fbpx
Բաժիններ

Օրվա ամենահետաքրքիր տրանսֆերային շշուկները

VNews-ն առանձնացրել է հոկտեմբերի 17-ի ամենահետաքրքիր տրանսֆերային խոսակցությունները, որը ներկայացնում ենք ստորև:

Express. «Տոտենհեմը» ցանկանում է Քրիստիան Էրիկսենին փոխարինել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյով: Լոնդոնյան ակումբը գործարքը նախատեսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Football.London. «Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով: «Զինագործները» ցանկանում են տրանսֆերն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Tuttosport. «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկն ստանձնելու դեպքում պատրաստվում է թիմ հրավիրել «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչին ու կիսապաշտպան Էմրե Ջանին:

Daily Mail. Առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Լիոնի» ֆուտբոլիստ Մուսա Դեմբելեին, Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլին և «Լեսթերի» ֆուտբոլիստ Ջեյմս Մեդիսոնին:

Bild. «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում է հայտնվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը: Մանկունիական թիմը դիտարկում է Կրոսի տրանսֆերը Պոլ Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխության գործարքում ներառելու տարբերակը:

Calciomercato. Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին, քանի որ միլանյան ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը թիմում խաղում է վարձակալական հիմունքով, վերջերս վնասվածք է ստացել, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մի քանի ամիս:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


5 հարձակվող, որոնց «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է գնել հունվարին

Հայտնի է, թե երբ Իբրահիմովիչը նոր թիմ կընտրի

«Բարսելոնայի» տրանսֆերային ծրագիրը 2020-ին. 3 դիրք կամրապնդվի

Անգլիական գրանդը պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Հալանդի համար

Լուիս Սուարեսի փոխարինողը «Բարսելոնային» կարժենա 111 միլիոն եվրո

Ջեկոն կարող է վերադառնալ Անգլիա

Օբամեյանգը հետաձգել է «Արսենալի» հետ բանակցությունները, սպասում է «Բարսելոնային»

Մբապեի մայրը բանակցում է «Ռեալի» հետ

Թոփ-10 ֆուտբոլիստներ, ովքեր 2020-ի ամռանը դառնալու են ազատ գործակալներ

Բեյլի ու Սուարեսի կողքին. Transfermarkt-ը հրապարակել է Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով

«Ինտերն» անհանգստանում է և գործուն քայլեր կատարում Մարտինեսին թիմում պահելու համար

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

Հալանդի հորը նկատել են անգլիական ակումբի մարզաբազայում

«Ռոման» ձեռք չի բերի այդ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը

«Բոլոնիան» պայքարում է Զլատանի համար, բայց…

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը