Նուրսուլթան 2019. 3 հայ ըմբիշներից 2-ը հաղթահարեցին որակավորման փուլը (տեսանյութեր) - VNews
Բաժիններ

Նուրսուլթան 2019. 3 հայ ըմբիշներից 2-ը հաղթահարեցին որակավորման փուլը (տեսանյութեր)

malkhas amoyan 87 - Նուրսուլթան 2019. 3 հայ ըմբիշներից 2-ը հաղթահարեցին որակավորման փուլը (տեսանյութեր)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:23

-

-

Նուրսուլթանում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները 4 քաշային կարգերում, որտեղ Հայաստանը ուներ մեկական մասնակից:

Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց ճապոնացի Շոտա Օգավային ու չհաղթահարեց որակավորման փուլը: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի կարող է հավակնել, եթե նրա մրցակիցը հասնի եզրափակիչ:

Մինչև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, ով իր նորամուտն էր նշում մեծահասակների աշխարհի առաջնությունում, ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ սերբ Ալեքսա Էրսկիի նկատմամբ ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում Ամոյանը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկի հետ:

Մինչև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ևս հաղթեց որակավորման փուլում, որտեղ նրա մրցակիցը Ղրղզստանի ներկայացուցիչ Կալիդին Ասիկեևն էր: Հաջորդ փուլում նա կմրցի ռուս Ադլան Ակիևի հետ:

Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը սկսում է 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ:

Ըմբշամարտի աշխարհի առաջնության բոլոր նորությունները, գոտեմարտերի տեսագրություններն ու բացառիկ հարցազրույցները կարող եք գտնել Vivaro News – Armenian Sport էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Մալխաս Ամոյանը՝ Կիևի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Կիևի մրցաշար․ Ամոյանն ու Չալյանը եզրափակիչում են, Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը Կիևի մրցաշարի համար

InterView. Հարցազրույց ամենամեծ հույսեր ներշնչող ըմբիշներից Մալխաս Ամոյանի հետ (տեսանյութ)

«Մեր հավաքականը կարող էր նվաճել ավելի շատ մեդալներ». Մարզիչներն ամփոփել են Աշխարհի գավաթը

Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

ԱԳ. Մալխաս Ամոյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշների առաջին մրցակիցներն Աշխարհի գավաթում

Աշխարհի Գավաթ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է դեկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունը

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Հայտնի են ըմբշամարտի մրցաշարերի նախնական ժամկետները

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայում