Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին - VNews
Բաժիններ

Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Arsen Harutyunyan awarding ceremony5 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:52

-

-

21-ամյա ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը անկեղծացավ, որ աշխարհի գավաթի անհատական խաղարկությունից հետո մարզիչների հետ ծավալուն աշխատանք է տարել սխալների վրա ու մարտի 18-ից մեկնարկող Եվրոպական գոտում վարկանիշային մրցաշարում ցույց է տալու, թե ինչի է ընդունակ: Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրը ոչ մի րոպե զուր չէր վատնում ու շարունակում էր անհատապես մարզվել, նույնիսկ թիմային պարապմունքի ավարտից հետո:

383A9124 960x640 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

VNews-ի հետ զրույցում նա պատմեց, որ հավաքականը 3 ուսումնամարզական հավաք է անցկացրել Բուդապեշտ մրցաշարին ընդառաջ:

«Շատ լավ մարզավիճակում եմ, հիմա քաշիս եմ հետևում, որպեսզի ճիշտ ճանապարհով կիլոգրամներ կորցնեմ: Դա անում եմ, որպեսզի մրցման օրը ոչ միայն կանգնեմ պահանջվող քաշին, այլև կարողանամ լավ գոտեմարտեր անցկացնել:

Աշխարհի գավաթից հետո մարզիչների հետ վերլուծել ենք գոտեմարտերը, երկար ժամանակ ունեինք, որպեսզի բոլոր սխալները շտկեինք: Այս մրցաշարի ժամանակ ինձ ցույց կտամ: Մարզիչներին էլ պետք է ապացուցեմ, որ այս ամիսների ընթացքում կատարած աշխատանքը զուր չի եղել, ու ես նրանց խորհուրդներին հետևելով ճիշտ ու խելացի գոտեմարտեր կվարեմ»:

Arsen Harutyunyan European bronze medalist7 960x572 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարում ուղեգրերով տուն են վերադառնալու եզրափակիչ դուրս եկած ըմբիշները: Ճիշտ է՝ պայքարը Տոկիոյի համար անզիջում է լինելու, բայց Եվրոպայի 2019թ. չեմպիոնը լարվածություն չի զգում:

«Հոգեբանների օգնության շնորհիվ ամեն ինչին ավելի հավասարակշռված եմ մոտենում: Պետք է գորգին ցույց տամ այն, ինչ սովորել եմ: Պարզապես մեկնելու ենք Բուդապեշտ, մենք այստեղ էլ ենք գոտեմարտում մարզումների ժամանակ, տարբերություն չկա:

Ինքս իմ առաջ խնդիր եմ դրել նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ընդհանրապես, մրցաշարերի չեմ մեկնում պարզապես մասնակցության համար: Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, աշխարհի մեդալակիր եմ դարձել ու ինքս իմ մեջ մտածում եմ, որ Օլիմպիական խաղերին ոսկին էլ կարող եմ նվաճել»,-եզրափակեց Հարությունյանը:

383A9157 960x640 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»

Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է»

Արսեն Հարությունյան. «Անելու եմ ամեն բան՝ բոլորի սպասելիքներն արդարացնելու համար»

Արսեն Հարությունյանը՝ վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը՝ Թևանյանի ու Հարությունյանի փայլուն հաղթանակներին

Արսեն Հարությունյանը հաղթեց 10-0 հաշվով՝ նվաճելով Օլիմպիական ուղեգիր (տեսանյութ)

Արսեն Հարությունյանին մեկ քայլ է բաժանում ուղեգրից, Թևանյանը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Վարկանիշային մրցաշար. Թևանյանը ու Հարությունյանը հաղթանակներով մեկնարկեցին

Վարկանիշային մրցաշարում այսօր մեկնարկում է 4 ազատ ոճային ըմբիշ

Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Ազատ ոճային ըմբիշները մի քանի օրից պայքարելու են Օլիմպիական ուղեգրերի համար ( տեսանյութ)

«Գոհացուցիչ ելույթներ». Ազատ ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին աշխարհի գավաթը

ԱԳ. Արսեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)