Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը - VNews
Բաժիններ

Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

oleksandr zinchenko defender ukrainian footballer manchester city fc soccer scaled - Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը։ Ակումբային կարիերայի այդ կարևորագույն կետին հասնելու համար ֆուտբոլիստները շատ բաների միջով են անցնում։ Այդպիսի հետաքրքիր ճանապարհ է անցել «Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։ Տարիներ առաջ նա խաղում էր Ռուսաստանի սիրողական լիգաներում, իսկ հիմա ակումբային ֆուտբոլի գլխավոր եվրագավաթի եզրափակիչում է ու պայքարելու է կարիերայի ամենամեծ նվաճման համար։ VNews-ը ներկայացնում է Զինչենկոյի պատմությունը։

«Շախտյոր»

Ալեքսանդր Զինչենկոյին համարում էին ուկրաինական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից մեկը։ 14 տարեկանում նա տեղափոխվեց «Շախտյորի» մանկապատանեկան թիմ։ Մինչև այդ նա խաղացել էր ԴՅՈՒՍՇ «Կարպատներ» և «Մոնոլիտ» մանկապատանեկան թիմերում։ Զինչենկոն միացավ «հանքափորներին» նրանց պատմության մեջ ամենահիասքանչ ժամանակաշրջանում։ Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ «Շախտյորը» 2009 թվականին հաղթել էր ՈւԵՖԱ-ի գավաթը։

d0b7d196d0bdd187d0b5d0bdd0bad0be - Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Զինչենկոյի առաջընթացն այնքան տեսանելի էր, որ նա արդեն 16 տարեկանում դարձավ Շախտյորի երիտասարդական թիմի (Մ-19) ավագը։ Զինչենկոն «Շախտյորի» երիտասարդական թիմում խաղում էր եզրային, հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։ Նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր ինչպես Ուկրաինայի երիտասարդական հավաքականից, այնպես էլ «Շախտյորի» հիմնական թիմից։ Ճիշտ է, այդ ժամանակահատվածում Դոնեցկում ավելի շատ տեղ տալիս էին լեգեոներներին, այլ ոչ թե երիտասարդ ուկրաինացիներին։

Մեր ընտրանին

Փախուստը Դոնեցկից

2013 թվականին «Շախտյորը» ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը Զինչենկոյի հետ։ Գործող համաձայնության ավարտին դեռ մեկ տարի 6 ամիս ժամանակ կար։ Սակայն Ալեքսանդրը անակնկալ կերպով սառեցրեց բանակցությունները։ Նպատակը մեկն էր՝ հասկանալ, թե ինչ հեռանկարներ կան «Շախտյորի» հիմնական թիմում խաղալու համար։ Այնուհետև բանակցությունները լիովին փակուղի մտան։ Ակումբից Զինչենկոյին տեղեկացնում են, որ եթե նա չերկարաձգի պայմանագիրը, ապա նա պարզապես չի խաղալու նույնիսկ երիտասարդական թիմում։ Կողմերից որևէ մեկը հանձնվելու ցանկություն չուներ։ Իսկ փոխհամաձայնության մասին խոսելն ավելորդ է։

«Մոտ 4 ամիս ես բոլորովին մենակ ուղղակի վազում էի դաշտում»,-հիշում է Զինչենկոն։

«Շախտյորն» ու Զինչենկոն այսպիսի դրամատիկ պատմությունների մեջ էին, երբ իրավիճակը Ուկրաինայում կտրուկ սրվեց։ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո «Շախտյորը» ստիպված էր հեռանալ Դոնեցկից։ 2014 թվականի ամռանը Զինչենկոն ընտանիքի հետ փախնում է Մոսկվա՝ խուսափելով Ուկրաինայում տիրող անկայուն իրավիճակից։ Սակայն Զինչենկոն չկարողացավ վերջնական բաժանվել «Շախտյորից»։ Պայմանագրով «հանքափորներին» էին պատկանում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Մոսկովյան փողոցների տղան

«Շախտյորը» ոչ մի կերպ չեմ համակերպվում այն մտքի հետ, որ Զինչենկոն ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները մտցրել է փակուղի։ Ակումբն ամեն կերպ խանգարում էր ուկրաինացի խաղացողին նոր ակումբ գտնելու հարցում ու թույլ չէր տալիս պայմանագիր կնքել որևէ թիմի հետ։ Այդ տարիքում նույնիսկ մի քանի ամիս առանց ֆուտբոլի մնալը կարող էր բեկումնային լինել ու վերջ դնել Զինչենկոյի կարիերային։

donetsk.6c4641eb - Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

«Ես ամեն օր ուղղակի մարզվում էի Մոսկվայի փողոցներում։ Ինչ-որ մի պահի իմ նկատմամբ հետաքրքրություն ուներ Կազանի «Ռուբինը», ու ես նույնիսկ նրանց հետ հավաքի մեկնեցի Իտալիա։ Բայց ինձ ասացին, որ պայմանագրի կնքման համար պետք է սպասեմ»,-հիշում է Զինչենկոն։

Ակնհայտ է, որ «Ռուբինը» խուսափել է Զինչենկոյի հետ գործարք ստորագրելուց, քանի որ կար «Շախտյորի» գործոնը։ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար նրանք որոշեցին հրաժարվել Զինչենկոյին գնելու մտքից, չնայած գնահատել էին նրա կարողություններն ու ցանկանում էին տեսնել նրան թիմում։

Այդ ամենին գումարած Զինչենկոն ու ընտանիքը ապրուստի միջոցներ չունեին մեգապոլիսում: Նա խոստովանել է, որ ստիպված է եղել գիշերներ անցկացնել ավտոտնակում:

«Ուֆա»

2015 թվականի փետրվարին Զինչենկոն վերջապես ակումբ գտավ, որտեղ կարող էր շարունակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանքը։ Այդ ակումբը «Ուֆան» էր, որը պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոն։ Մինչև «Ուֆային» միանալը Զինչենկոն պահում էր իր մարզավիճակը՝ խաղալով Մոսկվայի ֆուտբոլային սիրողական լիգաներից մեկի թիմերում։ «Ուֆան» ուներ որակյալ ֆուտբոլիստների կարիք։ Ռուսաստանի Պրեմիեր լիգա գալու առաջին տարում արդեն կար վտանգ առաջնությունից դուրս մնալու։ Թիմում անցկացրած առաջին օրերին Զինչենկոն ցույց էր տալիս բոլորին, որ պատրաստ է ամեն ինչի պրոֆեսիոնալ ֆուտբոլում մնալու ու առաջ գնալու համար։

«Զինչենկոն շատ մոտիվացված էր ու ամեն մարզումից հետո մնում էր անհատապես աշխատելու համար։ Մինչև թիմ գալը նա փողոցներում էր մարզվել, բայց գերազանց ֆիզիկական մարզավիճակով էր եկել թիմ»,-հիշում է խորվաթ ֆուտբոլիստ Իվան Պաուրևիչը, որը Զինչենկոյի հետ խաղացել է «Ուֆայում»։

Oleksandr Zinchenko 960x720 - Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Համենայն դեպս, «Ուֆայում» նրա առաջին մրցաշրջանն ամենևին էլ հեքիաթ չէր։ Զինչենկոն նոր էր վերադարձել պրոֆեսիոնալ ֆուտբոլ, իսկ ակումբը կատաղի պայքար էր մղում առաջնությունում տեղը պահպանելու համար։ Մարզչական շտաբը այսպիսի պայմաններում, իհարկե, ռիսկի չէր դիմելու՝ կազմ դուրս բերելով երիտասարդ խաղացողի, որն ամիսներ առաջ մարզվում էր սիրողական լիգաներում։ Իսկ ահա երկրորդ մրցաշրջանում Զինչենկոյի առաջընթացը ակնհայտ էր։ Նա առաջնության երիտասարդ խաղացողների շրջանում գլխավոր հայտնություններից մեկն էր ու հենց այս ժամանակ ուկրաինացի երիտասարդին նկատեցին Եվրոպայից ու Ուկրաինայի հավաքականից։

Նորամուտը Եվրոպայի առաջնությունում ու երազանքի ուղին դեպի «Մանչեսթեր Սիթի»

Զինչենկոն Մոսկվա տեղափոխվելուց հետո մեծ երկընտրանքի առջև էր. ո՞ր երկրի հավաքականում խաղալ՝ Ռուսաստանի՞, թե՞ Ուկրաինայի։ Երիտասարդ ֆուտբոլիստը երկար չի մտածել ու ընտրել է իր պատմական հայրենիքը ներկայացնելը: «Ուֆայում» տպավորող երիտասարդը հրավիրվեց Ուկրաինայի հավաքական ԵՎՐՈ-2016-ին մասնակցելու համար։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Միխայլո Ֆոմենկոն որոշեց ընդգրկել նրան հայտացուցակում։ Զինչենկոն Գերմանիայի հավաքականի դեմ խաղի երկրորդ կեսում դուրս եկավ դաշտ Վիկտոր Կովալենկոյի փոխարեն ու նշեց նորամուտը Եվրոպայի առաջնությունում։ Ճիշտ է՝ Ուկրաինան ամբողջությամբ տապալեց մրցաշարը, բայց Զինչենկոն ուներ շանս իր որակները ցույց տալու համար, ինչն էլ կարողացավ անել։ Լեհաստանի դեմ խաղում նա նույնիսկ մեկնարկային կազմում հայտնվեց։

35E49DD800000578 0 image a 34 1467487009648 960x577 - Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Զինչենկոյին Եվրոպայում հետևում էին շատ վաղուց։ Ժամանակակից ֆուտբոլում սկաուտները շատ լավ գիտեն խոստումնալից պատանի խաղացողներին ու մեծ ուշադրությամբ հետևում են նրանց առաջխաղացմանը։ Զինչենկոն բացառություն չէր։ Շուտով նրա խաղը ցույց են տալիս եվրոպական մի քանի ակումբների մարզիչներին։ Նրանցից մեկը նկատում է Զինչենկոյի ներուժը  ու ակումբին դիմում՝ նրա տրանսֆերը գնելու խնդրանքով։ Ո՞վ, եթե ոչ խենթ Պեպ Գվարդիոլան պետք է լիներ պատճառը, որ Զինչենկոն Եվրոյից չվերադառնա «Ուֆա», այլ ուղևորվի «Մանչեսթեր Սիթի»։ Բայց նա դեռ չգիտեր, որ իսպանացի մասնագետի վստահությունը վաստակելու համար պետք է երկար ճանապարհ անցնի։ Հեքիաթային այս պատմությունը բախվեց ֆուտբոլային իրականությանը, երբ Մանչեսթերում որոշեցին Զինչենկոյին վարձակալությամբ ուղարկել ՊՍՎ։ Նիդերլանդների առաջնությունում անցկացրած միակ մրցաշրջանում Զինչենկոն ամենևին էլ չփայլեց, բայց վարձակալության ավարտից հետո վերադարձավ «Մանչեսթեր Սիթի»։

zinchenkowithguardiola - Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Երիտասարդ ուկրաինացու խնդիրն Անգլիայում շատ հեշտ, բայց միևնույն ժամանակ շատ բարդ էր։ Նա պետք է ջանասիրաբար աշխատեր ու սպասեր իր շանսին, հետո էլ դաշտում ապացուցել իր՝ բարձր կարգը։ Այսպիսի թիմում, որտեղ ամեն դիրքում աստղեր են խաղում, դա անելն ամենևին էլ հեշտ գործերից չէ։ Բայց Զինչենկոն մի քանի տարում դարձավ «Մանչեսթեր Սիթիի» առանցքային խաղացողներից մեկը։ Բենջամին Մենդիի բացակայության ժամանակ նա գերազանց կերպով փոխարինեց ֆրանսիացուն ու արդարացրեց կատալոնացի մասնագետի հույսերը:

Հիմա նա աշխարհի լավագույն թիմերից մեկում է խաղում ու պատրաստվում է մրցաշրջանի գլխավոր հանդիպմանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» է ուզում հրավիրել Իսպանիայի հավաքականի խաղացողին

«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթին» փոխել է իր որոշումը Ստեռլինգի ապագայի վերաբերյալ

Գվարդիոլան Լապորտային կարևոր տեղեկություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մասին

«Բարսելոնան» անգլիական գրանդի հետ ընկերական խաղ կանցկացնի

Գյունդողանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը․ նա սպասում է գրանդ ակումբի առաջարկին

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Ստեռլինգի տրանսֆերը գնելու անակնկալ թեկնածու է հայտնվել

Բարդ բանակցություններ. «Բարսելոնան» հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» կարևոր ֆուտբոլիստի գործակալին

«Ատլետիկոն» «Մանչեսթեր Սիթիին» հետաքրքիր փոխանակում է առաջարկել

Գվարդիոլա. «Նա հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» գլխավորելու իդեալական տարբերակն է»

Անդրեյ Շևչենկոյի համակրելի թիմը․ Ուկրաինան պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա ԵՎՐՈ-ում

Գվարդիոլա. «Այդ ֆուտբոլիստը դառնալու է «Բարսելոնայի» ապագա ավագը»

ՊՖԱ. Դե Բրույնեն՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ