fbpx
Բաժիններ

«Պալերմոյի» նախագահը հրաժարական է տվել. արմատական փոփոխություններ են սպասվում

«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին ակումբի պաշտոնական կայքում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաղորդելով իր հրաժարականի մասին:

Երկշաբաթյա ժամկետում հայտնի կդառնա թիմի նոր նախագահի անունը, որը կլինի անգլո-ամերիկյան կոնսորցիումի անդամ:

Ըստ համաձայնության՝ գործարարները ներդրումներ են կատարելու թիմում Ձամպարինիի ծրագրերը կյանքի կոչելու համար: Առաջիկայում նախատեսվում է նոր մարզադաշտ ու մարզումային կենտրոն կառուցել: Ներդրողների խումբը նպատակ ունի 3-5 տարվա ընթացքում «Պալերմոյին» եվրալիգա վերադարձնել:

Նշենք, որ 26-րդ տուրից հետո «Պալերմոն» 15 միավորով 18-րդն է Ա Սերիայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: