Օնանայի դիմաց «Բարսելոնան» 3 ֆուտբոլիստ է առաջարկել - VNews
Բաժիններ

Օնանայի դիմաց «Բարսելոնան» 3 ֆուտբոլիստ է առաջարկել

«Բարսելոնան» առաջարկ է կատարել «Այաքսին» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերի համար, այս մասին հաղորդում է Telegraaf-ը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբը հոլանդական թիմի ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է Նետուին, Կառլես Ալենյային, Ռիկարդ Պուչին կամ Կոլյադոյին։ Ինքը դարպասպաահը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայի» հետ, սակայն ամստերդամյան ակումբը մտադիր է խաղացողին պահել ևս մեկ մրցաշրջան։

24-ամյա Օնանան հանդես է գալիս «Այաքսում» 2015 թվականից։ Ֆուտբոլիստը Սամուել Էտօ՛ոյի կամերունյան ակադեմիայի սան է։ 2010-ին նա տեղափոխվել է «Բարսելոնայի» համակարգ, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել հիմնական թիմում։ «Այաքսի» հետ նա դարձել է Նիդեռլանդների չեմպիոն, հաղթել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Նիդեռլանդների այս առաջնությունում, որը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով, նա մասնակցել է 24 հանդիպման, որից 8-ում անառիկ է պահել դարպասը։

Ավելի վաղ տեղեկությունների էին շրջանառվում, որ «Բարսելոնան» չի կարողանում համաձայնության հասնել Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, այդ պատճառով արդեն սկսել է փոխարինող փնտրել գերմանացու համար։

«Բարսելոնայի» թանկարժեք խաղացողները հասանելի կլինեն առաջիկա տրանսֆերային պատուհանին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Մորատան վարձավճարով կխաղա «Յուվենտուսում»

«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել անգլիական ակումբի պաշտպանի համար

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Հայտնի է՝ Մորատան տարեկան որքան կվաստակի «Յուվենտուսում»

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ

Լեմպարդը հաստատել է, որ «Չելսին» ևս մեկ ֆուտբոլիստի ձեռքբերման եզրին է

Յովիչը ցանկանում է վերադառնալ «Այնտրախտ»

Բարտոմեուն արգելափակել է Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո»

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից»

Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

Սուարեսը Իտալիայի քաղաքացիությունը փորձել է ստանալ խարդախությամբ

Մորատան ժամանել է Թուրին (տեսանյութ)

Վարակվել է ֆուտբոլիստը COVID-19-ով, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Ինչու Ալկանտարան չի ցանկացել վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ ու կպայքարի կազմում իր տեղի համար

Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո» կայացած է. Ֆաբրիցիո Ռոմանո