Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում» - VNews
Բաժիններ

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport24-ի հետ զրույցում խոսել է իր մարզական կարիերայի մասին:

«Ազգային հավաքականում միշտ լավ եմ զգում՝ անկախ նրանից՝ խաղո՞ւմ եմ, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է ակումբային ֆուտբոլին… Վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»:

Առաջին մրցաշրջանում հասանք երկրորդ հորիզոնական, սակայն հետո նահանջեցինք: Ինձ համար ամեն դեպքում վատ չէր՝ չնայած նրան, որ մրցաշրջանի վերջում ծանր վնասվածք ստացա:

Կարող են ասել՝ անհաջողակ ես. այդքան վնասվածքներ ես ստանում, սակայն ես հակառակն եմ կարծում: Ես մեծ ակումբների կազմում եմ խաղացել ու երեք անգամ վնասել եմ նույն ոտքս: Շատերն ավարտում են իրենց մարզական կարիերան նման վնասվածքներից հետո, իսկ ես դեռ այստեղ եմ. ամեն անգամ կռիվ եմ տալիս ու վերադառնում:

Իհարկե, եթե այդ վնասվածքները չլինեին, ես, հավանաբար, այլ մակարդակի խաղ կցուցադրեի, սակայն իմաստ կա՞ դրա մասին մտածելու: Եղել է այն, ինչ եղել է, սակայն անկեղծ ասած՝ ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,- ասել է Օզբիլիսը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները (տեսանյութ)