-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոյստոն Դրենտեն խոսել է Վլադիկավկազի «Ալանիայում» անցկացրած բուռն մրցաշրջանի մասին:
Հոլանդացին ռուսական ակումբում ելույթ է ունեցել 2012-13 մրցաշրջանի երկրորդ կեսում:
«Ես որոշեցի այդ ակումբի կազմը համալրել՝ կյանքի փորձ ձեռք բերելու համար: Հիանալի է, որ նրանք ինձ օգնեցին ֆուտբոլ վերադառնալ:
Իհարկե, Վլադիկավկազը դժվար է իդեալական քաղաք անվանել: Նույնիսկ եթե դու շատ փող ունենաս, այդտեղ դա այնքան էլ օգտակար չէ: Օղի՞ն… Մենք խմում էինք: Այն հիմնական ալկոհոլային խմիչքն է, առաջնահերթություն է: Նույնիսկ ակումբային ավտոբուսում ֆուտբոլիստների մոտ միշտ օղի կար. չէ՞ որ սա Ռուսաստանն է»,- Դրենտեի խոսքը մեջբերում է Rijnmond-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո