Օսեյանն ընդդեմ «Արարատ-Արմենիայի», «Շիրակը»՝ այն միակ թիմի, որին երբեք չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 15-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Օսեյանն ընդդեմ «Արարատ-Արմենիայի», «Շիրակը»՝ այն միակ թիմի, որին երբեք չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 15-րդ տուրին ընդառաջ

Հետաձգվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում նշանակված «Ուրարտու» – «Արարատ» հանդիպումը, հետևաբար այս տուրում տեղի կունենան 3 մրցավեճեր:

«ՎԱՆ» – «ՆՈԱ»

դեկտեմբերի, ժ.14:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

Բարձրագույն խմբում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Վան»՝ 7-րդ տեղ (10 միավոր), «Նոա»՝ 6-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Առաջնության մեկնարկում տոնած 3 անընդմեջ հաղթանակներից հետո (մեկը՝ «Գանձասար-Կապանի» նկատմամբ) «Վանը» շատ անհաջող անցկացրեց հաջորդ 8 խաղերը՝ վաստակելով ընդամենը 7 միավոր, որից 3-ը՝ «Գանձասար-Կապանի» հետ չեղյալ համարված խաղում:

2․ Դմիտրի Գունկոյի օրոք «Նոային» առայժմ չի հաջողվում առաջնությունում հաղթանակ տոնել՝ անցկացրած 4 խաղում վաստակելով ընդամենը 3 միավոր: Այդ հանդիպումներում երկրի փոխչեմպիոնն ընդամենը 3 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել 5 գնդակ:

3․ «Վանի» կազմում արդյունավետ խաղով աչքի է ընկնում Ուիլֆրեդ Կուասի Էզան, որի հաշվին 4 գոլ է գրանցված: «Նոայում» 3-ական գոլի հեղինակ են դարձել Արտյոմ Սիմոնյանն ու Վլադիմիր Ազարովը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնության վերջին 5 հանդիպումները:

4․ «Վանն» աչքի է ընկնում բավական կայուն կազմով: 9 ֆուտբոլիստներ՝ Անդրանիկ Ոսկանյանը, Ալեքսանդր Տենյաևը, Արգիշտի Պետրոսյանը, Էբերտ Կարդոսո դա Սիլվան, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Էդգար Մովսեսյանը, Մուսլիմ Բամատգերեևը, Եդեդեմ Եդեմ Էսիենը և Գաբա Ջոսուեն մասնակցել են թիմի անցկացրած բոլոր հանդիպումներին:

5․ «Նոայի» կազմում միայն 3 ֆուտբոլիստներ՝ Ջորդի Ջոաո Արարատը, Բենիկ Հովհաննիսյանն ու Դենիս Դեդեչկոն են խաղադաշտ դուրս եկել թիմի անցկացրած բոլոր հանդիպումներում:

«Վանի» պաշտպան Ալեքսանդր Տենյաևը 5-րդ դեղին քարտի պատճառով բաց կթողնի հանդիպումը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Արարատ-Արմենիան» ներկայացրեց իր հերթական նորեկին

«Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայից» հեռացած ֆուտբոլիստը տեղափոխվում է Արամ Ոսկանյանի թիմ

IFFHS. VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 71-րդն է 2020 թվականին, Ա Սերիան լավագույնն է

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետաձգված և այլ խաղերի օրերը

«Արարատ-Արմենիայի» կազմում կրկնակի չեմպիոն դարձած լեգիոները հեռացավ ակումբից

«Արարատ-Արմենիան»՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում

«Նոան» համալրել է թիմի մարզչական շտաբն ամբողջությամբ

Ռեկորդային մեկնարկ ունեցած և 6 միավորից ոչ իր մեղքով զրկված թիմը․ «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնի «Զենիթի» հետ

Հայկական ակումբից 12 ֆուտբոլիստ է հեռացել

Հայ կիսապաշտպանը հեռացել է «Արարատից»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ ղազախական ակումբից

Ուկրաինացի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում»