Նուրմագոմեդովի ներկայացուցիչն ասել է՝ որ դեպքում կկայանա Կոնորի հետ ռևանշը - VNews
Բաժիններ

Նուրմագոմեդովի ներկայացուցիչն ասել է՝ որ դեպքում կկայանա Կոնորի հետ ռևանշը

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզն ասել է, թե որ դեպքում ռուս խառնամարտիկը կհամաձայնի ռևանշ մենամարտ անցկացնել երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորի հետ։

Խաբիբի ներկայացուցչի խոսքով՝ Ֆերգյուսոնի նկատմամբ հաղթանակի դեպքում Նուրմագոմեդովը չի կարող անմիջապես պայմանագիր կնքել Կոնորի հետ ռևանշի վերաբերյալ։ Խաբիբը կհամաձայնի ռևանշ մենամարտ անցկացնել Մակգրեգորի հետ միայն այն դեպքում, եթե իռլանդացուն հաջողվի պարտության մատնել Ջասթին Գեյջիին՝ հաղորդում է BJ Penn-ը։

Գեյջին այս պահին թեթև քաշային կարգի չորրորդ հորիզոնականում է։ Բացառված չէ, որ UFC-ն Մակգրեգորի հետ մենամարտ անցկացնելու հնարավորություն կընձեռի Գեյջիին, քանի որ թոփ 5-ի մյուս խառնամարտիկներն զբաղված են։

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտն անցկացնելու է ապրիլի 18-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը կոմայի մեջ է

UFC ղեկավարը հայտնել է, թե երբ ու որտեղ է կայանալու Խաբիբ – Գետջի մենամարտը

«Մեզ սպորտ է պետք․ եկեք խաղանք»․ Թրամփը՝ UFC 249-ի մասին (տեսանյութ)

Ֆերգյուսոնը հոսպիտալացվել է Գեյջիի հետ մենամարտից հետո

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը թոքաբորբով հոսպիտալացվել է

Հայտնի է UFC 249-ի անցկացման օրը ու վայրը

Տոնի Ֆերգյուսոնը Խաբիբին ու Կոնորին փալաս է անվանել

UFC-ն տեղափոխվում է մասնավոր կղզի. Մենամարտեր կլինեն ամեն շաբաթ

UFC-ի նախագահն ասել է, թե ով կմենամարտի Տոնի Ֆերգյուսոնի հետ Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն

FOX-ի կայքում Ֆերգյուսոնի մրցակցի դերում Խաբիբի փոխարեն նշված է Մակգրեգորը

Խաբիբը՝ Մակգրեգորի մասին. «Կարծես ծեր մարմնավաճառ լինի»

Ֆերգյուսոնը՝ Խաբիբի դեմ մենամարտի չեղարկման մասին․ «Նա վախեցավ ու չի ուզում կռվել» (տեսանյութ)

Խաբիբ․ «Հիասթափված եմ, որ Ֆերգյուսոնի դեմ մենամարտը չեղարկվեց»

UFC ղեկավար. «Խաբիբ – Ֆերգյուսոն մենամարտը կկայանա ապրիլի 18-ին՝ ինչ-որ տեղ այս անիծված մոլորակի վրա»

Մակգրեգորը 1 մլն եվրո է նվիրաբերել Իռլանդիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար