fbpx
Բաժիններ

Ո՞վ է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը. 10 փաստ նրա մասին

«Բարսելոնայի» յութուբյան պաշտոնական ալիքը տեսանյութ է ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի մասին:

1.«Կիկե Սետյենը 61-ամյա իսպանացի մարզիչ է, որը ծնվել է Իսպանիայի Կանտաբրիա պրովինցիայում»:

2. «Նա 3-րդ կանտարբրիացի մասնագետն է «Բարսելոնայում» Էնրիկե Օրիսաոլայից ու Լաուրեանո Ռուիսից հետո»:

3. «Մինչև այս Սետյենը գլխավորել է «Ռասինգը», «Պոլիդեպորտիվոն», «Լոգրոնյեսը», «Լուգոն», «Լաս Պալմասը», «Բետիսը» ու Հասարակածային Գվինեայի հավաքականը»:

4. «Կարիերան սկսել է լողափնյա ֆուտբոլով»:

5. «Ռասինգում» հայտնի է  «Մաեստրո» մականվամբ: Սանտադեր ակումբի կազմում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 12 մրցաշրջան, իսկ որպես մարզիչ թիմին դուրս է բերել բարձրագույն դիվիզիոն»:

6. «2 անգամ գրավել է «Բարսելոնայի» դարպասը»:

7. «Ես զգում էի, որ հնարավոր է ավելի լավ ֆուտբոլ խաղալ, բայց չգիտեի՝ ինչպես, մինչ Յոհան Կրուիֆը ցույց չտվեց»,-ասել է Սետյենը:

8. «Բետիսում» աշխատել է «Բարսելոնայի» ներկայիս ֆուտբոլիստ Ժունիոր Ֆիրպոյի հետ»:

9. «Հիանում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիով: Նրա համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը»:

10. «Կապտանռնագույների» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի տաղանդի երկրպագուն է ու մի անգամ նրանից մարզաշապիկ է խնդրել: Ֆուտբոլիստը նվիրել է իր մարզաշապիկը հետևյալ գրությամբ. «Կիկեի համար մեծ սիրով ու հիացմունքով ֆուտբոլի մասին ունեցած հայացքների համար: Ամենայն բարիք»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» հաստատել է, որ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

Գուտի․ «Ռոնալդուն Մեսիի դարաշրջանում 5 «Ոսկե գնդակ» է նվաճել, իսկ դա անհավանական է»

Սետյեն. «Կան բաներ, որոնք որոշ ֆուտբոլիստներ լավ չեն հասկանում»

Մեսին իր անհատական հակառեկորդն է կրկնել «Վալենսիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» 80 միլիոն է պատրաստել «Մոնակոյի» հարձակվողի համար

Բուսկետս․ «Դրական բաներ կային, և դրանք պետք է քաղել այս խաղից»

«Վալենսիան» վստահ հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ (տեսանյութ)

Տեր Շտեգենը 11-մետրանոցից իր առաջին սեյվն է կատարել Լա լիգայում (տեսանյութ)

«Վալենսիա» – «Բարսելոնա»․ Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Հայացք ներսից․ Ինչ էր կատարվում Մեսիի շուրջն այն օրը, երբ նա ստացավ իր 6-րդ «Ոսկե գնդակը» (տեսանյութ)

Գուտի․ «Միայն մեկ ֆուտբոլիստի գիտեմ, որ ֆանտաստիկ է յուրաքանչյուր խաղում»

Սետյեն. «Իբիցայում ուժեղ վախ զգացի»

Սոցցանցերում ամենամեծ ներգրավվածությունը ունեցող ակումբները

Սուարեսին փոխարինողի նոր թեկնածու՝ Պրեմիեր լիգայից

Դե Յոնգ. «Բարսելոնայում» խաղս կգնահատեմ 6 բալով»