Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Սևիլիա
Բարսելոնա
0 - 1 Ուսման Դեմբելե - 29`
0 - 2 Լիոնել Մեսսի - 85`
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հայտնել է Լա Լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք տնային հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Հուսով եմ՝ մենք վաղը կտեսնենք հիանալի «Բարսելոնա», որն իր կազմում ունի փայլուն ֆուտբոլիստների և աշխարհի լավագույն խաղացողին:
Մեզ դուր է գալիս նման հանդիպման մասնակցելը, այն մեզանից բոլոր առումներով առավելագույնն է պահանջում: Դրան պետք է պատրաստ լինել:
Նրանք բոլոր գծերում ունեն ուժեղագույն ֆուտբոլիստներին, իսկ Լեո Մեսին, իմ կարծիքով, անկասկած, պատմության լավագույն խաղացողն է: Այդ ամենը վկայում է մեզ համար տվյալ մրցավեճի կարևորության մասին»,- Լոպետեգիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Նշենք, որ իսպանացի մասնագետը, ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղալով դարպասապահի դիրքում, հանդես է եկել թե՛ Մադրիդի «Ռեալում» (1 հանդիպում), թե՛ «Բարսելոնայում» (5 մրցավեճ):
Մարզչական կարիերայում ավելի վաղ գլխավորել է Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականները, ազգային ընտրանին, ինչպես նաև «Պորտուն» ու Մադրիդի «Ռեալը»: «Սևիլիայի» ղեկին նախորդ մրցաշրջանում դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր:
1 վնասվածք ու 1 վերադարձ. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Սևիլիայի» դեմ խաղին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո