Պարեդեսը Մբապեին համեմատել է Մեսիի, Ռոնալդուի և Նեյմարի հետ - VNews
Բաժիններ

Պարեդեսը Մբապեին համեմատել է Մեսիի, Ռոնալդուի և Նեյմարի հետ

da48567893b3ae441ed6515f8073eb97 - Պարեդեսը Մբապեին համեմատել է Մեսիի, Ռոնալդուի և Նեյմարի հետ

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է իր մյուս ակումբակցի՝ Նեյմարի, ինչպես նաև ազգային ընտրանու կազմում թիմակից, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Մբապեն ավելի շատ նման է Ռոնալդուին, նա աթլետիկ տվյալներ, անհավատալի ֆիզիկական հատկանիշներ ունի: Կարծում եմ՝ Մեսին և Նեյմարը յուրովի են տաղանդավոր, սակայն Կրիշտիանուն ու Կիլիանը ֆիզիկապես ապշեցուցիչ ուժեղ են և տիրապետում են բարձր ֆուտբոլային հատկանիշների»,- Պարեդեսի խոսքերը մեջբերում է Ole-ն:

Մբապեն 2018 թվականին է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մայրաքաղաքային ակումբի հետ կլրանա 2022 թվականի ամռանը: Նա Ֆրանսիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 27 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: ՊՍԺ-ն գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ ներկա պահին ակտիվ բանակցություններ է վարում Մբապեի հետ:

Վիլաշ-Բոաշ. «Մբապեն վաղ թե ուշ կխաղա «Ռեալում» ու կկրկնի Ռոնալդուի ուղին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն խաղավերջում 3 միավոր կորզեց «Մեցից». Հակիմին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Էտո՛օ. «ՊՍԺ-ն պարզապես փայլուն թիմ է»

«Բարսելոնան» պատրաստ է վճարել Մարտինեսի հրաժարագինը

«Յուվենտուսն» առաջին հաղթանակը տոնեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

ՊՍԺ-ի մեկնարկային կազմը «Մեցի» դեմ խաղում

«Յուվենտուսի» ֆուտբոլիստն իր «Ֆերրարիով» վթարի է ենթարկվել (ֆոտո)

Ռոբերտո Մարտինեսը՝ «Բարսելոնայի» ղեկն ստանձնելու խոսակցությունների մասին

Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին

Կումանն ասուլիսին հարցերի չի պատասխանել. հայտարարություն է ընթերցել ու հեռացել (տեսանյութ)

«Բարսելոնայի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Կուման. «Մեսին թաքցնում էր «Բարսելոնայի» բոլոր խնդիրները»

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

Պոչետինո. «Նրանք արդեն շատ լավ համագործակցում են միմյանց հետ»

Հայտնի է, թե ով կարող է գլխավորել ՊՍԺ-ն, եթե Պոչետինոն հեռացվի

Սքոուլզը համեմատել է Կանտոնային և Ռոնալդուին