Օզիլը՝ «Արսենալի» հայտացուցակից դուրս մնալու մասին. «Խորապես հիասթափված եմ» - VNews
Բաժիններ

Օզիլը՝ «Արսենալի» հայտացուցակից դուրս մնալու մասին. «Խորապես հիասթափված եմ»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է իր՝ լոնդոնյան ակումբի՝ Պրեմիեր լիգայի խաղերի համար նախատեսված հայտացուցակում չհայտնվելու փաստը և գրառում կատարել ինստագրամյան իր էջում:

«Ինձ համար բարդ է այս գրառումն անել «Արսենալի» երկրպագուներին, որոնց սիրելի ակումբում խաղացել եմ երկար տարիներ: Ես խորապես հիասթափված եմ՝ թիմի հայտացուցակում չհայտնվելու համար: Երբ 2018-ին նոր պայմանագիր կնքեցի, ցույց տվեցի իմ հավատարմությունն ու նվիրվածությունն ակումբին. ցավում եմ, որ դա փոխադարձ չստացվեց: Ինչպես հասկանում եմ՝ մեր օրերում դժվար է հավատարմություն գտնել: Ես միշտ էլ փորձել եմ լավատես լինել ու հույս եմ փայփայել մոտ ժամանակներս կազմ վերադառնալու, այդ պատճառով էլ վերջերս լուռ էի: Մինչև կորոնավիրուսի տարածումը, ես շատ գոհ էի իմ և թիմի խաղամակարդակից՝ Միկել Արտետայի գլխավորությամբ: Մենք ճիշտ ճանապարհին էինք:

Բայց դրանից հետո շատ բան փոխվեց ու ինձ թույլ չտվեցին խաղալ «Արսենալում»: Ի՞նչ կարող եմ ասել. Լոնդոնը շարունակում է իմ տունը լինել, ես թիմում ունեմ շատ լավ ըկներներ. ես մինչև վերջ պայքարելու եմ, որ «Արսենալում» իմ 8-րդ մրցաշրջանն այսպես չավարտվի: Խոստանում եմ, որ այս որոշումը չի փոխելու իմ տրամադրվածությունը՝ ես շարունակելու եմ աշխատել և պայքարել անարդարության ու անմարդկային վերաբերմունքի դեմ», – գրել է գերմանացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Արտետան ձախողվում է. «Արսենալի» տխուր իրականությունը

«Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

Մխիթարյանն այնքան, ինչքան «Արսենալի» ամբողջ կազմը․ Հենրիխի տպավորիչ ցուցանիշներն Ա սերիա 20/21-ում

Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

ԵԼ. «Հոֆենհայմն» այն թիմերի թվում է, որոնք արդեն նվաճել են 1/16 եզրափակիչի ուղեգիր

«Միլանը» ոչ-ոքի խաղաց, «Արսենալն» ու «Հոֆենհայմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Արտետան քննադատել է Պեպեին՝ կարմիր քարտ ստանալու համար

«Լիդս Յունայթեդը» և «Արսենալը» չորոշեցին հաղթողին միմյանց միջև խաղում (տեսանյութ)

Սեբալյոսը հերքել է մարզման ժամանակ Դավիդ Լուիսի հետ վիճելու մասին տեղեկությունը

Տոնի Կրոսը՝ Օզիլի գրառման մասին. «Ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»

«Բարսելոնան» ձմռանը կարող է համալրվել կենտրոնական պաշտպանով․ 3 թեկնածուներ կան

Կրոսը խիստ քննադատել է Օբամեյանգին, գաբոնցին էմոցիոնալ է արձագանքել

«Ասթոն Վիլան» «Էմիրեյթսում» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը (տեսանյութ)

Օբամեյանգն արձագանքել է Մխիթարյանի՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալու փաստին, Հենրիխը պատասխանել է գաբոնցուն

ԵԼ. Յազիջիի հեթ-տրիկն ընդհատեց «Միլանի» անպարտելիության շարքը, «Արսենալը» հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Թոփ 10 ֆուտբոլիստներ, որոնք ամռանը կարող են ստանալ ազատ գործակալի կարգավիճակ