-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո «Պապու» Գոմեսը շուտով կհեռանա իտալական ակումբից:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Սևիլիան» առաջ է անցել ֆուտբոլիստի մյուս գնորդներից ու լուրջ քայլեր է ձեռնարկում տրանսֆերն իրականացնելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ անդալուզյան ակումբը կապ է հաստատել Գոմեսի հետ ու ստացել նրա համաձայնությունը: Գոմեսը հենց այն ֆուտբոլիստն է, որին փնտրում է ակումբի մարզական տնօրեն Մոնչին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գոմեսը լուրջ խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, և նրանց՝ մեկ թիմում մնալն անհնար է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո