Նրանցից առաջ ու նրանցից հետո. մարդիկ, որոնց հեռանալով փոխվեց իրենց թիմի պատմությունը - VNews
Բաժիններ

Նրանցից առաջ ու նրանցից հետո. մարդիկ, որոնց հեռանալով փոխվեց իրենց թիմի պատմությունը

Կան մարդիկ, որոնք իրենց հայտնությամբ կարող են փոխել մեկ ուրիշի կյանքը: Այդպես է նաև ֆուտբոլում. կան մարդիկ (ֆուտբոլիստներ, մարզիչներ, նախագահներ և այլն), որոնցից առաջ ու հետո իրենց թիմն ունի բոլորովին այլ պատմություն. նրանցից մեկը Մեսին է, որն այս պահին «Բարսելոնայից» հեռանալու շեմին է, իսկ նրա հեռանալուց հետո Աստված գիտի՝ ինչ կլինի կատալոնացիների հետ:

Ներկայցնում ենք նմանատիպ այլ դեպքեր ժամանակակից ֆուտբոլում, երբ թիմերն իրենց համար ունեցել են չափազանց կարևոր մարդիկ, ու կյանքը ցույց է տվել, որ նրանց փոխարինել պարզապես հնարավոր չէ:

Զինեդին Զիդան – Ֆրանսիայի հավաքական (2006) 

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի համար ավելի քիչ նշանակություն չի ունեցել, ինչ Մեսին՝ «Բարսելոնայի» համար: Զիզուն, որը դեռ հայտնի չէր երկրպագուների լայն հատվածին, կապույտ մարզաշապիկը սկսեց կրել 1994-ից, ու իր նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ. նրա պատմությունը հավաքականում սկզբի նման փառահեղ շարունակություն ունեցավ:

1998-ին կայացած աշխարհի առաջնության ժամանակ Զիդանն արդեն իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից էր, եթե ոչ առանցքայինը: Բրազիլիայի դեմ եզրափակիչում խփած դուբլով նա առաջին Մունդիալը պարգևեց իր հավաքականին: 2 տարի անց՝ դառնալով թիմի բացարձակ առաջատար, նա եռագույնների հետ դարձավ արդեն Եվրոպայի չեմպիոն: Հետագայում նա նույնպես իր փայլուն խաղով հրաշալի կերպով համակարգում էր թիմի խաղը, գոլերով ու գոլային փոխանցոմներով էլ առաջ տանում ֆրանսիացիներին: Նրա վերջին մեծ մրցաշարը ԱԱ 2006-ն էր, որտեղ նա գրեթե միայնակ իր թիմին հանեց եզրափակիչ, իսկ թե ինչ եղավ հետո՝ բոլորը գիտեն…

Զիդանի՝ Ֆրանսիայի հավաքականից հեռանալուց հետո, նախ, պայթեց Ռայմոնդ Դոմենեկ անունով փուչիկը: 2006-ից հետո «կապույտների» մոտ սկսեց երկարատև ու խորը ճգնաժամ. ձախողվեց ԵՎՐՈ 2008-ն ու ԱԱ 2010-ը, ու մինչև 2016 թվականը, կարելի է ասել, Ֆրանսիայի հավաքականը ոչ մի միջազգային տիտղոսի չէր հավակնում. հետո եկավ արդեն երիտասարդ սերունդն ու 2 անգամ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն, բայց Զիդանի հեռանալը թիմի համար չափազանց թանկ նստեց:

Տիերի Անրի – «Արսենալ» (2007)

Մեկ այլ ֆրանսիացի անգին ֆուտբոլիստ էր արդեն ոչ թե հավաքականի, այլ իր ակումբի համար: Խոսում ենք Տիերի Անրիի մասին. 1999-ին ընդամենը 11 միլիոն ֆունտի դիմաց նա տեղափոխվեց «Արսենալ», իսկ մնացածը, ինչպես ասում են, արդեն պատմություն է:

Իհարկե՝ այդ «Արսենալը» լեգենդար կազմ ուներ. Բերգկամպ, Վիեիրա, Լյունգբերգ, Պիրես, բայց Անրին տարեցտարի սկսեց անհավանական ֆուտբոլ խաղալ ու դառնալ այդ թիմի առաջատարը: 2001/02-ին ֆրանսիացին խփեց 32 գոլ ու դարձավ Անգլիայի չեմպիոն, հաջորդ մրցաշրջանում խփեց նույնքան գոլ, բայց կատարեց 23 գոլային փոխանցում(!!!)՝ Պրեմիեր լիգայում սահմանելով ռեկորդ (20), որը միայն այս տարի կրկնեց դե Բրույնեն: 2003/04-ին Անրին իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց՝ դառնալով ԱՊԼ չեմպիոն ու խփելով 39 գոլ՝ նվաճեց Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկը». շատերն այդ տարի հենց Անրիին էին համարում «Ոսկե գնդակի» ամենաարժանի թեկնածուն, բայց մրցանակը ստացավ Անդրեյ Շևչենկոն:

Հետագայում Անրին շարունակեց իր փայլուն ելույթները Լոնդոնում. ևս 3 մրցաշրջանում նա խփեց 75 գոլ, «Արսենալի» հետ հասավ մինչև ՉԼ եզրափակիչ… ու 2007-ին որոշեց տեղափոխվել «Բարսելոնա»: Այդ ժամանակ «Արսենալում» նաև պոստ-«Էմիրեյթսյան» ճգնաժամն էր, Վենգերը փորձում էր վերակառուցել թիմն իր ունեցած կադրերով, բայց Անրիի հեռանալուց հետո ավարտվեց մի ամբողջ ժամանակաշրջան, ու «Արսենալը» մինչ այսօր Անգլիայի գավաթից բացի ոչ մի տիտղոս չի հաղթել ու մոտ էլ չէ ո՛չ Պրեմիեր լիգային, ո՛չ առավել ևս՝ Չեմպիոնների լիգային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Սուարես. «Ատլետիկո» եմ եկել՝ տիտղոսներ նվաճելու համար»

Կուման. «Կարծես՝ այս ֆիլմի «վատ տղան» ես եմ, բայց դա այդպես չէ»

Զիդան․ «Նոր հարձակվո՞ղ․ ղեկավարությանը խնդրանք չունեմ, ինձ ոչինչ պետք չէ»

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին

Հայտնի է Լուիս Սուարեսի խաղային համարը Մադրիդի «Ատլետիկոյում»

Կավանին իսպանական ակումբից առաջարկ է ստացել

Նեյմարը մեկնաբանել է Մեսիի աղմկոտ գրառումը

Թվեք Լուիս Սուարեսի խփած բոլոր գոլերը Բարսելոնայի կազմում. VNews-ի Quiz-ը

Մեսիի հրաժեշտը Սուարեսին. «Քեզ պետք է ավելի լավ հրաժեշտ տային, բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»

Պյանիչը՝ կարիերայի լավագույն թիմակցի մասին. «Ռոնալդուն է մինչև «Բարսելոնա» տեղափոխությունը»

Սուարեսն արտասվելով հրաժեշտ է տալիս. «Հեռանում է մարդ, որը զգացմունքներ ունի»

Սուարեսի՝ «Ատլետիկոյի» մասին տարիներ առաջ արած հայտարարությունը, որ աղմուկ է բարձրացրել համացանցում

Պաշտոնական. Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

AS. Մեսին «մենակ է մնում» «Բարսելոնայի» հանդերձարանում

Աղբյուր. Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» Պիռլոյի պատճառով

Սուարեսը հրաժեշտ է տվել խաղընկերներին ու արտասվելով հեռացել «Բարսելոնայի» մարզաբազայից