Օսկարի նպատակը Եվրոպա վերադառնալը և կարիերան այդ ակումբում ավարտելն է - VNews
Բաժիններ

Օսկարի նպատակը Եվրոպա վերադառնալը և կարիերան այդ ակումբում ավարտելն է

oscar 1j6hj7gkw3n3s1jp7tdrqb0msk - Օսկարի նպատակը Եվրոպա վերադառնալը և կարիերան այդ ակումբում ավարտելն է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:13

-

-

Չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ի կիսապաշտպան Օսկարը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ «Չելսի» և կարիերան այնտեղ ավարտել:

«Մտածում եմ կարիերաս «Չելսիում» ավարտելու մասին, քանի որ լավագույն ժամանակներս անցկացրել եմ հենց Լոնդոնում: «Չելսին» օգնել է ինձ կատարելագործել որակներս ու երազանքներ իրականացնել՝ խաղալ Չեմպիոնների լիգայում, աշխարհի առաջնությունում և դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն:

«Չելսիում» շատ ընկերներ եմ թողել: Երազանքս կիրականանա, եթե հայտնվի «Չելսի» վերադառնալու և կարիերաս այնտեղ ավարտելու հնարավորություն: Իհարկե, այդ ակումբը չի սիրում հրավիրել տարեց խաղացողների, ինչը նորմալ է Եվրոպայի լավագույն թիմերի համար: Բայց ամեն գնով փորձելու եմ ինձ լավ մարզավիճակում պահել, որպեսզի վերադառնամ Լոնդոն»,- Օսկարի խոսքերը մեջբերում է talkSPORT ռադիոկայանը:

Հիշեցնենք՝ 29-ամյա Օսկարը 2012 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում պաշտպանել է «Չելսիի» մարզական պատիվը: Լոնդոնյան թիմում դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Լիգայի գավաթակիր, Եվրոպա լիգայի հաղթող: «Ազնվականների» կազմից «Շանհայ ՍԻՊԳ» է տեղափոխվել 60 մլն եվրոյի դիմաց՝ նրա ֆուտբոլիստի կարգավիճակում դառնալով Չինաստանի չեմպիոն ու սուպերգավաթակիր:

Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 48 խաղի և խփել 12 գոլ: «Սելեսաոյի» կազմում 2013 թվականին նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթը:

«Չելսին» ամռանը կարող է նոր՝ թոփ դարպասապահ ունենալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» վստահ հաղթանակ տոնեց «Պորտուի» դեմ առաջին, արտագնա խաղում (տեսանյութ)

«Չելսին» առաջ է անցնում հաշվի մեջ «Պորտուի» հետ խաղում (տեսանյութ)

«Պորտու» – «Չելսի». Մեկնարկային կազմեր

Լուկաս Վասկեսն արձագանքել է «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հետաքրքրությանը

Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

«Քանի դեռ չես նվաճել՝ գավաթին ձեռք մի՛ տուր». սնահավատության 4 դեպք, որոնք աշխատել են

VNEWS Podcast. Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Անակնկալ Լոնդոնում. «Չելսին» Տուխելի գլխավորությամբ առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

«Ռեալի» ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագրից. նա թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է

Հայտնի է մարտ ամսվա ԱՊԼ-ի լավագույն մարզիչը. նա առաջին անգամ ստացավ մրցանակը

Ագուերոյի համար պայքարը սկսված է. ֆավորիտն անգլիական ակումբն է

Լուկակուն կարող է վերադառնալ «Չելսի»

«Հնարավոր չէ հասնել Մեսիի մակարդակին, բայց կարող էի անցնել Ռոնալդուին». Ազարի խոսքերը՝ Օբի Միկելին

«Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի վիճակահանության արդյունքը

«Չելսին» հաղթեց «Շեֆիլդին» ու Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)