-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է իր նախկին թիմակից Ռոնալդոյի մասին՝ հայտարարելով, որ նույնիսկ Մեսին, Ռոնալդուն ու Նեյմարը չեն կարող համեմատվել նրա հետ։
«Ռոնալդոն տարբերվում էր բոլորից մարզումներին։ Երբեք այլևս մեկ այլ «Ֆենոմեն» չի լինի։ Նա յուրահատուկ է։ Նրան չեն կարող հավասարվել ո՛չ Նեյմարը, ո՛չ Մեսին ու ո՛չ էլ Ռոնալդուն։
Մեր ժամանակներում ավելի բարդ է եղել գոլ խփելը։ Ֆուտբոլում ավելի շատ էր ֆիզիկական պայքարը, իսկ հարձակվողները ավելի քիչ պաշտպանված էին։ Բայց Ռոնալդոն կարող էր անել ամեն ինչ խաղադաշտում։ Շատերը «Ռեալում» չէին հասկանում, թե ինչ զարմանալի ֆուտբոլիստ է տեղափոխվել նրանց մոտ։ Ռոնալդոն շատերին զարմացրեց»,-ասել է Կառլոսը Goal-ի հետ զրույցում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո