fbpx

«Պարող մարդասպանը» մենամարտելու է գոտու համար. Նարեկ Աբգարյանը մանրամասներ է բացահայտում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, որը մոտ մեկ ու կես տարի առաջ նշեց իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում, արդեն 8 անգամ իր մրցակիցներին ստիպել է ռինգից հեռանալ գլխիկոր: Աբգարյանը, մի փոքր հիասթափված սիրողական ռինգում տիրող կողմնակալությունից, սկսեց համատեղել պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտը, և մինչև օրս ոչ ոք չի կարողացել կանգնել նրա ճանապարհին: Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակիցը պրոֆ. ռինգում իր ճկունության, արագության ու ճիշտ որոշումներ կայացնելու համար ստացել է «Պարող մարդասպան» մականունը:

Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի չեմպիոնական գոտու համար

8 հաղթանակ, որից 5-ը նոկաուտով և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրը արդեն ունի անհրաժեշտ վարկանիշը WBC վարկածով չեմպիոնական գոտու մենամարտի համար: Հայ բռցքանամարտիկը vivaronews.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես ստացվեց թափուր գոտու ամրագրումը, ինչպես նաև խոսեց մենամարտի անցկացման ժամկետների մասին:

«Ճիշտն ասած՝ վերջին մենամարտից առաջ նախապես որոշել էինք, որ այն հաղթելու դեպքում հաջորդ մենամարտում պայքարելու եմ գոտու համար, բայց, թե ինչ գոտու համար եմ պայքարելու դեռևս հայտնի չէր: Վերջին հաղթանակից հետո այնպես ստացվեց, որ WBC  վարկածով International Silver գոտին թափուր էր մնացել, ճիշտ ժամանակին պրոմոութերները նկատեցին և հասկացան, որ դա լավ գոտի է ու հիմա արդեն 100 տոկոսով հաստատված է, որ ես «կռվելու» եմ այդ գոտու համար:

Թեթև քաշային կարգում մոտ 1300 բռնցքամարտիկ կա: Այնպիսի մեկը չկա, որի հետ կցանկանայի մենամարտել կամ ում հետ մենամարտելու ծրագրեր կան: Դեռևս չգիտեմ, թե ում դեմ եմ պատրաստվելու: Օրը և վայրը 100 տոկոսով դեռ չեն հաստատվել, բայց, ամենայն հավանականությամբ, կլինի Իսպանիայում մայիսի 19-ին»:

«Պարող Մարդասպանը» նաև շեշտեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած ուսումնամարզական հավաքները բավական դրական են անդրադարձել իր մարզավիճակի վրա ու հնարավորություն ընձեռել փորձով փոխանակվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում իրենց կայուն տեղը զբաղեցրած դեմքերի հետ:

Մի գդալ սպորտ. Բռնցքամարտ. Արամ Ավագյան, Նարեկ Աբգարյան, Գոռ Երիցյան

«ԱՄՆ-ում մոտ մեկ ամիս հավաքներ ենք անցկացրել: Այդ ժամանակվա ընթացքում շատ բան սովորեցինք, քանի որ գնում էինք պրոֆեսիոնալ ակումբ և առնչվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, սպարինգներ էինք անցկացնում ու դա շատ մեծ պլյուս էր մեզ համար, հիմա ենք զգում, թե ինչպես անդրադարձավ մեզ վրա փորձի փոխանակումը ու այդ հավաքը: Ամեն տեսակի բռնցքամարտիկներ կային՝ մեքսիկացիներ, կոլումբիացիներ, ամերիկացիներ, մի խոսքով այնպիսի մարզիկներ, որոնք այստեղ չենք տեսել: Շատ աճեցինք Ամերիկայից հետո:

ԱՄՆ-ում համագործակցել ենք Ֆրեդի Ռոուչի հետ, որը Մենի Պակյաոյի մարզիչն է եղել, հիմա նա լեգենդար անձնավորություն է ԱՄՆ-ում, բոլորը նրան ճանաչում ու հաճախում նրա ակումբ: Ակումբը առավոտվանից մինչև երեկո մարդաշատ է»:

ԱԻԲԱ-ի նոր օրենքը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող սիրողական բռնցքամարտիկների թույլ է տալիս մինչև 15 մենամարտը համատեղել սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Նարեկը մեզ հետ զրույցում պնդեց, որ մինչև 2020 թվականը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը 15 մենամարտի շեմը, ամենայն հավանականությամբ, չի հատի:

«Սիրողական բռնցքամարտում էլ էի ինձ հիանալի զգում, պարզապես սիրողականում շատ բան հիմնված է առ ու ծախի վրա: Եթե մինչև օլիմպիական խաղերը 15 մենամարտս չլրանա ու ունենամ համապատասխան վարկանիշ, անպայման կմասնակցեմ: Իհարկե, շատ կուզեմ ևս մեկ օլիմպիական խաղերի մասնակցել: Կարծում եմ, որ մինչև 2020 թվականը դժվար թե 15 մենամարտի շեմը հատեմ ու շատ հավանական է, որ կմասնակցեմ օլիմպիական վարկանշային մրցաշարերին»:

Լուսանկարները՝ Նարեկ Աբգարյանի անձնական արխիվից

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նարեկ Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը և շարունակում է անպարտելի մնալ

Բռնցքամարտ․ Նարեկ Աբգարյանը տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը

Նարեկ Աբգարյանը վաղը կփորձի տոնել պրոֆեսիոնալ ռինգում իր 11-րդ հաղթանակը (լուսանկարներ)

Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակցի անունը հայտնի է

Հայաստանում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի աննախադեպ շոու. Punch Boxing-ի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Նարեկ Աբգարյանը՝ WBC International Silver գոտու տիրակալ

Նարեկ Աբգարյանը այսօր կմենամարտի WBC վարկածով գոտու համար

Նարեկ Աբգարյանը՝ WBC International Silver գոտու մենամարտի մասին. «Եթե մտածեմ, որ մրցակիցս վտանգավոր է, ընդհանրապես ռինգ չեմ մտնի»

Արամ Դավթյան. «Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները տեխնիկական բարձր պատրաստվածություն ունեն»

Նարեկ Աբգարյանը 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

Արամ Ավագյանը կմենամարտի WBC վարկածով International Silver գոտու համար

Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի գոտու համար

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթարշավը պրոֆեսիոնալ ռինգում

Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը և Արամ Ավագյանը այսօր հերթական մենամարտերը կանցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում

Մի գդալ սպորտ. Բռնցքամարտ. Արամ Ավագյան, Նարեկ Աբգարյան, Գոռ Երիցյան