբեք չէր խաղացել Եվրոպայի առաջնությունում։ 24 մասնակիցներից Ֆինլանդիան միակ նորեկն է։

Էնդրյու Ռոբերտսոն (Շոտլանդիա)

New injury nightmare for Liverpool with Robertson out of Scotland's Nations League clash | Goal.com

Շոտլանդիայի հավաքականը 25 տարվա դադարից հետո նորից կխաղա Եվրոպայի առաջնությունում։ Շոտլանդիան տևական ժամանակ է, չի խաղացել նաև աշխարհի առաջնությունում։ Ստացվում է՝ այս հավաքականի բոլոր խաղացողների համար սա նորամուտի մրցաշար է ԵՎՐՈ-ում։ Շոտլանդիայի հավաքականի ամենաաստղային խաղացողը Էնդրյու Ռոբերտսոնն է։ «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի առաջնությունում հաղթած խաղացողը վերջապես կնշի նորամուտը նաև հավաքականների մակարդակով խոշոր մրցաշարում։

Տիմո Վերներ (Գերմանիա)

Տարատեսակ մեմերի հերոս դարձած Տիմո Վերների համար սա առաջին ԵՎՐՈ-ն է։ 2016 թվականին նա «Շտուտգարտից» նոր էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ», խաղում էր Գերմանիայի երիտասարդական հավաքականում։ Հիմա, առանց Վերների, Գերմանիայի ազգային հավաքականը բարդ է պատկերացնել։

Euro 2020: Germany's Star Player - Profiling Die Mannschaft's Marksman Timo Werner - Ghana Latest Football News, Live Scores, Results - GHANAsoccernet

Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո Վերների մոտ վստահությունն ավելացել է։ Չնայած վրիպումներին ու ոչ այնքան արդյունավետ խաղին՝ նրա ցուցադրած ֆուտբոլը վատը չէ։ Լյովի թիմում նրա տեղը մեկնարկային կազմում գրեթե ապահովված է։ Գերմանիայի հավաքականի հարձակման գծում կան խաղացողներ, որոնց ներկայությունը ազատություն է տալիս Վերներին։ Նա կարող է երբեմն-երբեմն խաղալ նաև եզրերում։ Կայ Հավերցը, Սերժ Գնաբրին հենց այդպիսի ֆուտբոլիստներ են։ Ի դեպ, նրանց համար ևս սա նորամուտի ԵՎՐՈ է։

Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա)

Italian Legend Slams Gianluigi Donnarumma Following Poor Performance in the European Championship | 90min

Առանց դարպասապահի այս ցանկն ավարտվել չէր կարող։ ԵՎՐՈ-ի ամենաաստղային դարպասապահներից մեկի համար սա առաջին խոշոր մրցաշարն է։ Մունդիալ-2018-ում Իտալիան չկար, իսկ ԵՎՐՈ-2016-ի Իտալիայի կազմում Դոնարուման չկար։ Նա «սկուադրա աձուրայի» առաջին համարն է։ Մինչև ԵՎՐՈ-ն խոսակցություններ շրջանառվեցին, որ Ջանլուիջի Բուֆոնը մտածում է Իտալիայի հավաքական վերադառնալու մասին։ Սակայն խոսքը ոչ թե ԵՎՐՈ-ի, այլ Մունդիալ-2022 մասին էր։ Նույնիսկ այդ պարագայում դժվար է պատկերացնել, որ Դոնարուման կդառնա երկրորդ համարը։ Իտալացու համար հիմա կռիվ են տալիս եվրոպական մի շարք ակումբներ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Դոնարուման համաձայնության եկավ իր նոր թիմի հետ

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)