-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան մտադիր է 2-րդ անգամ պաշտոնավարել որպես ակումբի նախագահ. իսպանացին իր թեկնածությունն է առաջադրել հունվարի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ու ներկայացրել իր նախագծի հիմնական դրույթները»:
Մեսիի ապագան
«Մեսիի հետ դեռ չեմ խոսել, բայց, բնականաբար, նա մտնում է իմ ծրագրերում: Մեսին ինձ լավ է ճանաչում, ես էլ՝ նրան: «Բարսելոնան» պետք է դառնա մեր ֆուտբոլիստների համար մոտիվացիա ստեղծող ակումբ, այստեղ պետք է բոլորը ցանկանան խաղալ: 2006-ին Մորատին՝ «Ինտերի» նախագահը, Մեսիի համար առաջարկեց 250 միլիոն եվրո. այդ ժամանակ ես մերժեցի նրան: Գրեթե վստահ եմ, որ եթե ես Մեսիին իմ նախագիծը ներկայացնեմ, նա կմնա «Բարսելոնայում», չէ՞ որ սա նրա տունն է»:
Տրանսֆերները
«Եթե հիմա խոսեմ տրանսֆերներից, կանարգեմ հիմնական թիմում առկա ֆանտաստիկ ֆուտբոլիստներին: Չեմ ցանկանում ապակայունացնել իրավիճակը: Տրանսֆերներ իրագործելուց առաջ պետք է տեսնենք՝ ինչ ֆուտբոլիստներ ունենք թիմում, իսկ հետո արդեն կգնեմ այն ֆուտբոլիստին, ում անունը կտա մարզիչը»:
Նպատակը
«Չեմպիոնների լիգան: Այո՜, այդ մրցաշարը մեզ համար լինելու է յուրաքանչյուր մրցաշրջանի գլխավոր նպատակը. իշխել Եվրոպայում: «Բարսելոնան» ու Չեմպիոնների լիգան միասին հաջողություններով հարուստ պատմություն ունեն: Մենք մեր ընդունած որոշումներով «Բարսելոնային» կվերադարձնենք լավագույնների շարքին:»
Կումանը
«Կումանն արժանի է հարգանքի: Նա սիրում է ակումբը, նա ակումբի լեգենդ է: Կումանը հեշտ առաջադրանք չուներ, երբ եկավ այստեղ, և բացի դա, նա դեռ պայմանագիր ունի ու ժամանակ՝ հաջողություններ գրանցելու համար»:
Գվարդիոլան
«Գվարդիոլան իմ լավ ընկերն է, ու եթե կայացրել է որոշում՝ մնալ այնտեղ, որտեղ աշխատում է, ապա շնորհավորում եմ նրան: Ես գիտեմ, որ նրան «Բարսա» հրավիրելը տարբերակ չէ: Նույնը կարող եմ ասել Բեգիրիստայնի (նախկին մարզական տնօրենի – խմբ.) մասին»:
Չավին
«Չավիին բարձր եմ գնահատում: Երբ նախագահ էի, նա դեռ ֆուտբոլիստ էր: Լավ հարաբերություններ ենք պահպանում, շփվում ենք երբեմն: Չավին իսկական օրինակ է երիտասարդների համար, նա ֆուտբոլի նվիրյալ է: Մի օր նրա երազանքը կիրականանա «Բարսելոնայում»…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո