Փակ դռների ետևում. Ովքեր են ֆուտբոլի վերսկսումից հետո լավագույն 10 խաղացողները - VNews
Բաժիններ

Փակ դռների ետևում. Ովքեր են ֆուտբոլի վերսկսումից հետո լավագույն 10 խաղացողները

Գրեթե 2 ամիս է, ինչ ֆուտբոլը վերադարձել է մեր կյանք: Այս ընթացքում մենք տեսանք, որ փակ դռների ետևում նույնպես կարող է ֆուտբոլ լինել, մրցակցություն, պայքար, գեղեցիկ գոլեր, ձախողումներ… Եվրոպական թոփ առաջնություններում խաղերը ժամանակի հետ ավելի հետաքրքիր են դառնում՝ շնորհիվ թոփ ֆուտբոլիստների, որոնք, չնայած 2-3 ամսվա դադարին, վերադարձան, մարզավիճակ հավաքեցին ու փայլեցին/փայլում են դատարկ տրիբունաների ներքո:

Ներկայացնում ենք ֆուտբոլի վերադարձից հետո՝ մայիս ու հունիս ամիսներին լավագույն 10 (տվյալ դեպքում՝ 11, քանի որ անհնար էր 10 հոգու ներառել ցանկում) ֆուտբոլիստներին:

10. Կրիշտիանու Ռոնալդու/Սերխիո Ռամոս

Երկար մտածելուց հետո պարզ դարձավ, որ հնարավոր չէ այս երկուսից նույնիսկ մեկին դուրս թողնել լավագույն տասնյակից: Սկսենք Ռոնալդուից:

«Յուվենտուսի» առաջին 2 խաղը դադարից հետո բավական հիասթափեցնող էր. թիմը ձանձրալի ֆուտբոլ էր խաղում, պարտվեց Իտալիայի գավաթի եզրափակիչում, իսկ Ռոնալդուն ոչնչով աչքի չէր ընկնում: Բայց շատերի կարծիքով սպառված պորտուգալացուն հենց այդ 2 խաղն էր անհրաժեշտ, որպեսզի վերադառնար այն մարզավիճակին, որն ուներ մինչև չարաբաստիկ դադարը: Ա սերիային վերսկսմանը զուգահեռ՝ Կրիշը նորից սկսեց փայլել ու աչքի ընկնել բարձր արդյունավետությամբ. 4 խաղում՝ 4 գոլ, ընդ որում՝ տարբեր ճաշակի՝ հեռվից, տուգանայինից, «մարդասպանի» ոճով… Շատ լավ երևում է նաև, թե որքան մեծ թեթևությամբ է շարժվում Ռոնալդուն ու որ չի կորցրել մրցաշրջանի մեկնարկում ունեցած արագությունը: Ռոնալդուն, բնականաբար, շատ է աշխատել դադարի ընթացքում, ու եթե այս ցանկը կազմվեր, օրինակ, մեկ ամսից, մեծ հավանականությամբ նա ավելի բարձր դիրք կզբաղեցներ:

Սերխիո Ռամոսը նույնպես աջ ոտքի վրա է վերադարձել: Թող տարօրինակ չհնչի (թեև Ռամոսի դեպքում վաղուց տարօրինակ ոչինչ չկա), բայց Սերխիոն Լա լիգայի վերսկսումից հետո առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 7 խաղում խփելով 5 գոլ: Սևիլիացին, ճիշտ է, գոլերի մեծ մասը խփել է 11-մետրանոցներից, բայց մեկ անգամ աչքի է ընկել նաև խաղային դրվագում, մեկ անգամ էլ հրաշալի կերպով իրացրել է տուգանային հարված: Ռամոսը շատ վստահելի է գործում նաև պաշտպանությունում. 7 խաղից 4-ում «Ռեալն» անառիկ է պահել սեփական դարպասը շնորհիվ նաև թիմի ավագի: Իսկ 11-մետրանոցներն իրացնելիս նա ցուցաբերել է նախանձելի սառնասրտություն ու բարձր պատասխանատվություն, քանի որ վերջին 2 դեպքում հենց նրա իրացրած հարվածների շնորհիվ «Ռեալը» 6 միավոր վաստակեց:

9. Քրիստիան Պուլիշիչ

«Չելսիի» համար այս ամռանը լավ նորությունները քիչ չէին. հուլիսի 1-ից Հակիմ Զիեշն ու Տիմո Վերները պաշտոնապես «կապույտ» են (այլ բան չմտածեք): Լեմպարդի համար լավ նորություն է նաև Քրիստիան Պուլիշիչի խաղային նկատելի աճը ֆուտբոլի վերադարձից հետո:

Գուցե հարձակման գծի սպասվող մեծ մրցակցությունն է ստիպել ամերիկացուն հաճելիորեն զարմացնել իր գլխավոր մարզչին: Պրեմիեր լիգայի վերադարձից հետո Պուլիշիչը բարձր արդյունավետություն ունի (5 խաղում՝ 3 գոլ, ինչը նշանակում է, որ նա գերազանցել է իր կարիերայի լավագույն ցուցանիշը՝ բոլոր մրցաշարերում միասին խփելով 8 գոլ), ու հարձակման գծում թիմին տալիս է այն սրությունը, որը նրանից ակնկալում էին լոնդոնյան ակումբի ղեկավարները, երբ «Բորուսիային» վճարում էին 64 միլիոն եվրո: Ավելի լավ են ստացվում նրա անցումները (անպայման դիտե՛ք «Ման. Սիթիի» դարպասը խփած նրա գոլը), իսկ «Չելսիի» գրոհները հիմնական կառուցվում են Պուլիշիչի անմիջական մասնակցությամբ:

Հաջորդ մրցաշրջանում Լեմպարդի համար հարձակման գիծը, կարծես, ուրվագծվում է. աջից, Զիեշ, կենտրոնում՝ Մաունթ, հարձակման կենտրոնում՝ Վերներ, իսկ ձախից՝ Պուլիշիչ:

8. Պաուլո Դիբալա

Դիբալան վերջապես նորից գտավ իր լավագույն մարզավիճակը, որն այդքան ժամանակ փնտրում էր: Սկզբում՝ Ալեգրիի հետ խնդիրների, իսկ հետո արդեն Սարիի սխեմաներում իրեն չգտնելու պատճառով նա կամ խաղում էր քիչ, կամ խաղում էր վատ:

Իտալիայի առաջնության վերսկսումից հետո արգենտինացին ցուցադրում է այն ֆուտբոլը, որի համար նրան համարում են արգենտինական ֆուտբոլի գլխավոր ադամանդը: Դիբալան գոլ է խփել Ա սերիայի բոլոր այն խաղերում, որոնցում մասնակցել է (4-ից՝ 4), նա հրաշալի կերպով կարողանում է իր խաղային առավելությունները վերածել նյութականի, գնդակի հետ հրաշալի է վարվում, կատարում է շատ դիպուկ հարվածներ ու խաղադաշտում իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում: Ու որքան էլ Սարին ասում էր, թե Ռոնալդու – Դիբալա զույգը չի կարող միասին խաղալ, այս ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ լավ էլ կարող են առանց միմյանց խանգարելու ուժեղացնել թիմի հարձակումը:

Դիբալայի լավագույն մարզավիճակը հայտնվում է հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենից շատն ունի «Յուվենտուսը». չեմպիոնական պայքարը վերջնական փուլ է թևակոխել, իսկ առջևում Չեմպիոնների լիգան է, որի առաջին խաղում «Ծեր սինյորան» պարտվել է «Լիոնին»:

7. Թոմաս Մյուլեր

Հանս-Դիտեր Ֆլիկի գալուց հետո «Բավարիայում» բազմաթիվ դրական փոփոխություններ են եղել: Բացի խաղային ու տակտիկական բարելավումից, մի քանի առանձին ֆուտբոլիստներ վերգտան իրենց լավագույն մարզավիճակը:

Նրանցից մեկը Թոմաս Մյուլերն էր, որը թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկն է. նրա լավ խաղն ուղղակիորեն ուժեղացնում է «Բավարիան»: Ֆլիկը կարծես հասկացել է՝ ինչպես լավագույն ձևով օգտագործել Մյուլերին. գերմանացի ֆուտբոլիստը, ինչպես իր հին ու բարի օրերին, գործում է մեծ ազատությամբ, և փաստորեն հենց դա էր պակասում նրան վերջին մրցաշրջաններում: Նա հրաշալի կերպով խաղում է ինչպես Լևանդովսկու թիկունքում, այնպես էլ տեղափոխվում եզրեր (հիմնականում՝ աջ): Արդյունքը շոշափելի է նաև թվերով. Բունդեսլիգայում կատարած 21 գոլային փոխանցումով (որոնցից 5-ը՝ դադարից հետո) նա գլխավորում է եվրոպական թոփ 5 առաջնություններում լավագույն ասիստենտների մրցաշարային աղյուսակը:

Մյուլերի թիմային, արդյունավետ ու անկանխատեսելի խաղը շատ է օգնելու «Բավարիային»՝ Չեմպիոնների լիգան հաղթելու երազանքն իրագործելու հարցում:

6. Կայ Հավերց

Չհեռանանք Բունդեսլիգայից ու Գերմանիայից. եթե խոսում էինք փորձառու Մյուլերի մասին, ապա այժմ պետք է առանձնահատուկ կերպով անդրադառնանք գերմանական ֆուտբոլի նոր ծագող աստղին՝ Կայ Հավերցին:

Հավերցը եվրոպական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից էր դեռ նախորդ տարվանից, սակայն դադարից հետո այս ֆուտբոլիստը նոր խաղամակարդակով ներկայացավ: Գոլեր, ասիստներ, կրեատիվ գործողություններ, կոմբինացիոն, հասուն ու համարձակ խաղ: 9 խաղում Հավերցը խփեց 7 գոլ, մայիս ամսին էլ՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ունենալով հզոր մրցակիցներ:

Մրցաշրջանի ավարտը, սակայն, տխուր ստացվեց Հավերցի համար. «Բայերը» չի մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, ինչն ավելի է մեծացնում հավանականությունը, որ այս ֆուտբոլիստը, որն ակնհայտորեն առանց այն էլ չի համապատասխանում իր թիմի մակարդակին, համալրելու է գրանդ ակումբի շարքեր: «Ռեալը», «Չելսին» ու «Բավարիան» պայքարում են, քանի որ հասկանում են՝ Հավերցի փայլուն ապագան երաշխավորված է:

«Մամիկո՜ն, կարո՞ղ ա կովերս մոտդ են». Սետյենի տոտալ ձախողումը «Բարսելոնայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Կլո՞պ, թե՞ Գվարդիոլա. Լևանդովսկին ընտրել է իր սիրելի մարզչին

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

Գատուզո․ «Միայն երազում կամ որդուս PlayStation-ով կարող եմ մրցակցել Մեսիի հետ»

Սետյենը գտել է Մեսիից առավելագույնը քաղելու տարբերակը

«Ռեալի» երկրպագուներն ընտրել են թիմի՝ Լա Լիգա 2019/20-ի լավագույն ֆուտբոլիստին

21-րդ դար․ 11-մետրանոցից ամենաշատ վրիպած ֆուտբոլիստները

Իմոբիլեն շրջանցեց Լևանդովսկիին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում

Բենզեմա. «4 Չեմպիոնների լիգայի գավաթը երբեք չէի փոխի աշխարհի չեմպիոնության հետ»

Կոնտե. «Ավելի հեշտ է տեղափոխել Միլանի տաճարը, քան ձեռք բերել Մեսիին»

«Ինձ նյարդայնացնում են Լիոնել Մեսիի հետ համեմատությունները». Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Մրցակցությունից դուրս. Մեսին լավագույնն է Լա լիգայում այդ ցուցանիշով ևս

21-րդ դար․ 11-մետրանոցից ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների հնգյակը

Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դե Բրույնեն կրկնեց Անրիի՝ Պրեմիեր լիգայի մեկ առաջնությունում կատարած ամենաշատ գոլային փոխացման ռեկորդը

The Sun․ Մեսին իր հայրենակցին է ցանկանում տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում