Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Նուրսուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարը սկսեցին ազատ ոճի ըմբիշները: Առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան մինչև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու մինչև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Մինչև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, պայքարը սկսելով 1/16 եզրափակչից, առավելության հասավ վրացի Օտարի Գոգավայի նկատմամբ:
Թևանյանը որակավորման փուլում առաջին գոտեմարտն անցկացրեց Ուկրաինայի դրոշի նորքո հանդես եկող Գոռ Հովհաննիսյանի հետ, որի նկատմամբ հաղթանակ տարավ:
Հաջորդ՝ 1/16 եզրափակչում Թևանյանը պարտություն կրեց Ճապոնիան ներկայացնող Տակուտո Օտոգուրոյից: Հայ ըմբիշը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար միայն այն դեպքում, եթե ճապոնացի ըմբիշը հասնի եզրափակիչ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո