Պարտություն Երևանում Սլովակիայի հավաքականից. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Պարտություն Երևանում Սլովակիայի հավաքականից. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 4-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայաստանի Մ-19 հավաքականն Արտակ Օսեյանի գլխավորությամբ Երևանում ընկերական հանդիպում է անցկացրել Սլովակիայի հասակակից ընտրանու հետ և պարտություն կրել 0-2 հաշվով: Մեր պատանեկան հավաքականը գոլերը բաց է թողել երկրորդ խաղակեսում: Կողմերը ևս մեկ խաղ կանցկացնեն ապրիլի 6-ին:
  • ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ապրիլի 12-ին մեկօրյա այցով կժամանի Հայաստան:
  • «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Մակեդոնիայի առաջնության 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ տեղական ԶԼՄ-ների: Հայ ֆուտբոլիստը 5 բալանոց համակարգում ստացել է 3,5 գնահատականը: Բարսեղյանը «Ռաբոտնիչկիի» դեմ խաղում (2-0) անցկացրել էր 60 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ:

sdCMEs8k-2c

  • Հորդանանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Ալ-Ջազիրան» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության է հասել «Ալ-Բուկայի» նկատմամբ: Մարտիկ Մարտիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ալ-Ջազիրան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
  • Բելգիայի ռեգիոնալ «Բ» լիգայի 24-րդ տուրում «Հևեռլի Լուվեն-2»-ը սեփական հարկի տակ 7-3 հաշվով պարտության է մատնել «Ռուսելար-2»-ին: Բեն Յագանը մասնակցել է ամբողջ խաղին՝ դառնալով մեկ գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Հևեռլի Լուվեն-2»-ն 1-ին հորիզոնականում է:
  • VivaroNews.am-ը կազմել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության՝ մարտ ամսվա խորհրդանշական հավաքականը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել բելառուսական թիմի դեմ խաղում

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

Հարոյան. «Առաջարկներ ունեի նաև Հունաստանից, Կիպրոսից ու Իսրայելից»

Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, Հարոյանը՝ «Աստանայի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

Ռազմիկ Գրիգորյանը Հայաստանի Մ-19 հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի

Կապառոսից մինչև պատերազմի մասնակիցներ․ Շնորհավորանքներ Մխիթարյանին (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի ապագան հարցականի տակ է

Մեկական անգամ․ Հայաստանի հավաքականի բոլոր գոլերը 2020 թ. ընթացքում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանը՝ «Աստանայի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանը՝ «Աստանայի»՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածու

Տիգրան Բարսեղյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

Կապառոսի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականը գլխավորած 20 մարզիչների մեջ

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում