fbpx
Բաժիններ

Նուրսուլթան 2019. Ալեքսանյանն ու Ասլանյանը վստահ մեկնարկեցին, Շահինյանը պարտվեց (տեսանյութեր)

Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 15-ին պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները 3 քաշային կարգերում՝ սկսելով օլիմպիական վարկանիշների խաղարկությունը:

Մինչև 87 կգ քաշային Արթուր Շահինյանը հենց առաջին գոտեմարտում զիջեց կուբացի ըմբիշ Դանիել Գրեգորիչ Հեչավարիային: Շահինյանը բրոնզի համար կկարողանա պայքարել, եթե Հեչավարիան հասնի եզրափակիչ:

Մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակչում՝ վստահ հաղթանակ տանելով բելառուս Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ: Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենն է:

Մինչև 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից՝ ջախջախելով տաջիկ Մուբինյոն Ախմեդովին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քաշային կարգերում իրենց երկրների համար Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում առաջին 6 տեղերը գրաված մարզիկները:

Երեկ պայքարի մեջ մտած մեր ըմբիշներից Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը պայքարելու են բրոնզե մեդալների համար:

Ըմբշամարտի աշխարհի առաջնության բոլոր նորությունները, գոտեմարտերի տեսագրություններն ու բացառիկ հարցազրույցները կարող եք գտնել Vivaro News – Armenian Sport էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը

Չեմպիոնական օրվա բոլոր էմոցիաները VNews-ի բացառիկ ֆոտոշարքում

Ըմբշամարտի ԵԱ, օր 3. Երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ մեկ օրում (տեսանյութ)

5-րդ ոսկին, եռագույնն ու պատվո հարթակը. Արթուր Ալեքսանյանի տոնումն ու պարգևատրումը լուսանկարներով

Exclusive. Արթուր Ալեքսանյանի մեկնաբանությունը Եվրոպայի 5-րդ ոսկին նվաճելուց հետո (տեսանյութ)

Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգևատրումը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Բրոնզե մեդալ ու ևս 3 մեդալի հույս. Մրցումային 2-րդ օրվա ամփոփումը (տեսանյութ)

Մեկ քայլ 5-րդ ոսկուց. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)

ԵԱ. Ղարիբյանը եզրափակիչում է, Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

3 հայ ըմբիշ դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Արթուր Ալեքսանյանի բուռն գոտեմարտը թուրք ըմբիշի հետ, Ասլանյանի ու Ղարիբյանի հաղթանակները (տեսանյութ, լուսանկարներ)

ԵԱ. Ասլանյանն ու Ղարիբյանը հաղթանակներով մեկնարկեցին, Ամոյանը պարտվեց (տեսանյութեր, լուսանկարներ)

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ են դուրս գալու Արթուր Ալեքսանյանն ու ևս 4 ըմբիշ

1 ոսկե մեդալ, 2 արծաթե, 4 բրոնզե. հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում