-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Նյուքասլ «Յունայթեդը» սկսել է կազմը ուժեղացնելու ուղղությամբ աշխատանքները, տեղեկացնում է Footmercato-ն։
Պարբերականի փոխանցմամբ, անգլիական ակումբը սկսել է բանակցությունները «Նապոլիի» հետ պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի շուրջ։ Իտալական ակումբի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը փոխել է իր դիրքորոշումը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով ու հիմա պատրաստ է բաց թողնել սենեգալցի ֆուտբոլիստին, սակայն հրաժեշտ կտա նրան միայն այն դեպքում, եթե պաշտպանի դիմաց առաջարկեն ոչ պակաս, քան 80 մլն. եվրո։ Կուլիբալին նույնպես ցանկանում է ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում, ու «Նյուքասլը» փորձելու է ձևակերպել այս տրանսֆերը։
Եվս երկու աստղ կարիերան կարող է շարունակել «Կաչաղակների» կազմում։ «Նյուքասլը» պատրաստ է շքեղ առաջարկ կատարել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, որը պայմանագրի ժամկետը սպառվում է այս ամռանը։ Բացի այդ, վերածնունդ ապրող թիմը աչք է դրել «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի վրա։ Իսպանական ակումբն էլ կնստի բանակցային սեղանի շուրջ, եթե ֆրանսիացու դիմաց առաջարկվի 50 մլն. եվրոյից ավելին։
Հիշեցնենք, որ մոտ ժամանակներս «Նյուքասլը» պաշտոնապես նոր սեփականատեր կունենա։ Ակումբի նոր նախագահը կդառնա Յասիր Ալ-Ռումայնան, որը աշխարհի խոշորագույն նավթային ընկերության տնօրենների խորհուրդի ներկայացուցիչն է և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի՝ Մուհամեդ բին Սալմանիի մտերիմ գործընկերը՝ ամբողջ գործարքի իրական հովանավորն ու նախաձեռնողը:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո