«Օդային տարածքը վրացիների համար փակ էր». Հայ ֆուտբոլիստների գնահատականները Վրաստանի հետ խաղում - VNews
Բաժիններ

«Օդային տարածքը վրացիների համար փակ էր». Հայ ֆուտբոլիստների գնահատականները Վրաստանի հետ խաղում

Պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն` Վրաստանի հավաքականը բաց թողեց, գուցե իր պատմության ամենադյուրին շանսը մեծ մրցաշարերին մասնակցելու համար։ Անխոս, հյուսիսմակեդոնացիների դեմ տնային հանդիպումն ամենակարևորն էր մեր հարևանների համար անկախացումից ի վեր։ Հիասթափությունը մեծ էր։ Դրանով էր բացատրվում Հայաստանի ընտրանու դեմ դուրս բերած ոչ օպտիմալ կազմը։

Հաշվի առնելով այս ամենը, մեր ընտրանին պարզապես պարտավոր էր հաղթել այսպիսի Վրաստանի ընտրանուն։ Հիմնական կազմի 11 ֆուտբոլիստից 9-ը մեկնարկային կազմում չէին։ Այո, մենք էլ ունեինք խնդիրներ. վնասվածքները, կորոնավիրուսներն ու տարաբնույթ այլ խնդիրը մեզ զրկել էին Մխիթարյանից, Բաբայանից, Բայրամյանից։ Նրանց փոխարեն դաշտ դուրս եկածներն իրենց խնդիրը կատարեցին ավելի քան լավ։

Դավիդ Յուրչենկո – 8

Armenia - Estonia

Առաջին մի քանի խաղերում թույլ տված սխալները թույլ չէին տալիս մեզ լիարժեք գնահատելու մեր նոր դարպասապահի ունակությունները։ Վրաստանի հավաքականի հետ խաղի առաջին կեսում Յուրչենկոն կրկնակի փայլուն սեյվի հեղինակ դարձավ՝ փրկելով մեզ վերահաս գոլից։

Ի տարբերություն նախորդ խաղերի, այս անգամ Յուրչենկոն ավելի վստահ էր դուրս գալիս իր տեղից։ Բացի դրանից, լավացել է նրա՝ ոտքով փոխանցումների վիճակագրությունը։ Այս անգամ նրա մոտ 50 տոկոս փոխանցումները նպատակին են հասել, իսկ դա, ինչպես գիտենք, հայ դարպասապահների ամենագլխավոր խնդիրներից մեկն է։

Վարազդատ Հարոյան – 7,5

Մեր պաշտպանության անվիճելի առաջատարը խաղի ընթացքում դարձյալ ակտիվ էր։ Ինչպես միշտ՝ սեփական կիսադաշտում նա փորձում էր խաղը վերցնել իր վրա, կառուցել գրոհը խորքից, սակայն այս անգամ նրա գործողությունների մեջ խոտանը շատ էր։ Առանձին դիրքային դրվագներում նա անգերազանցելի էր, բայց դարձյալ նկատում էինք նրա գործողություններում ավելորդ լարվածությունը։ Միայն այն հանգամանքը, որ նա չուներ դեղին քարտ, մեզ ու նրան փրկեց հաջորդ հանդիպումը բաց թողնելուց։

Անդրե Չալըշըր – 7

Անդրե Չալըշըրը տեղ է զբաղեցնում կենտրոնական պաշտպանության ձախ կողմը, որն այս խաղում հիմնականում տապալվեց։ Վրաստանի հավաքականն իր գրոհների մեծամասնությունն անցկացնում էր իր աջ թևով, որտեղից անարգել մտնում էին տուգանային հրապարակ։ Այնտեղ նրանց դիմավորող Չալըշըրը գրեթե միշտ ուշանում էր։ Խաղային պրակտիկայի պակաս ունեցող Չալըշըրը երկրորդ հարկում ևս գրեթե միշտ տանուլ էր տալիս պայքարը։ Հասկանալով դա, Կապառոսը երկրորդ կեսի վերջնամասում դաշտ դուրս բերեց ևս մեկ կենտրոնականի։

Արման Հովհաննիսյան – 7

Խոակին Կապառոսը շարունակում է անհասկանալի կերպով անուշադրության մատնել Կամո Հովհաննիսյանին։ Մեր ընտրանու եզրային ունիվերսալը «Կայրաթի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, մինչև վերջերս անփոխարինելի էր Հայաստանի հավաքականում։ Բայց այս անգամ ևս նրա փոխարեն խաղում էր Արման Հովհաննիսյանը։

Ղազախստանի առաջնության մյուս ներկայացուցիչն առաջին կեսում գրեթե չէր անցնում սեփական կիսադաշտը, ամուր պահում էր թիկունքը, սակայն նրա դիրքը շատ հեշտ անցողիկ էր։ Անհատական պայքարում Արմանը հանձնվողներից չէ, սակայն տակտիկականում նա կաղում էր։ Գրեթե միշտ 1-2 փոխանցումով վրացիները հանգիստ անցնում էին նրա գոտին։ Երկրորդ կեսում Կապառոսը կրկնեց իր արդեն ծանոթ ձեռագիրը՝ թարմացնելով պաշտպանության ձախ թևը։

Հովհաննես Համբարձումյան – 8

Armenia - Estonia

Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն անցկացրեց իր հերթական փայլուն հանդիպումն ազգային թիմի մարզաշապիկով։ Եվ դա այն դեպքում, որ Հովհաննեսը չունի խաղային պրակտիկա։ Վրաստանի հետ խաղում նա բետոնել էր իր եզրը։ 90 րոպեի ընթացքում գրեթե ոչ մի անգամ մրցակիցը նրան շրջանցել չկարողացավ, իսկ անձնուրաց պայքարի տեսանկյունից նա այս խաղին հավասարը չուներ։ Ժամանակ առ ժամանակ Համբարձումյանը նաև մասնակցում էր գրոհների։

Սոլոմոն Ուդո – 8

Հայաստանի հավաքականի նորեկը Համբարձումյանի պես իր ակումբում գրեթե չի խաղում։ «Արարատում» Վարդան Բիչախչյանը նրան ոչ միշտ է վստահում։ Վրաստանի հետ սկզբունքային խաղում Կապառոսն այլ ելք չուներ. Վբեյմարի բացակայությամբ միակ տարբերակը Ուդոն էր, որն էլ իր խնդիրը կատարեց գերազանց։ Առաջին րոպեներին մի փոքր լարվածություն էր նկատվում, սակայն հետո հարմարվեց ու սկսեց հանգիստ կարդալ մրցակցի բոլոր քայլերը։ Անհատապես Ուդոն Վրաստանի իր բոլոր վիզավիներին հաղթեց։

Արտակ Գրիգորյան – 7,5

Արտակ Գրիգորյանը ևս կարող էր 8 միավոր վաստակել, սակայն, ինչպես Fantasy Football-ի կանոններում է, նրանից կես միավոր կհանենք դեղին քարտ ստանալու համար։ Հանդիպումը դիտելիս կարող է տպավորություն ստեղծվել, որ մրցակիցը գրեթե միշտ կենտրոնում վերահսկել է գնդակը, և մեր հենակետայիններն իրենց խնդիրը չեն կատարել։ Սակայն Կապառոսի միտքը հենց դա էր։ Ուդոն ու Գրիգորյանը խաղում էին շատ ավելի խորքից ու մրցակցին դիմավորում էին միայն տուգանայինի մատույցներում՝ տալով քանակական առավելություն մեր պաշտպաններին։ Իսկ երբ պետք էր լինում գնդակ խլել, Արտակ Գրիգորյանը միացնում էր իր «բուլդոզերն» ու տրորում էր մրցակիցներին։ Փորձի փոխանակման հարցում էլ մեր առաջատարներից մեկը բազում խորհուրդներով օգնեց Ուդոյին հարմարվելու խաղին։

Տիգրան Բարսեղյան – 9

Armenia - Estonia

Դեռ 2-3 տարի առաջ Տիգրան Բարսեղյանին բոլորը սպասում էին հավաքականում։ Երկրպագուների սպասումները սկսում են աստիճանաբար արդարացվել։ Խաղից խաղ Բարսեղյանն ավելացնում է ու ավելացնում է։ Ընդ որում՝ այդ աճն առավել քան ակներև է։ Բարսեղյանն արդեն հստակ ցույց է տալիս հասուն ու գրագետ ֆուտբոլ։ Եթե նախկինում Բարսեղյանն ամեն ինչ անում էր իր բարձր արագության հաշվին, ապա հիմա այդ ունակությանն ավելացել են նաև խաղը կարդալու և թիմակիցներին նկատելու նուրբ արվեստը։ Առաջին գոլի ժամանակ Տիգրանն օգտագործեց հենց իր ուժն ու արագությունը, Սարգիս Ադամյանի ուղղությամբ կատարած ասիստի դեպքում աշխատեցին նույն արագությունն ու փոխանցման նրբությունը։

Գևորգ Ղազարյան – 9,5

Ղազարյանի համար Վրաստանի հետ հանդիպումը հույժ կարևոր էր։ Մեր ընտրանու պատմության լավագույն ռմբարկուներից մեկն իր թիմին դուրս բերեց դաշտ ավագի թևկապով և կոչված էր լինելու առաջատարը։ Խառը էմոցիաները Ղազարյանին չզրկեցին իր գլխավոր զենքից՝ արագ կողմնորոշվելու շնորհքից։ Գևորգը խաղը սկսեց ձախ թևում, սակայն պարբերաբար հայտնվում էր հակադարձ եզրում, օգնում էր թիմակիցներին կենտրոնում։ Խաղի ընթացքում Ղազարյանը կատարեց մեծ ծավալի աշխատանք, քանի որ իր եզրային գծի պաշտպան Արման Հովհաննիսյանը գրեթե երբեք չէր միանում։ Ստիպված՝ Ղազարյանը նահանջում էր ու աշխատում պաշտպանությունում։ Խփած գոլն էլ նրան դարձնում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։

Սարգիս Ադամյան – 9

Վերջապես։ Վերջապես Սարգիս Ադամյանը ազգային թիմի մարզաշապիկով ցույց տվեց ակումբային մակարդակի իր ֆուտբոլին մոտ ինչ-որ բան։ Շատ էր խոսվում այդ մասին։ «Հոֆենհայմում» Ադամյանը խփում ու խփում է, իսկ հավաքականի մարզաշապիկը կարծես անիծված լինի։ Վրաստանի հետ խաղում վերջապես Ադամյանը բացվեց։ Նրա մոտ ստացվում էր գրեթե ամեն ինչ՝ գնդակ պահել, արագ դրիբլինգ, փոխանցումներ ու հարվածներ։ Նրա դիրքը նորից անհասկանալի էր։ ՈւԵՖԱ-ի մեր գործընկերները նրան տեսնում էին որպես հարձակվող, բայց դաշտում նա գործում էր հետ քաշված, երբեմն հայտնվում էր եզրում։ Հենց ունիվերսալությունը օգնեց նրան հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին ու խփել հաղթական գնդակը։

Ալեքսանդր Կարապետյան – 7,5

Կարապետյանից այս խաղում սպասումները շատ էին։ Սակայն միևնույն ժամանակ պետք էր գիտակցել, որ մեր հարձակվողը նոր էր ապաքինվել վնասվածքից։ Խաղին տոնուսի պակասը զգացվում էր։ Նվիրվածության տեսանկյունից հարց չկար։ Երկրորդ հարկում և անհատական պայքարում Կարապետյանը հաղթում էր։ Թեպետ ավելի քիչ, որքան սովորաբար է լինում, բայց մրցակցին «ոչ մի թիզ հող» չէր զիջում։ Սակայն խաղում նրա ֆունկցիան դարպասին սպառնալն էր։ Նրանից սպառնալիք այս անգամ չտեսանք։

Սերոբ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Արշակ Կորյան, Վահան Բիչախչյան, Տարոն Ոսկանյան – 7

Այս անգամ փոխարինման դուրս եկած բոլոր ֆուտբոլիստները ստանում են նույն գնահատականը, որովհետև գործնականում ոչինչ չփոխեցին խաղում։ Սերոբ Գրիգորյանը մի փոքր ավելի վստահ էր իրեն զգում, քան Արման Հովհաննիսյանը, գրոհում էր, բայց իր եզրը միևնույնն է՝ թիրախավորված էր։ Կորյան-Մուրադյան-Բիչախչյան եռյակը դաշտ դուրս եկավ միաժամանակ։ Մուրադյանը հաջողությամբ փոխարինեց Ուդոյին, իսկ Բիչախչյանի ու Կորյանի մուտքը դաշտ գրեթե ոչինչ չտվեց, բացի թարմությունից ու նոր շնչից։ Տարոն Ոսկանյանն էլ խաղին շատ քիչ մասնակցեց՝ ավելացնելով զուտ քանակական առավելություն մեր տղաներին պաշտպանողական գործողություններին։

Վլադիմիր Վայս. «Տրագիկոմեդիա է, որ պարտվել եմ Հայաստանին 4 խաղերից 3-ում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Կլուժի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ապացուցեց, որ իր անհավատալի տեխնիկայով բազմապիսի գոլեր կարող է խփել

Մխիթարյանն Ա սերիայում ամենաշատն է վրիպել մեն-մենակ դուրս գալուց հետո

Ռոնալդուի կողքին. Ա սերիայի տուրի խորհրդանշական թիմը՝ ըստ Whoscored-ի

Մխիթարյանի տպավորիչ վիճակագրությունը «Պարմայի» հետ խաղում

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»

«Մեր հայ հերոսների համար»․ Մխիթարյանի գրառումը դուբլի հեղինակ դառնալուց հետո

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Ռոմա» – «Պարմա» մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ

Բատիստուտա, Ջեկո, Մխիթարյան․ Հենրիխը «Ռոմայի» 5-րդ արտասահմանցի ֆուտբոլիստն է այդ ցուցանիշով

Մխիթարյանի մարզական կարիերայում լավագույն մեկնարկը եվրոպական առաջատար ազգային առաջնություններում

Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)