fbpx
Բաժիններ

Նուրսուլթան 2019. Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Ամոյանը պարտվեց (տեսանյութեր)

Նուրսուլթանում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները 4 քաշային կարգերում, որոնցում օլիմպիական վարկանիշ չի խաղարկվում: Հայաստանի ներկայացուցիչներից Սլավիկ Գալստյանը կարողացավ հասնել կիսաեզրափակիչ:

Մինչև 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակչում դժվարին գոտեմարտում կարողացավ պայքարից դուրս թողնել Ուզբեկստանի ներկայացուցիչ Իսլոմյոն Բախրամովին: Եզրափակչի ուղեգրի համար Գալստյանը կպայքարի Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մարիանյանի հետ: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 16:00-ից:

Մինչև 72 կգ քաշային կարգում երիտասարդ ըմբիշ Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Աբույազիդ Մանցիգովին: Նա դեռ հավակնում է բրոնզե մեդալի, եթե ռուս ըմբիշը դուրս գա եզրափակիչ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից բրոնզե մեդալի հույս է պահպանում մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ Մաքսիմ Մանուկյանը լքել է պայքարը:

Որակավորման փուլի բոլոր գոտեմարտերը կարող եք դիտել այստեղ, 1/8 եզրափակիչները՝ այստեղ:

Ըմբշամարտի աշխարհի առաջնության բոլոր նորությունները, գոտեմարտերի տեսագրություններն ու բացառիկ հարցազրույցները կարող եք գտնել Vivaro News – Armenian Sport էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


1 ոսկե մեդալ, 2 արծաթե, 4 բրոնզե. հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում

Նիսի մրցաշարում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ

Մալխաս Ամոյան. «Չեմպիոնությունը հեշտ չտրվեց»

Էդուարդ Սահակյանն ամփոփեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Մ23 ԱԱ. Օվասապյանը կիսաեզրափակիչում է, Գալստյանը պարտվեց

Սլավիկ Գալստյանն ու Դավիթ Օվասապյանը աշխարհի Մ23 առաջնության քառորդ եզրափակիչում են

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Հայ մարզիչները ամփոփեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Նուրսուլթան 2019. Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին

Նուրսուլթան 2019. Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները

Ստեփան Մարյանյանը՝ Սլավիկի մասին. «Վտանգավոր մրցակից է»

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը ևս պարտվեց, բայց դեռ բրոնզի հույսեր է պահպանում (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը լավ մեկնարկեց, Վազգեն Թևանյանը պարտվեց 1/16 եզրափակիչում (տեսանյութեր)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն իմացան իրենց մրցակիցներին

Էդուարդ Սահակյան. «Մեդալներ կորցրեցինք» (տեսանյութ)

Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)