Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի աշխատանքը վերականգնվել է սկանդալից հետո - VNews
Բաժիններ

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի աշխատանքը վերականգնվել է սկանդալից հետո

չեմպիոն Յանա Եգորյանի աշխատանքը վերականգնվել է սկանդալից հետո - Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի աշխատանքը վերականգնվել է սկանդալից հետո

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը սկանդալից հետո հայտարարել է, որ իր աշխատանքը Մոսկվայի մարզական ուսումնական կենտրոնում վերականգնվել է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ծննդաբերությամբ պայմանավորված արձակուրդում գտնվող Եգորյանը հեռացվել է աշխատանքից: Նա չի մասնակցել ՏՈԿԻՈ 2020-ին, քանի որ մայիսին մայր է դարձել:

«Ամեն բան լավ ավարտ ունեցավ, ինչն ինձ ուրախացնում է: Իմ աշխատանքը վերականգնեցին. ես կշարունակեմ ներկայացնել Մոսկվայի շրջանն ու իմ հարազատ Խիմկին»,- «РИА Новости»-ն մեջբերում է Եգորյանի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: