Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է նախկին ֆուտբոլիստների մասին, որոնց խաղն ամենատպավորիչն է եղել:
Պատասխանելով՝ «ո՞վ կլիներ Խաբիբը ֆուտբոլում» հարցին՝ Նուրմագոմեդովն ասել է. «Ես, հավանաբար, ինձ կպատկերացնեի բրազիլացի Ռոնալդոյի դերում:
Ես նույնպես խաչաձև կապանների վնասվածք եմ ստացել: Երկրորդ վնասվածքից ուղիղ մեկ ամիս անց ես հանդիպեցի Ռոնալդոյին, ու մենք զրուցեցինք: Ես ասացի. «Այդ վնասվածքից հետո դու վերադարձար ու դարձար աշխարհի չեմպիոն: Ինձ մոտ կարծես նույն պատմությունն է: Տա՛ Աստված, որ ես էլ վերադառնամ ու դառնամ աշխարհի չեմպիոն»:
Նա նայեց ինձ ու ասաց. «Դու որտեղի՞ց գիտես խաչաձև կապանների իմ վնասվածքի պատմությունը»: Ես ասացի. «Որտեղի՞ց… Ես գիտեմ քո ամբողջ պատմությունը՝ որտեղ, երբ, ինչպես, որ ակումբում ես խաղացել, քանի գոլ ես խփել, որ ակումբ տեղափոխվել»: Նա պատասխանեց. «Ես երբեք չեմ տեսել այնպիսի մարտիկի, որ այսքան ֆուտբոլից հասկանա»:
Պատասխանելով այն հարցին, թե ով է Խաբիբի ամենասիրելի ֆուտբոլիստը, Նուրմագոմեդովն ասել է. «Կարծում եմ՝ Ռոնալդոն: Շատ եմ սիրել նաև Ռիվալդոյին: 1998-ի Ֆրանսիան, 2002-ի Բրազիլիան, 2000-ականների Իտալիան:
Հիմա չգիտեմ, բայց նախկինում շատ խարիզմատիկ ֆուտբոլիստներ կային, աստղեր: Նախկինում բոլոր հավաքականներում աստղեր կային, իսկ հիմա՝ ոչ»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո