Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը - VNews
Բաժիններ

Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

maxresdefault 10 - Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն ավարտված է։ Մագնուս Կառլսենի հետ շախմատային թագի համար կպայքարի ռուս Յան Նեպոմնյաշչին։ 2007 թվականից հետո առաջին անգամ շախմատային թագը կարող է վերադառնալ Ռուսաստան։ Բայց նորվեգացի չեմպիոնը ամեն ինչ անելու է դա թույլ չտալու ու իր չեմպիոնական կարգավիճակը ևս մեկ անգամ ապացուցելու համար։ VNews-ը ներկայացնում է Յան Նեպոմնյաշչիի շախմատային կարիերայի ուշագրավ մանրամասները, նրա տեսակետը Մագնուս Կառլսենի ու շախմատի մասին, ինչպես նաև անդրադարձ կատարում սպասվող մրցախաղին։

Նրանց համեմատում էին մանկուց

Նեպոմնյաշչին, ինչպես հիմնականում լինում է շախմատիստների պարագայում, խաղում է մանուկ հասակից։ Յանին խաղը սովորեցրել են նրա պապիկն ու հորեղբայրը։ Ապագա գրոսմայստերը ծնվել է Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում։ Նրանց տան մոտակայքում կար շախմատի դպրոց։ Մեծ հաշվով հենց դա որոշեց Նեպոմնյաշչիի ուղին։ Նրա ծնողները տարան նրա փորձառու մարզիչ Վալենտին Եվդոկիմենկոյի մոտ, որն էլ նկատեց նրա պոտենցիալը։

7 տարեկանում Յանը հաղթող ճանաչվեց շրջանի մրցաշարում ու սկսեց մասնակցել համառուսաստանյան մրցաշարերի։ Շատ արագ նա դարձավ երիտասարդական շախմատի աստղերից մեկը։ Նա հաղթում էր Ռուսաստանի, Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում։ Շատ շուտով նրան սկսեցին համեմատել իր հասակակից մյուս տաղանդների՝ Սերգեյ Կարյակինի ու Մագնուս Կառլսենի հետ։ Նրանց առաջընթացը ևս առավել քան տեսանելի էր։

ruec7bda3d298 - Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

Ինչ-որ մի պահի Յանի առաջընթացը կանգ առավ։ Նա գրոսմայստերի կոչում ստացավ 17 տարեկանում (համեմատության համար՝ Կառլսենը գրոսմայստեր է դարձել 13 տարեկանում, Կարյակինը՝ ռեկորդային 12 տարեկանում)։

«Աստղային հիվանդությամբ էի տառապում մանկության տարիներին։ 12 տարեկանում երեք անգամ անընդմեջ հաղթել եմ Եվրոպայի առաջնությունում, հետո հաղթել եմ նաև աշխարհի առաջնությունում։ Այդ ժամանակ կիսեցի առաջին տեղը Կառլսենի հետ։ Այդ ժամանակ չէի ուզում ոչինչ անել։ Մտածում էի, որ ամեն ինչ ինքնըստինքյան կգա։ Գուցե այդ տարիքումւ կարող էի ավելացնել ու ավելի շուտ թոփ մակարդակի հասնել, բայց դա անելու համար ինձ 10 տարի պահանջվեց»,-պատմում է Յանը։

Նեպոմնյաշչին հաղթեց անսովոր մրցաշարը

f8b400731ab361e94c1d7079186debd45dcc39ac0aa8c488043958 - Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

Հավակնորդների մրցաշարը տևեց ավելի քան մեկ տարի։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Անցած տարվա մարտին Եկատերինբուրգում ընթացող մրցաշարը դադարեցվեց կորոնավիրուսի պատճառով ու շարունակվեց այս տարվա ապրիլին։ Նեպոմնյաշչին մինչև վերջին տուրն արդեն ապահովել էր հաղթանակը։ Նախավերջին տուրում նա ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, իսկ իր գլխավոր հետապնդող Անիշ Գիրին անակնկալ պարտություն էր կրել Ալեքսանդր Գրիշչուկից, որը լավագույն մրցաշարը չէր անցկացնում։ Ի վերջո, Յանը մեկ տուր առաջ ապահովեց հաղթանակն ու հիմա աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու է Մագնուս Կառլսենի հետ։ Ի դեպ, նորվեգացուց շախմատային թագը չեն կարողանում վերցնել արդեն 8 տարի։ Այս ընթացքում ռուս գրոսմայստերներից ևս մեկն է փորձել անել դա։ Խոսքը Սերգեյ Կարյակինի մասին է, բայց նույնիսկ նա էր անզոր Կառլսենի դեմ։

Մեր ընտրանին

Կառլսենի մասին

«Մագնուսը մյուսներին գերազանցում է իր կայունությամբ։ Բացի նրանից, որ նա թույլ կողմեր չունի, դա նաև նրա ամենաուժեղ կողմն է։ Պատկերացրե՛ք FIFA խաղում ֆուտբոլիստների պարամետրերը․ Կառլսենը չի ունենա 99 վարկանիշ, բայց բոլոր կոմպոնենտների համար նրա վարկանիշը 90 կլինի։ Դա ավելի լավ է, քան մի մասով 99 վարկանիշ ունենալը, իսկ մեկ ուրիշով՝ 75։ Նա բնությունից ստացել է այդ մարզական որակները, նա ուզում է հաղթել բոլոր խաղերում։ Կարևոր չէ, թե ինչ է նա խաղում․ playstation, ֆուտբոլ, բասկետբոլ։ Նա միշտ ուզում է հաղթող դուրս գալ»։

77278705 011C 4158 A988 6CBB59D439F9 960x651 - Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

Ինչպես տեսնում եք, Յանը մեծ հարգանքով է վերաբերվում աշխարհի ուժեղագույն շախմատիստին։ Սակայն Կառլսենի դեմ խաղերում բացառիկ ցուցանիշը գործող թոփ շախմատիստների մոտ պատկանում է հենց նրան։ Ռուս գրոսմայստերը միակն է ակտիվ խաղացողների շրջանում, որը դասական շախմատում գերազանցում է Կառլսենին միմյանց միջև խաղերի արդյունքով։ Բայց պետք չէ սա կապել առաջիկա մրցախաղի հետ, քանի որ առանձին պարտիաներն այլ պատմություն են, իսկ շախմատային թագի համար մրցափուլն ամենևին այլ բան է։ Կա տեսակետ, որ Կառլսենը հիմա ավելի ուժեղ է, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

«Նա, ասես, Ֆիշերի ու Կարպովի կործանիչ խառնուրդը լինի։ Մագնուսին պետք չէ շատ աշխատել։ Նա շատ հաճախ քայլերն անում է, քանի որ ինտուիցիայով զգում է, որ այդ ֆիգուրը հենց այդտեղ պետք է լինի»,-ասում է Կասպառոսը նորվեգացու մասին։

Սպասվող մրցախաղը

Շախմատային աշխարհի չեմպիոնի կոչման համար Կառլսենն ու Նեպոմնյաշչին կպայքարեն աշնանը։ Այն անցկացվելու է Դուբայում համաշխարհային «Էքսպո» ցուցահանդեսի շրջանակում։ Մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրո։ Մագնուս Կառլսենի համար սա աշխարհի չեմպիոնի հինգերորդ մրցախաղն է լինելու։ Նեպոմնյաշչին շախմատային թագի համար կպայքարի առաջին անգամ։ Հավակնորդների մրցաշարի հետաձգման պատճառով ավտոմատ հետաձգվել էր նաև աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը։ Այն նախատեսված էր անցկացնել 2020 թվականին։

Նեպոմնյաշչիի ուշագրավ համեմատությունները շախմատի և այլ մարզաձևերի միջև

Գաղտնիք չէ, որ շախմատիստները շատ են սիրում նաև այլ սպորտաձևեր։ Նեպոմնյաշչին կիբերսպորտի մեծ սիրահար է։ Նա ուշագրավ համեմատություններ է անում ֆուտբոլի, հոկեյի հետ ու փորձում ընդգծել այն փաստը, որ շախմատում ժամանակային առումով ճնշումն ավելի երկար է տևում, քանի որ պարտիաները ժամեր են տևում․

«Շատերն ասում են, որ մրցաշարերից առաջ պետք է շատ սնվել, որպեսզի մրցաշարի ընթացքում քաշ գցես։ Մրցաշարերի ընթացքում ամեն օր մոտ 5 ժամ խաղում ես, իսկ պարտիային պատրաստվում ես մոտ 3 ժամ։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ ամենօրյա ութ ժամ աշխատանքային գրաֆիկի արդյունքում ես 3 կգ նիհարում եմ։

Ֆուտբոլը երկու խաղակես է 45 րոպեով, հոկեյում երեք խաղափուլ է 20 րոպեով, թեպետ յուրաքանչյուրը հոկեյում 17-18 րոպե է անցկացնում։ Շախմատում դու 6-7 ժամ առավելագույն ճնշման տակ ես։ Իհարկե, բոլոր մկաններդ չեն տուժում դրանից։ Սա ծանրաբեռնվածության այլ տեսակ է։ Մրցաշարը տևում է 10 օր»,-ասում է Նեպոմնյաշչին։

Շախմատային թագի համար պայքարը նախորդ դարում այնպիսի մեծ հետաքրքրություն էր առաջացնում, որ այն դիտելու համար Միացյալ Նահանգների նախագահ Ռիչարդ Նիքսոնն ու ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը իրենց աշխատասենյակում հատուկ հեռուստացույց էին դնում Ռոբերտ Ֆիշերի ու Բորիս Սպասկիի մրցափուլը դիտելու համար։ Դա ուներ հստակ բացատրություն․ սառը պատերազմի թոհուբոհի մեջ այդ երկրներն ուզում էին հաղթող լինել ցանկացած բնագավառում։ Հուսանք, որ շախմատի նկատմամբ հետաքրքրությունը կվերականգնվի Կառլսեն – Նեպոմնյաշչի դիմակայությամբ։ Գուցե եկել է ժամանակը, որ աշխարհն ունենա շախմատի նոր չեմպիոն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մագնուս Կառլսենը՝ New In Chess Classic մրցաշարի հաղթող

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Չնայած պարտությանը, Նեպոմնյաշչնին արժանացավ գլխավոր մրցանակին

Յան Նեպոմնյաշչնին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Մագնուս Կառլսենի հետ

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Առաջատարները հերթական հաղթանակները տոնեցին

Ոչ-ոքի՝ տուրի կենտրոնական մրցախաղում

Յան Նեպոմնյաշչնին ամրապնդեց առաջատարի դիրքը

Յան Նեպոմնյաշչնին պահպանեց առաջատարի դիրքը

Հավակնորդների մրցաշարը վերսկսվեց

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը