Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Օգտագործման պայմաններ

Ընդհանուր դրույթները

https://vnews.am/ ինտերնետային կայքը «Վիվառո Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության (այսուհետ` «Հեռարձակող») ինտերնետային կայքն է (այսուհետ` «Կայք»):  

Կայքից օգտվելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ստորև բերված պայմաններին․

Կայքից օգտվողը հաստատում է, որ ընդունում և պարտավորվում է կատարել սույն  Կայքից օգտվելու` ստորև շարադրված պայմանները և պահանջները (այսուհետ` «Օգտվելու պայմաններ»):

Կայքում զետեղված տվյալներն ու տեղեկությունները հիմնված են հրապարակման պահին գործող և այդ տվյալներին ու տեղեկություններին վերաբերող օրենքների, օրենսդրական ակտերի և Հեռարձակողի ներքին կանոնակարգող փաստաթղթերի վրա` այնպես, ինչպես Հեռարձակողն ընկալում և կիրառում է դրանք:

Համապատասխան օրենքների, օրենսդրական ակտերի և Հեռարձակողի ներքին կանոնակարգող փաստաթղթերի փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ սույն Կայքում զետեղված տվյալների և տեղեկությունների փոփոխման և/կամ համալրման համար:

Կայքում զետեղված տվյալներն ու տեղեկությունները չեն հանդիսանում խորհրդատվություն և չեն կարող օգտագործվել որպես խորհրդատվություն:

Հեռարձակողը չի երաշխավորում Կայքում զետեղված այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների իսկությունն ու ճշմարտացիությունը և պատասխանատվություն չի կրում այդ տեղեկություններում տեղի ունեցած անճշտությունների և/կամ սխալների համար:

Հեռարձակողի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ սույն Կայքից:

Օգտվելու պայմանները կիրառվում են Կայքում զետեղված այլ պայմանների հետ միաժամանակ և հանդիսանում են այդ պայմանների անբաժանելի մասը:

Հեռարձակողը կարող է ինքնուրույն, առանց նախնական իրազեկման ցանկացած ժամանակ փոփոխել Կայքում զետեղված նյութերի, այդ թվում՝ Կայքում զետեղված պայմանների բովանդակությունը:

Հեռարձակողի կողմից Կայքում կատարվող փոփոխություններն ունեն իրավական ուժ Կայքում տեղադրման պահից, եթե ուժի մեջ մտնելու այլ կարգ չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Կայքից օգտվողների կողմից սույն Կայքից շարունակական օգտվելը, Կայքի շարունակական շահագործումը նշանակում է, որ Կայքից օգտվողն ընդունել է Կայքում կատարված փոփոխություններն այնպես, ինչպես այդ փոփոխությունները կան:

 

Հեղինակային և հարակից իրավունքները

Կայքի բովանդակությունը տրամադրված է Հեռարձակողի կողմից և Կայքի բովանդակության հանդեպ հեղինակային և/կամ հարակից իրավունքները պատկանում են Հեռարձակողին:

Հեռարձակողի հեղինակային և/կամ հարակից իրավունքները պաշտպանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան միջազգային փաստաթղթերով:

Կայքի բովանդակությունը ենթակա չէ վերարտադրման, փոփոխման, փոխանցման, ցուցադրման, տարածման որևէ կերպ կամ որևէ ձևով՝ առանց ընկերության գրավոր համաձայնության կամ թույլտվության: Կայքի նյութերը տարածելիս օգտագործողը պարտավորվում է՝ նյութն օգտագործելիս նյութի վերնագրում նշել Կայքի անվանումը` «vnews.am», միաժամանակ` նյութն օգտագործելիս տեքստի առաջին պարբերությունում ներառել հետևյալը. «Այս մասին հաղորդում է vnews.am-ը», միաժամանակ վերոնշյալ տեքստի «vnews.am» բառը պետք է պարունակի ուղիղ հղում օգտագործվող նյութին։  

Կայքում զետեղված նյութերը նախատեսված են Կայքից օգտվողների անձնական օգտագործման համար և Կայքից օգտվողների կողմից չեն կարող օգտագործվել կամ տարածվել առևտրային նպատակով:
 

Տվյալների գաղտնիության երաշխիքները

Հեռարձակողը կարող է այլ անձանց կողմից Կայքից օգտվելու ընթացքում ստացված նյութերը կամ տեղեկությունները հավաքագրել և օգտագործել այդ անձանց հետ փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ծառայությունների պատշաճ որակն ապահովելու նպատակով: 

Կայքին ցանկացած կերպ հաղորդված անհատական տվյալներն օգտագործվելու են Հեռարձակողի կողմից միայն Բաժանորդներին մատուցվող Ծառայությունների կազմակերպման և այդ Ծառայությունների որակի բարելավման նպատակով:

Հեռարձակողը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները հավաքագրված անհատական տվյալների անվտանգությունն ապահովելու համար: 

Կայքի միջոցով Հեռարձակողի կողմից հավաքագրված տվյալները հանդիսանում են Հեռարձակողի սեփականությունը և ենթակա չեն որևէ եղանակով այլ անձանց փոխանցման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ տվյալները` Հեռարձակողի կողմից Ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով փոխանցվում են Հեռարձակողի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող անձանց և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Անհատական տվյալներ չպարունակող տեղեկությունները, այլ նյութերը և/կամ հաղորդագրությունները, որոնք փոխանցում եք Կայքին, համարվում են ոչ գաղտնի:


Հեռարձակողի պատասխանատվության սահմանափակումը

Սույն կետը սահմանափակում է Կայքի համար Հեռարձակողի պատասխանատվությունը: Սույն կետի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Հեռարձակողը ձեռնարկում է իրեն հայտնի բոլոր ողջամիտ միջոցները Կայքում զետեղված տեղեկատվության ճշմարտացիությունը և ամբողջականությունն ապահովելու նպատակով:

Կայքում զետեղված նյութերն ու տեղեկությունները տրամադրվում են «ինչպես հասանելի են» և/կամ «ինչպես կան» հիմունքներով` առանց Կայքի գործողության, մուտքի հնարավորության, երրորդ անձանց համար հասանելիության, տվյալների և տեղեկությունների ամբողջականության, իրավացիության կամ համապատասխանության վերաբերյալ որևէ երաշխիքի:

Կայքի նյութերից, տեղեկություններից, ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջապես և բացառապես պատասխանատու են Կայքից օգտվողները:

Հեռարձակողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմաններում չի կրում որևէ պատասխանատվություն Կայքից օգտվողների կողմից Կայքում զետեղված նյութերի, տեղեկությունների վրա հիմնվելու արդյունքում կամ դրանց օգտագործման հետևանքով կրած որևէ վնասի համար: 

Հեռարձակողը չի երաշխավորում Կայքի մշտական գործողությունը և այն, որ Կայքը կբավարարի Կայքից օգտվողների բոլոր պահանջները:

Հեռարձակողը չի երաշխավորում երրորդ անձանց կողմից Կայք անխափան մուտքի հնարավորությունը, ինչպես նաև Կայքի անխափան աշխատանքը:

Հեռարձակողը ձեռնարկելու է իրեն հասանելի բոլոր միջոցները Կայքի անխափան աշխատանքն ապահովելու համար: Միաժամանակ Հեռարձակողը պատասխանատվություն չի կրում Կայքի աշխատանքի հնարավոր թերությունների կամ խափանումների հետևանքների համար:

Կայքից օգտվողներն իրենք են կրում իրենց տվյալների և/կամ սարքավորումների, կապուղիների պատշաճ տեխնիկական վիճակի, ծրագրերի անխափան աշխատանքի ապահովման, սարքավորումների հակավիրուսային պաշտպանության նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար պատասխանատվությունը:

Հեռարձակողը պատասխանատվություն չի կրում Կայքում զետեղված նյութերի և տեղեկությունների կանոնավոր թարմացման և վերանայման համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Կայքի բովանդակությունը կարող է պարունակել անճշտություններ և/կամ տպագրական վրիպումներ:

 

Կիրառելի օրենքը

Կայքի կամ վերջինիս միջոցով մատուցվող ցանկացած Ծառայության հետ կապված կամ այդ Ծառայություններից բխող յուրաքանչյուր հարց կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:


Հեռարձակողի վավերապայմանները

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հասցե՝ Գ. Հովսեփյան փ. 20 շ. Նորք-Մարաշ 0047, ք.Երևան
ՀՎՀՀ՝ 00494425
Հեռախոսահամար՝ 010 51 00 51 /6124/
էլ․ փոստ՝ [email protected]
Տնօրեն՝ Մարգարիտա Գրիգորյան