«Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

GettyImages 1073784178 scaled - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

Լուկա Մոդրիչն անհավատալի ճանապարհ է անցել: Սկսելով ելույթները ոչ ամենաֆուտբոլային երկրում՝ Խորվաթիայում, հասել է Անգլիայի Պրեմիեր լիգա՝ «Տոտենհեմ», բայց այդքանով չի բավարարվել: Մոդրիչը Մադրիդի «Ռեալի»՝ վերջին տասնամյակի կարևորագույն ֆուտբոլիստներից է, Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր: Իսկ 2018 թվականին Խորվաթիայի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն:

Տիտղոսների քանակը նշելը նրան բնորոշելու լավագույն ձևը չէ: Մոդրիչը գրեթե իդեալական կիսապաշտպան է, որն իր թիմի իսկական «ուղեղն» է: Ստեղծագործել գնդակով, իսկ առանց գնդակի վազել գիշատչի պես․ այսպես է գործում խորվաթը: Եվ ուրախալի է, որ 2018-ին հենց նրան շնորհվեց «Ոսկե գնդակը», խաղացողի, որը միշտ թիմային շահերը բարձր է դասում անհատականից: Նա սեպտեմբերին կդառնա 36 տարեկան, բայց շարունակում է խաղալ ամենաբարձր մակարդակով:

Ներկայացնում ենք Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը, որոնք վերաբերում են մանկության տարիների դժվարություններին, իր թիմերին, ճանապարհին հանդիպած հետաքրքիր անհատներին ու հաջողության բանաձևին:

«Ես ընդամենը 6 տարեկան էի, երբ սկսվեց Խորվաթիայի պատերազմն անկախություն ձեռք բերելու համար: Ժամանակներն իսկապես ծանր էին: Վատ եմ հիշում սերբերի հետ այդ պատերազմական տարիները, բայց դա այն չէ, ինչի մասին ցանկանում ես հիշել: Ապրում էինք պատերազմական գոտում, պապիկս սպանվեց այդ գործողությունների ժամանակ: Մենք ստիպված էինք տեղափոխվել փախստականների ճամբար: Ժամանակս անցկացնում էի թղթից պատրաստած գնդակների հարվածելով, թեպետ իրավիճակը միշտ զգոնություն էր պահանջում»:

modric kid 0934 - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Պատերազմն ինձ ավելի ուժեղ է դարձրել: Չեմ ցանկանում, որ այդ հիշողություններն ինձ ուղեկցեն ամբողջ կյանքում, բայց չեմ էլ ուզում մոռանալ դրա մասին»:

«Հայրս շատ ուժեղ ոտքեր ունի, և կարծում եմ՝ դա նրանից եմ ժառանգել: Ավելի ուժեղ եմ այդտեղ, քան մարմնիս վերևի հատվածում, բայց հենց դա է, որ ինձ տալիս է ցածր ծանրության կենտրոն: Դա մրցակիցների համար դժվարին է դարձնում ինձնից գնդակ խլելը»:

«Հայրս շատ է պայքարել նրա համար, որ ես ֆուտբոլ խաղամ: Ինձ ֆուտբոլային դպրոց ուղարկելը մեծ գումարների հետ էր կապված: Նա արեց ամեն ինչ, որ ունենամ խաղակոշիկներ ու անհրաժեշտ մնացած իրերը»:

«Խորվաթիայում կարիերայիս ամբողջ հատվածում մարդիկ կասկածում էին իմ հնարավորություններին: Ասում էին՝ ես դա չեմ անի, ես բավականաչափ լավը չեմ, քանի որ փոքրամարմին էի ու ֆիզիկապես ոչ շատ ուժեղ»:

«Իմ կուռքը Զվոնիմիր Բոբանն է: Նա նույնպես խաղում էր 10 համարի մարզաշապիկով: Ինձ թվում է՝ ես մտածելակերպով և խաղաոճի առանձնահատկություններով ինչ-որ տեղ նրան եմ հիշեցնում»:

69696406 1561509950657755 3923025563412856832 n - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Իմ սիրելի ակումբը՝ «Հայդուկը», մերժեց ինձ՝ ասելով, թե շատ փոքրամարմին եմ ու թեթև: Բայց հայրս ինձ ասաց՝ կարող եմ հասնել նպատակներիս, պարզապես հավատալ է պետք: Այդ խոսքերը երբեք չեմ մոռանա: Կանգ չառա և աշխատեցի խաղաոճիս վրա: Ինձ հետո էլ նախազգուշացնում էին՝ չեմ կարողանա խաղալ Անգլիայում, բայց բոլորին կրկին հակառակն ապացուցեցի»:

«Ահռելի հպարտություն եմ զգում երկրիս և նրա պատմության համար: Հավաքականի մարզաշապիկը կրելը յուրահատուկ զգացողություն է․ միշտ մեծ ուրախությամբ եմ հանդես գալիս իմ հավաքականում, հատկապես՝ խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում»:

«Անասելի ապրումներ եմ ունեցել ԵՎՐՈ 2008-ում Թուրքիայի հավաքականի դեմ հանդիպումից հետո, մենք շատ ցավալիորեն պարտվել էինք 11-մետրանոցներով: Այդ մրցավեճից հետո շատ եմ լաց եղել․ չեմ սիրում պարտվել ո՛չ ֆուտբոլում, ո՛չ էլ կյանքում»:

«Անդրես Ինիեստան մեծատառով ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ Ինիեստան համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն հարձակողական ոճի կիսապաշտպաններից մեկն է, ու ես մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ որպես խաղացողի և մարզիկի»:

«Սերխիո Ռամոսն իմ ընկերն է: Իրականում շատ ընկերներ ունեմ, պարզապես նա ինձ համար աշխարհի լավագույն պաշտպանն է»:

14808883443050 - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Դժվար է ասելը՝ դեռ ինչքան կկարողանամ խաղալ: Հանդես կգամ մինչև այն պահը, ինչքան ինձ դեռ թույլ կտա առողջությունս: Ցանկանում եմ՝ եթե վնասվածքներ չունենամ, ևս 4 տարի անցկացնել այս մակարդակում, բայց իրականում դժվար է կանխատեսումներ անելը, քանի որ շատ տարբեր գործոններ են ազդեցություն ունենում այս հարցում: Վայելում եմ յուրաքանչյուր մարզումը, խաղը: Չեմ ուզում կորցնել այդ զգացողությունը և կպայքարեմ մինչև վերջ: Ուզում եմ ապացուցել, որ տարիքը խնդիր չէ, կարևորն այն է, թե ինչ ես անում խաղադաշտում»:

«Լա Լիգան այժմ լավագույն առաջնությունն է: 5-6 տարի առաջ կարծում էի՝ Անգլիայի Պրեմիեր լիգան ուժեղագույնն է Եվրոպայում, սակայն հիմա լավագույն լիգան իսպանականն է: Արդյունքները խոսուն են: Լա Լիգան շատ բարդ առաջնություն է, դա վերաբերում է հատկապես արտագնա խաղերին»:

«Երբ առաջին անգամ լսեցի «Ռեալի»՝ ինձնով հետաքրքրված լինելու մասին, ինձ այլևս ոչինչ չէր հուզում: Պարզապես ուզում էի գալ այստեղ: Սա աշխարհի լավագույն ակումբն է, լավագույն մարզչով և հիանալի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Խաբի Ալոնսոն, Գոնսալո Հիգուայինը, Անխել դի Մարիան․․․ հիանալի շատ-շատ խաղացողներ»:

«Մադրիդը մեծ և հիանալի քաղաք է, սիրում եմ քայլել այնտեղի զբոսայգիներով: Այնտեղ շատ հրապարակներ ու թանգարաններ, պատմական հուշարձաններ կան: Բայց ես ավելի «տնային» տղա եմ: Ինձ ամենից հարմարավետ հենց տանն եմ զգում՝ կնոջս և երեխաներիս հետ: Մենք խաղում ենք իրար հետ, դիտում մուլտֆիլմեր, ինչպես անում են բոլոր ընտանիքները»:

«Երբ տեղափոխվեցի «Ռեալ», Ժոզե Մոուրինյոն ինձ խնդրեց խաղալ նույնկերպ, ինչպես արել եմ «Տոտենհեմում», բայց՝ ավելի բարձր մակարդակով»:

jose mourinho luka modric go653cjsiv4izc80vwvvu43c - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Կրոսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վայելում եմ նրա հետ անցկացրած ամեն խաղը: Նրա անհատականությունը շատ նման է ինձ, և ես կարծում եմ՝ դա է պատճառը, որ լավ փոխհամագործակցություն ունենք: Զարմանալի է, բայց, ինչ էլ տեղի ունենա, Տոնին երբեք չի լարվում․ ես նույնպես հանգիստ մարդ եմ, սակայն նա շատ սառնասիրտ է»:

«Սանտիագո Բեռնաբեուուն» լավագույն ստադիոնն է, որտեղ երբևէ խաղացել եմ: Վայելում եմ այնտեղ անցկացրած ամեն րոպեն»:

Մեր ընտրանին

«Ռեալում» դու պետք է ամեն խաղում լինես բարձր մակարդակի վրա․ եթե դա չանես, ապա այստեղ երկար չես մնա: «Ռեալ» տեղափոխությունը երազանքի իրականացում է: Քչերին է հաջողվել կարիերան ավարտել Մադրիդում, Զիդանը բացառություններից մեկն է, ես նույնպես նման ցանկություն ունեմ»:

«Երբեք չեմ կասկածել իմ հնարավորությունների վրա: Գիտեի, որ հաջողության կհասնեմ «Ռեալում»: Եթե ցանկանում ես խաղալ այս թիմի կիսապաշտպանության կենտրոնում, պետք է իմանաս թե՛ պաշտպանվել, թե՛ հարձակվել: Այլ տարբերակ չկա, բայց դա ինձ համար խնդիր չէ․ ինձ դուր է գալիս այն դիրքը, որտեղ խաղում եմ, և առայժմ ամեն ինչ լավ է ընթանում»:

«2017-ն այս պահին իմ կարիերայի լավագույն տարին է: Դա նաև «Ռեալի» պատմության ամենահաջողակ տարին է»:

modric kovacic 640x400 1 - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Երբ ինչ-որ բան ես հաղթում, հետո դա անում ես երկրորդ անգամ, երրորդ անգամ, և ունես այդ զգացողությունը, այն քեզ կրկին առաջ է մղում: Դու ցանկանում ես հաղթել ավելին, ավելին, ավելին»:

«Անհատական մրցանակները կարևոր են, բայց դրանք երբեք առաջնային չեն եղել ինձ համար»:

«Ֆուտբոլն ուղեղի խաղ է: Դու կարող ես ներդնել բոլոր ֆիզիկական ուժերդ, բայց կա այսպիսի հասկացություն՝ ֆուտբոլային ինտելեկտ, խաղի ինտելեկտ, ինչը միշտ որոշիչ է լինելու: Ֆիզիկականը երբեք չի փոխարինի ինտելեկտին»:

«Կրիշտիանու Ռոնալդուն ֆանտաստիկ մարդ է: Նա շատ ժամանակ է հատկացնում մարզումներին, քանի որ ցանկանում է վստահ լինել՝ գտնվում է հիանալի ֆիզիկական վիճակում: Նրա հաջողությունը բախտի հարց չէ: Կրիշտիանուն իսկական մեքենա է․ նա միշտ քաղցած է հաղթանակների և խաղում է բոլորից լավ, երբ թիմն ամենից շատն ունի նրա կարիքը: Ոչ մի կասկած չունեմ, և ոչ ոք այսօր չպետք է դա ունենա․ Կրիշտիանուն լավագույնն է աշխարհում»:

«Ռոնալդուի հաջողության գաղտնիքն իրականում պարզ է․ նա միշտ մարզվում և խաղում է ամբողջական նվիրվածությամբ, չի խնայում իրեն, դրա համար էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»:

2017 04 19 cristiano ronaldo luka modric 960x560 - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Մեսին հրաշալի խաղացող է, բայց հատկապես երբ խոսք է գնում Արգենտինայի հավաքականում ելույթների մասին, պետք է ասել, որ նա չի կարող ամեն ինչ մենակ անել: Ֆուտբոլում քեզ պետք է թիմակիցներիդ օգնությունը»:

«Պարզվում է՝ անհատական մրցանակներն արժեք ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք բաժին են հասնում նրանց»: (Մոդրիչը՝ Ռոնալդուի և Մեսիի՝ 2018թ․ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությանը չներկայանալու մասին)

«Տոտենհեմն» առաջին թիմն էր, որ ինձ հնարավորություն տվեց խաղալ աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկում: Զղջում եմ նրա համար, թե ինչպես հեռացա ակումբից: Ցանկանում էի, որ մենք բաժանվեինք այլ ձևով»:

«Տոտենհեմն» իմ կարիերայի առաջին միջազգային ակումբն էր: Այնտեղ 4 գեղեցիկ տարի եմ անցկացրել, երկրպագուները մշտապես աջակցել են ինձ, ակումբից տպավորիչ հիշողություններ են մնացել»:

«Միակ բանը, որի համար զղջում եմ, այն է, որ այդպես էլ տիտղոս չնվաճեցի «Տոտենհեմի» հետ, թեպետ մենք հզոր թիմ էինք, որը խաղում էր լավ, գրավիչ ֆուտբոլ»:

2011 10 02T173717Z 1 MT1ACI8652244 RTRMADP 3 SOCCER ENGLAND TOT ARS - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Երկրպագուները միշտ մեր կողքին են ու աջակցում են մեզ: Նրանք հիանալի մթնոլորտ են ստեղծում «Սանտիագո Բեռնաբեուում» և առավելագույն ուժեր ծախսում տրիբունաներում, ինչպես մենք՝ խաղադաշտում»:

«Կյանքում կան վերելքներ և վայրէջքներ, բայց ինչ էլ տեղի ունենա, պետք է վստահես և հավատաս քո ուժերին: Ամենակարևորը երբեք չհանձնվելն է, հանգամանքների առջև չընկրկելը և գաղափարներիդ զինվորը լինելը, կապ չունի՝ ինչ է հայտնվել քո ճանապարհին»:

«Շատ հպարտ եմ, որ «Ռեալում» խաղում եմ 10 համարի մարզաշապիկով: Այդ խաղահամարը մեծ պատմություն ունի, այն միշտ իմ սիրելին է եղել, և երբ այն վերցնելու հնարավորություն եղավ, ոչ մի վայրկյան չկասկածեցի: Սիրելի համարի ներքո հանդես գալն անբացատրելի զգացողություն է, հատկապես, եթե խաղում ես աշխարհի լավագույն ակումբում: Հպարտ եմ, որ «10 համարն» եմ, չնայած վերջնական արդյունքում խաղային համարն ընդամենը թիվ է, դաշտում կարևոր են ցուցադրած խաղն ու խփած գոլերը»:

«Հիանալի փոխհարաբերություններ եմ ունեցել բոլոր մարզիչների հետ, որոնց օրոք խաղացել եմ «Ռեալում»: Նրանք բոլորն օգնել են ինձ կատարելագործվել, բայց եթե պետք է առանձնացնեմ մեկին, ապա կնշեմ Կառլո Անչելոտիին»:

«Ֆուտբոլում վախ գոյություն չունի, հատկապես՝ Մադրիդի «Ռեալի» համար»:

9da13179 43aa 4e1d 9c77 be76726831eb 960x576 - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Շատ դժվար է հարմարվել կյանքին, երբ դու «Ռեալի» նման մեծ ակումբի ֆուտբոլիստ ես, բայց ես այն մարդկանցից չեմ, ովքեր սիրում են պատճառաբանություններ փնտրել»:

«Դեռ չեմ մտածել՝ ինչով եմ զբաղվելու կարիերայի ավարտից հետո: Նախքան դա դեռ ժամանակ կա: Սակայն կցանկանայի մնալ ֆուտբոլում»:

«Ինչքա՜ն մեծագույն ֆուտբոլիստներ են խաղացել «Ռեալում»: Հետ նայելով՝ տեսնում ես Դի Ստեֆանոյին, Պուշկաշին: Դրանից հետո կարելի է մտաբերել Ռաուլին ու Զիդանին՝ մեր ներկայիս մարզիչներից մեկին: Իսկ Կրիշտիանուն «Ռեալի» անցյալն է, ներկան ու ապագան: Հիանում եմ այդ ֆուտբոլիստներով, բայց իմ կուռքը միշտ եղել է Զվոնիմիր Բոբանը: Նա ավելի քան 10 տարի հանդես է եկել «Միլանում» ու Խորվաթիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»:

«Ռեալում» խաղալու համար բավական չէ միայն ֆուտբոլային հատկանիշներ ունենալը: Դու պետք է հոգեբանորեն ուժեղ լինես»:

«Զինեդին Զիդանն իսկական կուռք է եղել ինձ համար: Նա այն ֆուտբոլիտներից մեկն էր, որի խաղով հիացել եմ, երբ երեխա էի: Կարծում եմ՝ իմ բոլոր հասակակիցները վայելել են նրա ցուցադրած ֆուտբոլը, քանի որ Զիդանն իր սերնդի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Հիմա ինձ համար յուրահատուկ երջանկություն է աշխատել նրա գլխավորությամբ: Զիդանի յուրաքանչյուր խորհուրդ ինձ համար ոսկու արժեք ունի»:

2018 05 29 luka modric zinedine zidane 960x560 - «Պապիկս սպանվեց պատերազմում, իսկ հորս խոսքերը չեմ մոռանա»․ Լուկա Մոդրիչի ամենաուշագրավ մտքերը

«Մենք «Մադրիդն» ենք և ցանկանում ենք հետևել մեր փիլիսոփայությանը: Չենք ուզում համեմատվել որևէ այլ մեկի հետ»:

«Նվաճածս բոլոր անհատական մրցանակների կփոխեի աշխարհի չեմպիոնի կոչման հետ»:

«Թիմն ամենակարևոր բանն է»:

«Ֆուտբոլը կիրք և ուրախություն է, դա այն է, ինչ ես զգում եմ, երբ հաղթում ենք: Հաղթանակը նշանակում է, որ մենք լավ աշխատանք ենք կատարել»:

«Պայքար երազանքների և հաջողության համար: Դա այն է, ինչ միշտ ուղեկցել է ինձ»:

«Մոուրինյոն «Ռեալն» իսկական կրկեսի է վերածել». Ֆերգյուսոնի ամենահետաքրքիր մտքերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեպայը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Ռոնալդուի հերթական ցուցանիշով առաջինը դարձավ ԵՎՐՈ-ների պատմության մեջ

Ռոմանո. Դեպայը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

Գրիզմանն ասել է՝ որտեղ կշարունակի կարիերան «Բարսելոնայից» հեռանալուց հետո

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Լյով․ «Ռոնալդուն գիտի ոչ միայն «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել»

Խորվաթիա – Չեխիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Պերիշիչի գոլը Խորվաթիային փրկեց պարտությունից Չեխիայի դեմ խաղում (տեսանյութ)

Ռոնալդուն «Ինստագրամում» առաջինն է հատել 300 մլն հետևորդի սահմանագիծը

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»

«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

«Բարսելոնան» հատուկ մարզաշապիկով կխաղա Չեմպիոնների լիգայում (նկար)

Այս տարի դա հաջողվել է միայն Հայաստանի հավաքականին․ ԵՎՐՈ-ի ամենահետաքրքիրը խաղային օրվան ընդառաջ