-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 20-ին ազատ ոճայինների մրցաշարում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ, որոնց մրցակիցները արդեն հայտնի են:
Մինչև 74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարուժան Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը Լիտվան ներկայացնող Անդրիուս Մազեյկան է:
Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն որակավորման փուլում մրցելու է ուկրաինացի Օլեկսանդր Խոտսիանիվսկիի հետ:
Նշված քաշային կարգերում խաղարկվում են Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր, որոնք բաժին են հասնելու 1-6-րդ տեղերը գրաված ըմբիշներին:
Ազատ ոճում Հայաստանի առաջին երկու ներկայացուցիչները՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը մեդալներ նվաճել չկարողացան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո