Էդեգորը խնդրանքով դիմել է «Ռեալի» ղեկավարությանը - VNews
Բաժիններ

Էդեգորը խնդրանքով դիմել է «Ռեալի» ղեկավարությանը

Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով հեռանալ ակումբից: Ֆուտբոլիստը ղեկավարությանը խնդրել է կազմակերպել տեղափոխությունը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Նորվեգացին 2020/21թթ․ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 9 հանդիպման: Խաղադաշտում, ընդհանուր առմամբ, անցկացրել է ընդամենը 367 րոպե:

22-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականին «Ստրյոմսգոդսետից» է տեղափոխվել «սերուցքայինների» կազմ: Նա վարձակալական հիմունքներով հանդես է եկել նիդեռլանդական «Հերենվենում» (2017-2018թթ․) և «Վիտեսում» (2018-2019թթ․): Նախորդ մրցաշրջանը կրկին վարձավճարով անցկացրել է «Ռեալ Սոսյեդադում»:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 18 խաղում վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ռեալն» առաջատար «Ատլետիկոյից» հետ է մնում 4 միավորով: Ընդ որում, վերջինս գործող չեմպիոնի համեմատ 2 մրցավեճ պակաս է անցկացրել:

Յովիչ, Հաքիմի, Ռեգիլոն․ Զիդանը խոսել է «Ռեալից» հեռացած և այլ ակումբներում իրենց դրսևորած ֆուտբոլիստների մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կրոս. «Ուզում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»

Ռամոսը որոշում կայացնելու համար երկար ժամանակ չունի

«Ռեալի» հայտացուցակն «Ատլետիկոյի» դեմ խաղին

Զիդան. «Ատլետիկոյի» դեմ խաղը եզրափակիչ է»

«Ռեալը» որոշում է կայացրել Ազարի ապագայի վերաբերյալ

Ազարի՝ խաղադաշտ վերադարձի նոր ժամկետ է նշվում

«Սուարեսի՝ «Բարսելոնայից» հեռանալը հավասարազոր է Ռոնալդուի՝ «Ռեալը» լքելու հետ»․ Ֆոռլան

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ու չի խաղա «Ատլետիկոյի» դեմ

Բենզեմա․ «Այդ երկուսը ոչ թե կուռքեր, այլ օրինակելի մարզիկներ են եղել ինձ համար»

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

Նավաս. «Ռեալում», կարծես, ինձ մինչև վերջ չէին հավատում»

«Մանչեսթեր Սիթին» մոտ է պատմական ռեկորդի

Ըստ Զիդանի հաշվարկների՝ Ազարը պետք է խաղար «Ատլետիկոյի» դեմ․ իրականությունն այլ է

«Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

Վինիսիուսը հասել է լուրջ նվաճման. նա զիջեց միայն երկու լեգենդի

Զիդան. «Բոլոր թիմերը միավորներ կորցնում են»