Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է - VNews
Բաժիններ

Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

Armenia Gibraltar. H.Khachatryan VivaroNews2Z7A3313 - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

«Արարատի» ավագ Հրայր Մկոյանը, որը սեպտեմբերի 2-ին կնշի ծննդյան 35-ամյակը, ֆուտբոլային կարիերայում նշանակալի նվաճման հասավ: Առաջնության 5-րդ տուրում «Նորավանքի» հետ կայացած հանդիպումը հայկական ակումբներում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների կազմում պաշտոնական մրցումներում Մկոյանի անցկացրած հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 13-րդ ֆուտբոլիստը: Հատկանշական է, որ Մկոյանն իր համար հաճելի իրադարձությունը նշեց հարազատ Գյումրիում կայացած խաղում:

400 խաղերից 275-ը Մկոյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), 44-ը՝ Հայաստանի գավաթի (Գ), 21-ը՝ եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, 46-ը՝ ՀՀ ազգային հավաքականում (ԱՀ), 7-ը՝ երիտասարդական հավաքականում (ԵՀ), 7-ը՝ ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում: Որքան էլ որ զարմանալի է, Մկոյանը դեռ չի մասնակցել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի (Ս) մրցախաղի: Այդ բացը նա կարող է լրացնել՝ սեպտեմբերի 24-ին խաղադաշտ դուրս գալով «Ալաշկերտի» հետ կայանալիք խաղում:

Հայկական ֆուտբոլում նման ցուցանիշի հասնելն իրոք դժվար է: Դրա համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է երկար տարիներ հանդես գա հայկական ակումբներում, աչքի ընկնի կայուն ելույթներով և զերծ մնա լուրջ վնասվածքներից: Դա Մկոյանին հիմնականում հաջողվել է: Փորձառու ֆուտբոլիստը 15-րդ մրցաշրջանն է անցկացնում հայկական ակումբներում:

Ararat Armenia vs Alashkert cup first match 15 960x640 - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:

Այդ պահին ոչ Մկոյանի, ոչ էլ մարզադաշտում գտնվող որևէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ տարիներ անց պատանի ֆուտբոլիստը կկրեր «Արարատի» մարզաշապիկը, իսկ ավելի ուշ կրկին կվերադառնար լեգենդար թիմ արդեն ավագի կարգավիճակով:

Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում Մկոյանը մասնակցեց ընդամենը 3 խաղի՝ դուրս գալով փոխարինման: Իսկ ահա հաջորդ մրցաշրջանում Մկոյանն արդեն «Շիրակի» հիմնական կազմի խաղացող էր: Ժորա Բարսեղյանը թիմի անցկացրած 17 հանդիպումներից 12-ում Մկոյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում, մեկ անգամ էլ Հրայրը փոխարինման դուրս եկավ:

27.06.2020 Ararat 1 4 Shirak 5 960x640 - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

2006թ. Մկոյանը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում՝ գրավելով «Ուլիսի» դարպասը, իսկ հաջորդ մրցաշրջանը դիմավորեց «Արարատում»՝ ընդունելով Վարուժան Սուքիասյանի հրավերը: Հենց «Արարատում» անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում էլ Մկոյանն իր առաջին տիտղոսները նվաճեց:

2007թ. նա առաջին անգամ հանդես եկավ գավաթի եզրափակչում, որտեղ «Արարատը» լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջեց «Բանանցին»: Իսկ 2008թ. Մկոյանն արարատցիների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: Գավաթի եզրափակչում «Արարատը» կրկին լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, իսկ «Փյունիկի» հետ կայացած «ոսկե» խաղում Արարատ Ճաղարյանն իր բացահայտ կողմնակալ մրցավարությամբ «Արարատին» զրկեց չեմպիոնի տիտղոսից, որին թիմն արժանի էր:

Ի դեպ, Հրայր Մկոյանը «Փյունիկի» հետ կայացած առաջնության ավարտական տուրի խաղում 8-րդ զգուշացումն էր ստացել, փյունիկցի Արթուր Եդիգարյանն էլ 7-րդ դեղին քարտին էր արժանացել: Կանոնադրության համաձայն, նրանք պետք է բաց թողնեին հաջորդ՝ «ոսկե» խաղը: Բայց ֆեդերացիայի որոշմամբ երկուսին էլ թույլատրել էին մասնակցելու վճռորոշ այդ հանդիպմանը: Սակայն Վարուժան Սուքիասյանը հավատարիմ մնալով մարզական սկզբունքին, Մկոյանին այդպես էլ չէր հայտավորել «ոսկե» խաղին: Մինչդեռ Եդիգարյանը մասնակցեց հանդիպմանը:

50075681 1003519079835410 4891388371940671488 n - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

2009թ. Մկոյանն արդեն «Ուլիսի» կազմում էր՝ արժանանալով բրոնզե մեդալի: Հաջորդ երկու մրցաշրջաններում նա կրեց «Միկայի» մարզաշապիկը՝ 2011թ. դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր:

2012թ. հունվարին Մկոյանը 6 ամսով պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, որի կազմում ընդամենը մեկ խաղ անցկացնելով, կարճ ժամանակով վերադարձավ «Շիրակ»: 2013թ. ձմռանը Մկոյանը կրկին մեկնեց արտերկիր՝ հանդես գալով Չեխիայի առաջին խմբի առաջնության մասնակից Չեսկե Բուդյովիցեի «Դինամոյի» կազմում: Սակայն այնտեղ էլ նա երկար չմնաց:

2013/14թթ. առաջնության առաջին շրջանում հանդես գալով «Գանձասար-Կապանում», 2-րդ շրջանում Մկոյանը կրկին վերադարձավ «Շիրակ»՝ թիմակիցների հետ դառնալով արծաթե մրցանակակիր: Առաջնության ավարտից հետո Հրայրը մեկնեց Իրան, որտեղ 3 մրցաշրջան հաջողությամբ հանդես եկավ «Էսթեղլալում»:

Hrayr Mkoyan Esteghlal - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

2018թ. գարնանը Մկոյանն Իրանից վերադարձավ «Շիրակ», իսկ հաջորդ առաջնությունը դիմավորեց նորաստեղծ «Արարատ-Արմենիայում»: Սակայն այնտեղ նա ընդամենը 3 խաղ անցկացրեց, հասցրեց դառնալ գոլի և ինքնագոլի հեղինակ ու տեղափոխվեց «Ալաշկերտ»: 2019/20թթ. մրցաշրջանում Մկոյանը կրկին հարազատ «Շիրակում» էր: Առաջնության ավարտից հետո 33-ամյա ֆուտբոլիստն իր մի խումբ թիմակիցների հետ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ տեղափոխվեց «Արարատ», որի կազմում 3-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթի նվաճման բերկրանքը: Ճիշտ է, որակազրկման պատճառով Մկոյանին բախտ չվիճակվեց մասնակցելու «Ալաշկերտի» հետ կայացած գավաթի եզրափակչին և որպես ավագ ֆեդերացիայի նախագահից ստանալու պատվավոր մրցանակը:

Մեր ընտրանին

«Արարատի» ավագին ընթացիկ մրցաշրջանում առջևում ևս երկու հաճելի իրադարձություն է սպասում: Նա կարող է նշել Բարձրագույն խմբում 300-րդ խաղի հոբելյանը: Դրա համար անհրաժեշտ կլինի մասնակցել առաջնության մնացած 31 հանդիպումներից 25-ին: Իսկ մինչ այդ Մկոյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում 500-րդ խաղը կանցկացնի (ներառյալ նաև արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում անցկացրած հանդիպումները): Այդ հոբելյանը նշելու համար «Արարատի» պաշտպանին 15 խաղ է մնացել անցկացնելու:

Հրայր Մկոյանն իր ներկայիս ցուցադրած խաղով ու ֆունկցիոնալ պատրաստվածությամբ դեռ մի քանի մրցաշրջան կարող է օգտակար լինել «Արարատին»: Ի դեպ, նա տևական դադարից հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու մոտակա պաշտոնական հանդիպումներին: Այնպես որ առաջիկա տարիներին ևս առիթներ կունենանք նրան շնորհավորելու հերթական հաճելի հոբելյանների համար:

14. Hrayr Mkoyan Armenia Romania VivaroNews.am - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

Իսկ մինչ այդ, VNews.am-ը ներկայացնում է հայկական ակումբներում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների կազմում պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

ՖուտբոլիստներԱԳՍԵԱՀԵՀԱՊՀԸՆԴ
1. Սարգիս Հովսեփյան3656632613213605
2. Հովհաննես Թահմազյան4618362066582
3. Տիգրան Դավթյան4096233111507
4. Գևորգ Կասպարով3485652129210471
5. Արթուր Քոչարյան357671114102452
6. Կարեն Ալեքսանյան32452421251510451
7. Արարատ Հարությունյան33668317783442
8. Արսեն Ավետիսյան32962314257440
9. Արտակ Գրիգորյան31342436373435
10. Աղվան Մկրտչյան2715053245919431
11. Սամվել Մելքոնյան2825811729166409
12. Ալեքսանդր Թադևոսյան2754232141813403
13. Հրայր Մկոյան27544214677400
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Սևանին»` տանելով 3 անընդմեջ հաղթանակն առաջնությունում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Սևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը «Նոայի» մամուլի ծառայությանը (տեսանյութ)

6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

VBET ՀՊԼ-ի 30-րդ հոբելյանական առաջնությանը նվիրված պրոմո հոլովակը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լասկ» հանդիպման տոմսերի գները

Հայաստանի ազգային հավաքականը 29 տարեկան է

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ և 12-րդ տուրերի խաղացանկը

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է

VBET ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակացույցը

Սպերցյանը «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստն է սեպտեմբերին