Նուրիի հարազատները պատմել են ֆուտբոլիստի վիճակի մասին կոմայից արթնանալուց հետո - VNews
Բաժիններ

Նուրիի հարազատները պատմել են ֆուտբոլիստի վիճակի մասին կոմայից արթնանալուց հետո

Ինչպես հայտնի է, «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Աբդելհակ Նուրին 2 տարի 9 ամիս կոմայում անցկացնելուց հետո գիտակցության է եկել։

Նուրին ուղեղի չափազանց ծանր վնասվածք էր ստացել 2017 թվականի հուլիսի 8-ին՝ Ամստերդամի «Այաքսի» կազմում Բրեմենի «Վերդերի» դեմ ընկերական հանդիպմանը։

Ֆուտբոլիստի եղբայրը՝ Աբդերահիմ Նուրին, պատմել է Աբդելհակի վիճակի մասին կոմայից արթնանալուց հետո.

«Այնքան էլ երկար ժամանակ չի անցել, ինչ նրան տեղափոխել ենք տուն։ Տանն ենք նրա մասին հոգ տանում։ Պետք է ասեմ, որ տանը նրա ապաքինումը ավելի լավ է ընթանում, քան հիվանդանոցում։

Նա տեղյակ է, թե որտեղ է, նա վերադարձել է ընտանեկան միջավայր։ Նա այլևս կոմայում չէ։ Նա պարզապես արթուն է։

Նա քնում է, փռշտում, ուտում է, մռնչում, բայց անկողնուց չի ելնում։ Նա դեռ անկողնային հիվանդ է ու դեռ կախված է մեզանից։

Լավ օրերին հաղորդակացության հատուկ ձև ունենք, օրինակ, նա հաստատում է ինչ-որ բան հոնքերով կամ ժպիտով։ Բայց նկատում ես, որ այդպես նա երկար չի կարող շարունակել։

Մենք նրա հետ խոսում ենք այնպես, կարծես նա հիվանդ չլինի։ Նրան մեր զրույցների մեջ ենք ընդգրկում ու նրա հետ ֆուտբոլ ենք նայում հյուրասենյակում։

Երբ նա ֆուտբոլ է դիտում, նկատում ենք, որ դա նրան շատ է դուր գալիս։ Նա երբեմն էմոցիաներ է ցույց տալիս։ Երբեմն նա էմոցիանալ է, հաճախակի կարելի է տեսնել նրա ժպիտը։

Դա լավ է։ Դա ստիպում է իսկապես գնահատել ժպիտը»։

Նուրիի հայրը՝ Մուհամեդը հավելել է. «Մենք նրա մասին պետք է հոգ տանենք լավագույն ձևով։ Շատ բաներ փորձում ենք ինքնուրույն անել»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Բարսելոնան» փոխարինող է գտել Նելսոն Սեմեդուի համար

Վան դեր Սար․ «150-200 մլն արժողությամբ տրանսֆերներ այլևս չեն լինի»

Վան դե Բեկը կհեռանա «Այաքսից». 2 գրանդ ակումբ կպայքարեն նրա համար

Օնանա. «Ժամանակն է եկել «Այաքսից» հեռանալու»

Դե Բուր․ «Դե Լիխտի համար «Բարսելոնայում» կամ «Սիթիում» հարմարվելն ավելի հեշտ կլիներ»

Զիեշը բացահայտել է, թե ինչպես է Լեմպարդը համոզել իրեն տեղափոխվել «Չելսի»

3 ակումբ պայքարում է վան դե Բեկի ստորագրության համար

Օնանայի դիմաց «Բարսելոնան» 3 ֆուտբոլիստ է առաջարկել

«Պուպո՞ւշ քայլ, թե՞ լրջագույն մեսիջ». Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալիս երեխաների հետ

«Այաքսի» պաշտպան․ «Այս մրցաշրջանի չեմպիոնները բժիշկներն են»

«Ինչպիսի տխմարություն». Զիեշը՝ Հոլանդիայի առաջնությունն ավարտելու մասին

Դե Յոնգ․ «Մինչ օրս չեմ կարողացել լիովին վերապրել «Տոտենհեմի» դեմ պատասխան խաղը»

Պաշտոնական․ «Այաքսը» չի ճանաչվի Նիդեռլանդների չեմպիոն, թեև մրցաշարի առաջատարն էր

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով