Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ - VNews
Բաժիններ

Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

Armenia Denmark 26 - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:07

-

-

Վադուցում Լիխտենշտեյնի հավաքականի հետ կայանալիք հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի ելույթները 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները 7-րդ անգամ մեկնարկի դուրս կգան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքարում:

Միայն մեկ հաղթական մեկնարկ

Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում մեր ընտրանու նորամուտը կայացել է 1996թ. օգոստոսի 31-ին «Հրազդան» մարզադաշտում, Պորտուգալիայի հավաքականի հետ մրցախաղում: Այդ օրը մեր հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ընտրական խմբի հաղթողի գլխավոր հավակնորդի հետ մրցավեճն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ընդ որում, խաղավերջում պորտուգալացիները կարող էին կորզել հաղթանակը, եթե Օսեանուն իրացներ հավաքականում նորամուտը նշող Ռոման Բերեզովսկու դարպասին նշանակված 11մ հարվածը: Սակայն, գնդակը շոշափելով դարպասաձողը, դուրս եկավ դաշտից:

Մեր հավաքականն ընտրական մրցաշարում իր գոլերի հաշիվը բացել է 2-րդ խաղում: 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում աչքի ընկավ հավաքականի նորեկ Էրիկ Ասադուրյանը՝ 8-րդ րոպեին խոցելով Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դարպասապահ Ալան Ֆետիսի պաշտպանած դարպասը:

65596899 10162076501505247 8287605221194989568 o 960x711 - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

Հարցազրույց Էրիկ Ասադուրյանի հետ. նա Հայաստան է ժամանել լուրջ նպատակով (տեսանյութ)

Իսկ ահա անդրանիկ հաղթանակը հայ ֆուտբոլիստները տոնել են ընտրական մրցաշարի միայն 8-րդ խաղում`1997թ. սեպտեմբերի 6-ին 3-0 հաշվով պարտության մատնելով Ալբանիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը շատ անհաջող է հանդես եկել աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային հանդիպումներում: Մեր ընտրանուն առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել մրցաշարը հաղթանակով սկսել: Դա 2014թ. ընտրական մրցաշարն էր, որում ՀՀ հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկնարկում Արթուր Սարկիսովի խփած միակ գոլի շնորհիվ հյուրընկալվելիս հաղթեց Մալթայի ընտրանուն: Ի դեպ, այդ գոլը մեր հավաքականի համար առայժմ միակն է աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային 6 հանդիպումներում:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի ցուցանիշներն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային հանդիպումներում:

ԱմսաթիվՄրցավայրՄրցակիցՀաշիվ
31.08.1996ԵրևանՊորտուգալիա0-0
02.09.2000ՕսլոՆորվեգիա0-0
18.08.2004ՍկոպյեՄակեդոնիա0-3
06.09.2008ԵրևանԹուրքիա0-2
07.09.2012ՎալետաՄալթա1-0
04.09.2016ԿոպենհագենԴանիա0-1

Լավագույն ցուցանիշը՝ Վարդան Մինասյանի օրոք

Ինչպես ընդունված է ասել, լավ սկիզբը գործի կեսն է: Առավել հաջող ՀՀ հավաքականը հանդես է եկել հենց 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որում հաղթանակով էր մեկնարկել: Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում մեր ընտրանին վաստակել էր հնարավոր միավորների 43,3 տոկոսը և 6 հավաքականների մրցավեճում զբաղեցրել էր 5-րդ տեղը:

K8BMYscgnH4n4QxnWS7x2Nbaxx - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

Առանց ավագի, 17-ամյա, 19-ամյա և 20-ամյա նորեկներով․Կապառոսի հրապարակած հայտացուցակի հետքերով

Իսկ ամենաբարձր տեղը Հայաստանի հավաքականը գրավել է 1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ 6 հավաքականների մրցավեճում զբաղեցնելով 4-րդ տեղը, առաջ անցնելով Հյուսիսային Իռլանդիայի և Ալբանիայի ընտրանիներից:

Առավել անհաջողը 2010թ. ընտրական մրցաշարն էր, որում մեր հավաքականը 10 հանդիպումներում վաստակելով ընդամենը 4 միավոր (1-ական հաղթանակ և ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 6-22), եզրափակեց ընտրական 5-րդ խմբի աղյուսակը: Ընտրական մրցաշարի առաջին 5 հանդիպումները (1 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 3-14) ՀՀ հավաքականն անցկացրել էր Յան Պոուլսենի գլխավորությամբ, իսկ հաջորդ 5 խաղերում (1 հաղթանակ, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 3-8) հավաքականի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր:

Խոակին Կապառոսը 8-րդ մարզիչն է, որի գլխավորությամբ ՀՀ հավաքականը մրցավեճի է բռնվելու աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերում: Առայժմ միայն Վարդան Մինասյանին և Վարուժան Սուքիասյանին է հաջողվել հավաքականը գլխավորել աշխարհի առաջնության ընտրական 2 մրցաշարում, բայց ոչ ամբողջությամբ:

Armenia Romania training 16 - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

Եթե Մինասյանի օրոք մեր ընտրանին որոշակի հաջողություններ է գրանցել, ապա Սուքիասյանի գլխավորությամբ հավաքականն անհաջող է հանդես եկել: Ի դեպ, Մինասյանի օրոք ՀՀ հավաքականն աշխարհի առաջնության ընտրական 15 մրցախաղերում 16 միավոր է վաստակել (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 15-21), ինչը հնարավոր միավորների 35,5 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է հավաքականի մարզիչների շրջանում: Նրան մի փոքր է զիջում Արթուր Պետրոսյանը, որի գլխավորությամբ հավաքականը վաստակել է հնարավոր միավորների 33,3 տոկոսը:

Իսկ Վարուժան Սուքիասյանի օրոք մեր հավաքականին այդպես էլ չհաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքը 2002թ. ընտրական մրցաշարում՝ կրելով 5 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի ու եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, դա ընտրական միակ մրցաշարն էր, որում մեր ֆուտբոլիստները հաղթանակ չտոնեցին: Իսկ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկը Սուքիասյանն իր սաների հետ պարզապես տապալեց:

Մրցաշարը սկսելով Կոպենհագենում դանիացիներից նվազագույն հաշվով կրած պարտությամբ, Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0-5 ջախջախիչ հաշվով զիջեց ռումինացիներին՝ կրելով երևանյան հանդիպումներում իր ամենախոշոր հաշվով պարտությունը մինչ այդ կայացած խաղերում: Իսկ երբ 4 օր անց Վարշավայում մեր ընտրանին 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 1-2 հաշվով զիջելով լեհերիn` Վարուժան Սուքիասյանը հրաժարական տվեց:

varujan sukiasyan andonian - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

Հաշվի առնելով Կապառոսի գլխավորությամբ ՀՀ հավաքականի հաջող ելույթներն Ազգերի լիգայի մրցաշարում և Լիխտենշտեյնի ընտրանու հետ հանդիպումներում դրական հաշվեկշիռը (2-ական հաղթանակ և ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլեր՝ 8-4), պետք է հուսալ, որ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 7-րդ մեկնարկը հաղթական կլինի մեր ֆուտբոլիստների համար:

VNews.am-ը ներկայացնում է աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականի ցուցանիշները:

Թվ.ԽՀՈՊԳՄ%ՏեղԳլխավոր մարզիչ
1998101548-17826,64(6)Խորեն Հովհաննիսյան
2002100557-19516,66(6)Վարուժան Սուքիասյան
2006122199-25719,46(7)Բեռնար Կազոնի`+1=1-5, 4-15

Հենկ Վիսման` +1=0-4, 5-10

2010101186-22413,36(6)Յան Պոուլսեն` +0=1-4, 3-14

Վարդան Մինասյան`+1=0-4, 3-8

20141041512-131343,35(6)Վարդան Մինասյան
20181021710-26723,35 (6)Վարուժան Սուքիասյան՝+0=0-3, 1-8

Արթուր Պետրոսյան՝ +2=1-4, 9-18

52 գոլ ընտրական 62 հանդիպումներում

Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականի ընդհանուր վիճակագրությունը բավական համեստ է: Անցկացրած 62 խաղում մեր ընտրանին ընդամենը 10 հաղթանակ է տոնել, 14 խաղ ավարտել է ոչ-ոքի, 38-ում` պարտվել է: Մեր ֆուտբոլիստները խփել են 52 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,83 գոլ), սեփական դարպասը բաց են թողել 122 գնդակ:

Armenia Denmark 45 - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը հավանաբար բաց կթողնի Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը

Մեր հավաքականն առավել արդյունավետ է գործել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ 10 հանդիպումներում խփելով 12 գնդակ: Իսկ ահա 2010թ. ընտրական մրցաշարում հավաքականը 10 խաղում ընդամենը 6 գոլ է իր օգտին գրանցել, ինչն ամենացածր արդյունքն է:

Խփած 52 գոլերի հեղինակներ են դարձել մեր հավաքականի 31 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասն է խփել անդորրացի Օսկար Սոնեխեն: Առավել արդյունավետ է գործել Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը՝ 6 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

Իսկ ընտրական մեկ մրցաշարում խփած գոլերի քանակով հավաքականի ռեկորդակիրը Յուրա Մովսիսյանն է: Նա 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4 գոլի հեղինակ է դարձել: Մովսիսյանը դուբլ էր ձևակերպել դանիացիների հետ մրցավեճում, մեկական գնդակ էլ խփել էր բուլղարացիների և իտալացիների դարպասը:

MLxTLkaOd92u3Pz3zb8PWObenW - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

Հայտնի է Լիխտենշտեյն – Հայաստան խաղի մրցավարական կազմը

Ահա առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցանիշները:

ՖուտբոլիստներԸնդ.199820022006201020142018
1.Հենրիխ Մխիթարյան6132
2.Արթուր Պետրոսյան413
3.Յուրա Մովսիսյան44
4.Էրիկ Ասադուրյան33
5.Արա Հակոբյան33
6.Գևորգ Ղազարյան3111
7.Արաս Օզբիլիս321
8. Ռուսլան Կորյան22

Հովսեփյանն ու Բերեզովսկին՝ յուրօրինակ ռեկորդակիրներ

Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մասնակցության առումով Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին յուրօրինակ ռեկորդակիրներ են: Նրանք մասնակցել են 5 մրցաշարի: Մեր ընտրանու բազմամյա ավագն ու ռեկորդակիրն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում բոլորից շատ՝ 41 խաղ է անցկացրել: Ընդ որում, հավաքականում հանդես գալու տարիներին Հովսեփյանը միայն 3 ընտրական հանդիպման չի մասնակցել:

ff3NxCLCb7JtBHTN1NnzLTDvL6 - Ովքեր են Հայաստանի հավաքականի ռեկորդակիրներն ԱԱ ընտրական փուլերում․ Ուշագրավ փաստեր՝ նոր մեկնարկին ընդառաջ

Միայն մեկը փայլեց հավաքականին միանալուց առաջ, Արամը խաղաց ուղիղ 7 ամսվա դադարից հետո (տեսանյութ)

Էդգար Մանուչարյանն ընտրական 4 մրցաշարի մասնակցած առայժմ միակ ֆուտբոլիստն է: Ճիշտ է, նա այդ մրցաշարերում ընդհանուր առմամբ ընդամենը 17 խաղ է անցկացրել: ՀՀ հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից ամենափորձառուների՝ Հենրիխ Մխիթարյանի և Գևորգ Ղազարյանի համար 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը ևս կլինի 4-րդը: Սակայն, եթե Հենրիխը նախորդ 3 մրցաշարերում 23 խաղ է անցկացրել, ապա Գևորգը մասնակցել է ընդամենը 12 հանդիպման:

Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնությունների ընտրական նախորդ 6 մրցաշարերում անցկացրած 62 հանդիպումներում, Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել 106 ֆուտբոլիստներ:

VNews.am-ը ներկայացնում է աշխարհի առաջնությունների ընտրական նախորդ 6 մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով լավագույն տասնյակը:

ՖուտբոլիստներԸնդ.199820022006201020142018
1.Սարգիս Հովսեփյան4110910102
2.Ռոման Բերեզովսկի3485678
3.Ռոբերտ Արզումանյան256109
4.Հարություն Վարդանյան239104
5.Հենրիխ Մխիթարյան236107
6.Արթուր Պետրոսյան229103
7.Կարեն Դոխոյան221012
8.Ռոմիկ Խաչատրյան219102
9.Արտավազդ Քարամյան19748
10.Մարկոս Պիզելի19298
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Ռոբերտ Արզումանյանն ու Հակոբ Հակոբյանն անդրադարձել են Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությանը

Արթուր Պետրոսյանը հեռացավ «Ցյուրիխից»

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Դոնարուման կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

«Տեղավորվեք ու վայելեք». «Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի բոլոր գոլերը (տեսանյութ)

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)