fbpx

Ովքեր են Հայաստանը ներկայացնելու պատանեկան օլիմպիական խաղերում

Ընդամենը մի քանի օրից Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կտրվի փոքրիկ Օլիմպիական խաղերի մեկնարկը։ Մինչև այդ ևս մեկ անգամ արձանագրենք, որ 2014-ին Չինաստանի Նանկին քաղաքում կայացած պատանեկան խաղերը մեդալաշատ էին հայկական պատվիրականության համար։

Մերոնք Նանկինում ընդհանուր առմամբ նվաճեցին երկու ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ: Սակայն այս առաջնությունը մեզ համար նշանավորեց ոչ միայն մրցանակային մեծ ավարով։ Պատանեկան խաղերը ճանապարհ բացեցին ու շքեղ սկիզբ դրեցին այսօր արդեն բոլորիս հայտնի շատ մարզիկների կարիերային։ Ամենավառ օրինակը ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է, որը դարձավ խաղերի չեմպիոն ու ռեկորդակիր, իսկ հիմա բոլորը մտովի Տոկիոյում Սիմոնին պատկերացնում են կանգնած պատվո հարթակի ամենավերին աստիճանին։

Ճիշտ է՝ այս տարի մեր պատվիրակությունը այդքան մեծ չէ, ինչ նախորդ խաղերին (7 մարզաձևում 8 մարզիկ), բայց մեր մեդալային հույսերի վրա այդ փաստը ազդեցություն չունի։ VNews-ը առաջարկում է հատ-հատ ծանոթանալ պատանեկան խաղերին Հայաստանի մարզական պատիվը պաշտպանող մարզիկների հետ։

Կարեն Մարգարյան – Ծանրամարտ(77 կգ)

Այն, որ Կարենը մարզվում է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գևորգ Դավթյանի գլխավորությամբ, արդեն շատ բան է հուշում ծանրորդի ներուժի մասին։

Հայկական ծանրամարտի հրաշամանուկը դեռ 2015-ին իր մասին հայտարարեց Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դառնալուց հետո, իսկ հաջորդ տարի նրա մասին սկսեցին արդեն խոսել միջազգային հարթակում, երբ նա փակ աչքերով դարձավ ԵԱ-ի մինչև 15 տարեկանների չեմպիոն՝ սահմանելով մայրցամաքային ռեկորդներ հրում ու պոկում վարժություններում։ Նույն հաջողությունը Կարենը կրկնել է նաև 2018-ին։

Լիանա Գյուրջյան – Ծանրամարտ (63 կգ)

Լիանայից նույնպես մեդալ ենք սպասում։ Վիգեն Խաչատրյանի սանը կարողացել է 2 տարի անընդմեջ դառնալ Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող։ Ընդ որում՝  2017-ին նա մեկ գլուխ բարձր է եղել իր մրցակիցներից՝ ավարտելով ելույթը 183 կգ արդյունքով երկամարտում, որը 17 կգ ավել էր 2-րդ տեղը զբաղեցրած թուրք ծանրորդուհու արդյունքից։ Հաջորդ տարի Լիանան բարձրացրել է իր ցուցանիշը 10 կգ, և առաջիկա խաղերին մենք թվերի տեսքով անակնկալներ ենք սպասում Գյուրջյանից։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

5 բան, որ սովորեցինք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից

Փաշիկ Ալավերդյան. «Եթե ես գոհ լինեմ Սիմոն Մարտիրոսյանից, նրա հետ այլևս չեմ աշխատի» (տեսանյութ)

Արդեն սովորական դարձած, բայց միշտ ուրախացնող մեդալները, պատվո հարթակը, եռագույնը. Սիմոն Մարտիրոսյանի ելույթներն ու պարգևատրումը (ֆոտոշարք)

Սիմոն Մարտիրոսյանի տպավորությունները Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Վիգեն Խաչատրյանը՝ Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանի արծաթե մեդալի մասին (տեսանյութ)

Լիանա Գյուրջյանի մեկնաբանությունը Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճելուց հետո (տեսանյութ)

Ամենաերիտասարդ մարզուհին պատվո հարթակին. Լիանա Գյուրջյանի պարգևատրումը Եվրոպայի առաջնությունում (ֆոտոշարք)

Լիանա Գյուրջյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում

Ծանրամարտի ԵԱ. Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում 4-րդն է

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր պայքարի դուրս կգան Լիանա Գյուրջյանը և Տաթև Հակոբյանը

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Կասպիյսկում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Լիանա Գյուրջյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանը 2 մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը աշխարհի պատանեկան առաջնությունում