fbpx
Բաժիններ

Պապաստադոպուլոս․ «Միկին ու Օբան այնպիսի ընկերներ են, ում հետ կապ կպահեմ նաև ֆուտբոլից հետո»

«Արսենալը» ներկայացրել է տեսանյութ, որտեղ Հենրիխ Մխիթարյանն ու Սոկրատիս Պապաստադոպուլոսը միմյանց հետ հարցազրույց են անում:

Հենրիխ Մխիթարյան․ Շնորհակալություն հարցազրույցի համար: Ինչպե՞ս ես քեզ զգում «Արսենալում»: Ի՞նչ կասես ակումբի, Լոնդոնում կյանքի ու ընդհանրապես՝ ամեն ինչի մասին:

Սոկրատիս Պապաստադոպուլոս․ Կյանքը Լոնդոնում գեղեցիկ է, ինչ խոսք: Ակումբում էլ ամեն ինչ կատարյալ է: Նաև օգնում է, որ քեզ ու Օբամեյանգի նման ընկերներ ունեմ:

Հ․Մ․ Ինչպիսի՞ն է տպավորությունները Պրեմիեր լիգայից: Արդյո՞ք սա հենց այն է, ինչ ակնկալում էիր «Արսենալ» տեղափոխվելիս:

Ս․Պ․ Ես ակնկալում էի, որ սա լավագույն լիգան է ու լավագույն թիմերը խաղում են այստեղ: Իհարկե, գիտեի նաև, որ դժվար է լինելու: Ես ևս մեծ ակումբ եմ եկել շատ լավ խաղացողներով, ու դա ինչ ուրախացնում է:

Հ․ Մ․ Քեզ դուր գալի՞ս է այս լիգայի ֆիզիկական խիստ պահանջները:

Ս․Պ․ Այո, ինձ դուր է գալիս, որ լիգան շատ ուժեղ է և ֆիզիկական բարձր մակարդակ է պահանջում: Դա ինձ դուր է գալիս, որովհետև իմ խաղաոճն էլ է այդպիսին:

Ս․ Պ․ Ի՞նչ մտածեցիր, երբ առաջին անգամ ինձ տեսար Դորտմունդում 5 տարի առաջ:

Հ․Մ․ Երբ տեսա, ասեցի այս ինչ հսկա պաշտպան է, ինչ ուժեղ պաշտպան է: Իսկ հետո ավելի շատ շփվելով, տեսա որ շատ նմանություններ ունենք, մտածելակերպը, նվիրվածությունը, ու շատ ուրախ եմ, որ քո ընկերն եմ, չգիտեմ՝ դու ուրախ ես, թե ոչ:

Ս․Պ․ Այո, իհարկե:

Հ․Մ․ Այո, շատ լավ տպավորություններ ունեի ու շատ շնորհակալ եմ Աստծուն, որ քո նման ընկեր ունեմ: Իսկ դու ի՞նչ մտածեցիր իմ մասին:

Ս․Պ․ Միկիի հետ մենք հաճախ նույն բանն ենք մտածում, նույն բաներն ենք սիրում, ու բնականաբար խոսում ենք թեմաներից, որ երկուսիս էլ հետաքրքիր է: Գերմանիայում, Դորտմունդում բոլորը խոսում էին նրանից, որ նա ամենաթանկարժեք տրանսֆերն է, տեսնենք՝ կարդարացնի, թե ոչ: Բայց հենց առաջին մարզումից Միկին տպավորեց բոլորին, ու բոլորը հետո վստահ էին, որ նա շատ կօգնի թիմին:

Հ․Մ․ Իսկ ո՞րոնք էին առաջին տպավորությունները Օբամեյանգից:

Ս․Պ․ Օբան սկզբում մի փոքր փակ էր ու շատ չէր խոսում: Բայց մարզմանը առաջին վայրկյանից տեսնում էիր, թե ինչ արագ է ու ինչ որակներ ունի: Հետո 1-2 ամիս անց երբ մտերմացանք, տեսա, թե ինչ բաց տղա է, ընկերասեր: Միկին ու Օբան այն 2 ընկերներն են, որ ֆուտբոլից հետո էլ զրուցելու ենք հեռախոսով, գուցե նա գա Հունաստան կամ ես գնամ Հայաստան, կամ Գաբոն, չնայած մի փոքր հեռու է:

Հ․Մ․ Իսկ Օբան փոխվե՞լ է այս տարիներին:

Ս․Պ․ Այո, բոլորն են փոխվում: Մենք բոլորս էլ փոխվել ենք, կյանքն է փոխում մեզ, ու նաև ընտանիքն է փոխում, չէ որ ես ու Օբան 2 երեխա ունենք: Միկին ևս փոխվել է, թե նա դեռ ընտանիք չի կազմել, բայց առաջիկա տարում դու ևս կմիանաս մեզ:

Միկի, իսկ ի՞նչ ակնկալիքներ ունես այս տարվանից:

Հ․Մ․ Ես միշտ խաղացել եմ տիտղոսներ նվաճելու համար, որովհետև երբ կարիերադ ավարտվում է, քեզ հիշում են դրանցով: Ես ընտրել եմ «Արսենալը» որովհետև գիտեմ, որ կարող եմ այստեղ անել դա: Հուսով եմ կկարողանանք մյուս տարի «Արսենալին» վերադարձնել Չեմպիոնների լիգա: Իմ մանկության տարիներին միշտ դիտում էի «Արսենալի» խաղերը Չեմպիոնների լիգայում, ոչ թե Եվրոպա լիգայում: Թիմը որոշ բարդ ժամանակներ է ունեցել, բայց հուսով եմ կկարողանանք հիմա առաջ շարժվել ու հասնել Չեմպիոնների լիգա:

Ս․Պ․ Այս ակումբում հիմա շատ բան նոր է: Այո, ունենք ժամանակ, ու եթե ամեն խաղին լավ տրամադրվենք, ունենք տաղանդ և ունենք մարզիչ, շատ լավ բաներ: Ու այո, պետք է փորձենք հասնել Չեմպիոնների լիգա, ու ինչու ոչ, նվաճել մեկ կամ մի քանի գավաթ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բավարիայի» հետ խաղին՝ ըստ Football London-ի

ICC. «Արսենալը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Մխիթարյանը, Օբամեյանգն ու Լակազետը խաղացել են «ո՞վ է ավելի հավանական, որ…» խաղը (տեսանյութ)

Մխիթարյանն ու «Արսենալի» մյուս ֆուտբոլիստները ստորագրում են երկրպագուի դեմքին (տեսանյութ)

Օբամեյանգը՝ Օզիլին. «Սա լավագույն սանրվածքն է, որ ունեցել ես»

Էմերի. «Խոշոր ու թանկարժեք տրանսֆերներ ենք անելու»

Մխիթարյանը, Լակազետն ու Օբամեյանգը միասին ջենգա են խաղում ու զրուցում հետաքրքիր թեմաների շուրջ (տեսանյութ)

Դանի Ալվեսը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն անգլիական ակումբի

«Ռեալի» ֆուտբոլիստ շատ մոտ է «Արսենալ» տեղափոխությանը

Ունայ Էմերի. «Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը»

«Արսենալը» պաշտոնապես ներկայացրեց արտագնա մարզաշապիկը (լուսանկարներ)

«Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Կոլորադո Ռապիդսի» հետ ստուգողական խաղում (տեսանյութ)

«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

«Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել առաջիկա ստուգողական հանդիպումից առաջ (լուսանկարներ)

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)