«Օպերացիա Մբապե». ինչ շանսեր ունեն ակումբները, ինչ է մտածում ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

«Օպերացիա Մբապե». ինչ շանսեր ունեն ակումբները, ինչ է մտածում ֆուտբոլիստը

Kylian Mbappe PSG vs Nice Ligue 1 2021 - «Օպերացիա Մբապե». ինչ շանսեր ունեն ակումբները, ինչ է մտածում ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:10

-

-

Ամիսներն անցնում են, շաբաթներն անցնում են, բայց Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ օդից կախված: Ֆրանսիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ի հունիսին, ինչը նշանակում է, որ եթե նա չերկարաձգի պայմանագիրը, ապա ՊՍԺ-ն ստիպված կլինի հենց այս ամռանը վաճառել նրան՝ հաջորդ տարի անվճար բաց չթողնելու դեպքում (չնայած՝ ՊՍԺ-ի դեպքում նույնիսկ այդ սցենարը չի բացառվում): Կարճ ասած՝ Մբապեի ապագայի հանգուցալուծումը տրվելու է այս ամռանը:

Իսկ ինչպիսի՞ն է նրա իրական իրավիճակը, ի՞նչ է մտածում նա, ովքե՞ր են այս տրանսֆերի որոշիչ դեմքերը, ո՞րն է լինելու նրա կարիերայի շարունակության լավագույն տարբերակը:

ՊՍԺ-ում արդեն խուճապ է

ՊՍԺ-ն ամեն ինչ անում է՝ Մբապեին պահելու համար: Ֆրանսիական ակումբում հասկանում են, որ Մբապեի հեռանալու դեպքում չեն գտնելու ավելի տաղանդավոր ու ավելի հեռանկարային հարձակվողի: Ֆուտբոլի ներկա ու ապագա աստղը հենց իրենց ձեռքում է: Փարիզցիների ղեկավարությունը չի հանձնվում, անդադար պայմանագիրը երկարաձգելու առաջարկներ է ուղարկում Մբապեին, ակումբի «խունտայի» տարբեր անդամներ ճնշում են գործադրում ֆուտբոլիստի վրա՝ նրան թիմում պահելու համար:

«Մբապեն հասուն մարդ է և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար: Շուտով այս հարցը կհանգուցալուծվի: Շատ շուտով Մբապեն կհայտարարի իր որոշման մասին», – շաբաթներ առաջ հայտարարեց ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն: «Բարսելոնայի» դեմ ՉԼ 1/8 եզրափակիչ ՊՍԺ-ի դեմ խաղից հետո, որում Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին էլ համարձակ հայտարարություն արեց. «Նեյմարն ու Մբապեն հավերժ մնալու են ՊՍԺ-ում»:

16154208688615 960x540 - «Օպերացիա Մբապե». ինչ շանսեր ունեն ակումբները, ինչ է մտածում ֆուտբոլիստը

Այս հայտարարություններն ու իրականությունը, սակայն, շատ են տարբերվում իրարից, հատկապես՝ Մբապեի՝ երեկ արած հայտարարության ֆոնին. «Երբ ժամանակն անցնում է, իսկ քննադատությունները չեն դադարում, սկսում ես հոգնել, հատկապես այն դեպքում, երբ քո հավաքականի ու քո երկրի թիմի համար անում ես ամեն ինչ: Այս ամենն իրոք հոգնեցնող է: Ամեն ինչ այլ է օտարերկրացիների համար, իսկ ես միշտ այստեղ եմ՝ խաղում եմ հավաքականում ու ՊՍԺ-ում: Կարո՞ղ է այս ամենն ազդել ՊՍԺ-ում կարիերաս շարունակելու որոշման վրա. իհարկե կարող է», – հայտարարել է 22-ամյա ֆուտբոլիստը՝ հույս ներշնչելով իր պոտենցյալ գնորդներին ու ավելի մեծացնելով անհանգստությունը ՊՍԺ-ում:

  • 2019-ին Մբապեն հայտարարեց, որ ՊՍԺ-ում ցանկանում է ստանալ ավելի կարևոր կարգավիճակ և մեծ պատասխանատվություն: Այդ հայտարարությունից հետո Մբապեն ու ակումբը հրապարակավ հայտարարություններ չէին անում խաղացողի ապագայի վերաբերյալ:
  • Մոտ մեկ տարի անց՝ 2020-ի սեպտեմբերին, Կիլիանը ՊՍԺ-ից պահանջեց աստղային տրանսֆերներ ու ավելի հավակնոտ նախագիծ՝ ակումբում մնալու համար:
  • 2021-ի փետրվարին նա արդեն անուղղակի «վերջնագիր» ներկայացրեց «Ռեալին»՝ հայտարարելով, որ եթե պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ, ուրեմն Փարիզում մնալու է շատ երկար տարիներ:

Ի՞նչ է սպասում Մբապեին ՊՍԺ-ում

Մբապեի՝ երեկվա հայտարարություններից հետո Le Parisien պարբերականը «կրակի վրա յուղ լցրեց»՝ տեղեկություն տարածելով, որ ՊՍԺ-ն արդեն կորցնում է համբերությունը, քանի որ Մբապեն պայմանագրի երկարաձգման չորրորդ առաջարկն է մերժել: Ըստ աղբյուրի՝ փարիզցիները նույնիսկ նվազեցրել են իրենց ֆինանսական պահանջները Մբապեի հարցով: Եթե նախկինում ՊՍԺ-ն պահանջում էր 200-250 միլիոն եվրո, ապա այժմ ակումբը Մբապեի տրանսֆերային արժեքը սահմանել է 120-ից 150 միլիոն եվրո:

Մբապեի համար ՊՍԺ-ում մնալը վատ տարբերակ չէ: Խաղալ հայրենիքի ուժեղագույն ակումբում, որն ունի մեծ հավակնություններ, սակայն Կիլիանի համար կան նաև լուրջ վտանգներ: Նախ՝ Մբապեն եթե պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ, կհայտնվի «ոսկե վանդակում». նա կստանա բարձր աշխատավարձ, բայց մոտակա տարիներին ՊՍԺ-ից հեռանալու մասին կարող է մոռանալ: Բացի դա, ՊՍԺ-ում է խաղում Նեյմարը, որը, գոնե ներկայում, ավելի մեծ դեր ունի թիմում, քան Մբապեն, և ստանում է անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ (36 միլիոն եվրո): Եվ ինչպես հենց Մբապեն էր ասել՝ արդեն հոգնել է ֆրանսիացի երկրպագուների քննադատություններից:

1600709553 0 291 2799 1865 1920x0 80 0 0 4e9f1dd74f951770a31f6a92f34ab202 960x540 - «Օպերացիա Մբապե». ինչ շանսեր ունեն ակումբները, ինչ է մտածում ֆուտբոլիստը

Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ ֆուտբոլիստի հայրը, որը 2017-ին եղել է այն մարդկանցից, որ համոզել է ֆուտբոլիստին «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, ոչ թե արտասահմանյան ակումբ: Եվ, իհարկե, մեծ է լինելու ՊՍԺ-ի ղեկավարության՝ Ալ-Հելաիֆիի և Լեոնարդոյի դերը, որոնք մինչև վերջին պահը փորձելու են գայթակղել ու համոզել 22-ամյա հարձակվողին:

Իսկ ո՞ւր գնալ. «Ռեալ»՝ տարբերակ 1

Մբապեն դեռ «Մոնակոյում» էր խաղում, երբ նրա՝ «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները սկսեցին: Այն ժամանակ Մադրիդ տեղափոխությունը չկայացավ, բայց մադրիդյան երազանքը, ըստ իսպանական մամուլի, Մբապեի համար դեռ ակտուալ է:

«Ռեալում», կարծես, այս ամռանն արմատական փոփոխություններ են լինելու: Զիդանի թիմը հերթական անգամ սպառվածության նշաններ է ցույց տալիս, Ազարը չի արդարացնում սպասելիքները (չի էլ խաղում, որ արդարացնի), թիմի հարձակման գծի միակ արդյունավետ ֆուտբոլիստը Կարիմ Բենզեման է: Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալն» այդպես էլ չի կարողանում «գոլի հարցը» լուծել, և Մբապեն կարող է դառնալ «Արքայական ակումբի» նոր նախագծի կենտրոնական կերպարը: «Ռեալը» վերջին 3 տրանսֆերային պատուհանների ընթացքում ոչ մի տրանսֆեր չի կատարել ու պատրաստ է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, միայն թե կարողանա իրականացնել Մբապեի տրանսֆերը:

mbappereal 960x540 - «Օպերացիա Մբապե». ինչ շանսեր ունեն ակումբները, ինչ է մտածում ֆուտբոլիստը

Բայց նույնիսկ «Ռեալի» համար սա հեշտ «օպերացիա» չէ: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաշալի հարաբերություններ ունի ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ, և ոչ մի դեպքում չի սկսի կապի դուրս գալ Կիլիանի հետ Խելաիֆիի մեջքի հետևում: «Ռեալը» Մբապեին ցանկանում է գնել «ժամանակի ուժով»՝ սպասել այնքան, մինչև Մբապեն վերջնականապես մերժի ՊՍԺ-ին, ՊՍԺ-ն էլ հստակ գին սահմանի ֆրանսիացու համար. այդ ժամանակ կսկսեն բանակցությունները:

Marca-ի տվյալներով՝ դեռ նախորդ մրցաշրջանից «Ռեալը» առաջիկա տրանսֆերների համար կուտակել է 125 միլիոն եվրո՝ չհաշված ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով ստացվելիք եկամուտները, ինչպես նաև ֆուտբոլիստների վաճառքից ստացած գումարը, որոնցից ակումբն ակնկալում է ստանալ մոտ 150 միլիոն եվրո: Տեղեկություններ կան նաև, որ գործարքում կարող են ներառվել «Ռեալի» այն ֆուտբոլիստները, որոնցով հետաքրքրվում է ՊՍԺ-ն: Այդ խաղացողների թվում են Կուրտուան, Վինիսիուսը, Կազեմիրոն և Վարանը:

Կլինի՞ երկար սպասված գործարքը հենց այս ամռանը: Մբապեն գիտի, որ իրեն Մադրիդում սպասում են անհամբերությամբ՝ Պերեսը, Զիդանը ու բոլոր երկրպագուներն անխտիր: Իսկ ինչի՞ է պատրաստ «Ռեալը» հանուն Կիլիանի…

Պրեմիեր լիգա՝ տարբերակ 2

Կա նաև այլընտրանքային՝ երրորդ ճանապարհ, որի դեպքում Մբապեն ո՛չ կմնա ՊՍԺ-ում, ո՛չ էլ կտեղափոխվի «Ռեալ»: Ֆրանսիացին կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

Մբապեին գնելու երկու հիմնական հավակնորդ կա՝ «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Սիթի»: Երկու թիմերն էլ ունեն իրենց դրական կողմերը. «Մանչեսթեր Սիթիում» Մբապեն կգտնի Գվարդիոլային, որի հետ աշխատելու դեպքում կարող է շատ ավելի մեծ խաղային զարգացում գրանցել, կգտնի մի շարք կրեատիվ խաղընկերների, որոնց կողքին խաղալով կարող է տարեկան 50-60 գոլ խփել: Եվ, բնականաբար, «Սիթիում» Մբապեն կունենա փող, շատ փող:

Մեր ընտրանին

«Լիվերպուլը» նույնպես գրավիչ ուղղություն է՝ չնայած, որ ձախողում է ընթացիկ մրցաշրջանը և նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը թիմի համար խնդիր է: Այնուամենայնիվ՝ այստեղ նրան սպասում է մեկ այլ ֆանտաստիկ մասնագետ՝ Յուրգեն Կլոպը, սպասում են աստղային խաղացողներ՝ Սալահն ու Մանեն, որոնց հետ նա կարող է մահացու հարձակման եռյակ կազմել, սպասում է լեգենդար «Էնֆիլդը», ու, գուցե, նաև այնտեղ հավաքված անկրկնելի երկրպագուները, եթե համաճարակը մի օր որոշի ավարտվել: «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» առավելություններից է նաև Պրեմիեր լիգայում՝ աշխարհի ամենամրցունակ առաջնություններից մեկում խաղալու հնարավորությունը:

Շատ բան կախված է Հալանդից

Տարօրինակ է հնչում, բայց «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը Մբապեի տրանսֆերային սագայի գլխավոր գործող անձանցից մեկն է: Ամեն ինչ վկայում է, որ Հալանդի ապագայի հարցը նույնպես վճռվելու է հենց առաջիկա ամռանը: Նրա գործակալ Մինո Ռայոլան ու հայրը՝ Ալֆ-Ինգեն արդեն սկսել են շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ 20-ամյա հարձակվողի համար լավագույն տարբերակը գտնելու համար:

erling haaland kylian mbappe 1xpy1andsyuvq1ocfo7n3h3sll 960x640 - «Օպերացիա Մբապե». ինչ շանսեր ունեն ակումբները, ինչ է մտածում ֆուտբոլիստը

Հալանդի տրանսֆերային արժեքը մոտավորապես նույնն է, ինչ Մբապեինը: Այս երկուսն առաջիկա 10 տարիների գլխավոր աստղերն են լինելու, և գրեթե անհնար է, որ ինչ-որ ակումբ կարողանա իրեն թույլ տալ գնել Հալանդին ու Մբապեին միասին: Սա նշանակում է, որ Մբապեի ապագան կախված է նաև այն հանգամանքից, թե որ ակումբը կգնի Հալանդին, որի ծառայություններով հետաքրքրված են գրեթե այն նույն ակումբները, որոնք նաև մտադիր են գնել Մբապեին: Մբապեի ու Հալանդի տրանսֆերները կարող են յուրահատուկ դոմինո ստեղծել ֆուտբոլում. նրանց տրանսֆերներին կարող են հետևել այլ աղմկոտ տրանսֆերներ, հատկապես այն դեպքում, որ շուկայում են լինելու նաև Հարի Քեյնի, Լիոնել Մեսիի, Սերխիո Ռամոսի, Դավիդ Ալաբայի, Ջանլուիջի Դոնարումայի ու Սերխիո Ագուերոյի նման ֆուտբոլիստներ:

Առաջիկա 2 ամիսները ճակատագրական են լինելու Մբապեի համար: Ամենայն հավանականությամբ՝ որ ակումբն ընտրի ֆրանսիացին, այնտեղ էլ կանցկացնի իր կարիերայի լավագույն տարիները:

Կարիմ Բենզեմա. ով է «Ռեալի» չհասկացված հանճարը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» մեկնարկային կազմը

ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակ տոնեց՝ դուրս գալով Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

3 հարձակվող, որ կարող են տեղափոխվել «Բարսելոնա» Նեյմարի փոխարեն

4 վերադարձ, 2 նոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղում

Կալդերոն. «Հրավիրեցի Ռոնալդուին, երբ հասկացա, որ Մեսիի տրանսֆերն անհնարին է»

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

«Պերեսը եսասեր է, եսասեր, եսասեր, նա մտածում է միայն «Ռեալի» մասին». «Վիլյառեալի» սեփականատեր

«Արսենալի» ֆուտբոլիստը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

Արսեն Զախարյանը նոր պայմանագիր է համաձայնեցրել. հայտնի է՝ նա որքան գումար է ստանալու

Sky Sport. Դավիդ Ալաբան՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի նախագահը հստակություն է մտցրել Մբապեի ապագայի հարցում

«Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

2 տարվա պայմանագիր. Ագուերոն իր ընտանիքին հայտնել է՝ որ թիմ է տեղափոխվում

Զիդանը՝ Սուպերլիգայի մասին․ «Դա իմ գործը չէ, ես այստեղ եմ թիմը մարզելու համար»