fbpx
Բաժիններ

Նուրսուլթան 2019. Գալստյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, Ամոյանը ևս կպայքարի բրոնզի համար

Նուրսուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ավարտվեց առաջին խաղային օրը, հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները հունահռոմեական ոճի 4 քաշային կարգերում:

Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ էր դուրս եկել միայն մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, ով լարված պայքարում 2-3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: Գալստյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Մինչև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նույնպես բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է պահպանում: Վաղը նա նախ պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնի հարավկորեացի Ջիյոն Լիի հետ, իսկ հաղթելու դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի հունգարացի Բալինտ Կորպասիի հետ:

Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը և մինչև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ավարտել են պայքարը:

Վաղն արդեն կսկսվի օլիմպիական վարկանիշերի խաղարկումը: Պայքարի մեջ կմտնեն մինչև 67, 87 և 97 կգ քաշայինները: Մինչև 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակչում կմրցի տաջիկ Մուբինջոն Ախմեդովի հետ, մինչև 87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանի մրցակիցը 1/32 եզրափակչում Կուբան ներկայացնող Դանիել Հեչավարան է, իսկ Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից, որտեղ մրցակիցը բելառուս Ալեքսանդր Հրաբովիկն է:

Ըմբշամարտի աշխարհի առաջնության բոլոր նորությունները, գոտեմարտերի տեսագրություններն ու բացառիկ հարցազրույցները կարող եք գտնել Vivaro News – Armenian Sport էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


1 ոսկե մեդալ, 2 արծաթե, 4 բրոնզե. հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում

Նիսի մրցաշարում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ

Էդուարդ Սահակյանն ամփոփեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Մ23 ԱԱ. Օվասապյանը կիսաեզրափակիչում է, Գալստյանը պարտվեց

Սլավիկ Գալստյանն ու Դավիթ Օվասապյանը աշխարհի Մ23 առաջնության քառորդ եզրափակիչում են

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Հայ մարզիչները ամփոփեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Նուրսուլթան 2019. Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին

Նուրսուլթան 2019. Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները

Ստեփան Մարյանյանը՝ Սլավիկի մասին. «Վտանգավոր մրցակից է»

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը ևս պարտվեց, բայց դեռ բրոնզի հույսեր է պահպանում (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը լավ մեկնարկեց, Վազգեն Թևանյանը պարտվեց 1/16 եզրափակիչում (տեսանյութեր)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն իմացան իրենց մրցակիցներին

Էդուարդ Սահակյան. «Մեդալներ կորցրեցինք» (տեսանյութ)

Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Եվլոև. «Շատ էի սպասում Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին, ափսոս, չկայացավ»