Պարտություն սկզբունքային մրցախաղում - VNews
Բաժիններ

Պարտություն սկզբունքային մրցախաղում

super 6 - Պարտություն սկզբունքային մրցախաղում

Մեկօրյա հանգստից հետո Բուխարեստում ընթացող դասական շախմատի Superbet Chess Classic մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը Շահրիյար Մամեդյարովի հետ սկզբունքային մրցախաղում սևերով 40-րդ քայլին պարտվեց: Դա մրցաշարում հայ շախմատիստի առաջին պարտությունն էր: Հիշեցնենք, որ նախորդ 5 պարտիաներն էլ Արոնյանն ավարտել էր  ոչ-ոքի:

Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց Կոնստանտին Լուպուլեսկուին, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ֆաբիանո Կարուանան, Բոգդան-Դանիել Դյակն ու Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին հաշտություն կնքեցին:

6 տուրից հետո 4-ական միավորով առաջատարներն են Ալեքսանդր Գրիշչուկը և Շահրիյար Մամեդյարովը: Նրանց կես միավոր է զիջում Ուեսլի Սոն: Արոնյանը 2,5 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի առաջատարներից մեկի՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Վլադիմիր Հակոբյանը կներկայացնի ԱՄՆ-ն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերազանց ելույթների շնորհիվ Արոնյանը բարձրացավ 2-րդ հորիզոնական

Անհաջող մեկնարկից հետո Արոնյանը շտկեց մրցաշարային վիճակը

Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի 8-րդ փուլին

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին (կատարված քայլեր)

Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությանը

Արոնյանին տեխնիկական պարտություն է տրվել Աշխարհի գավաթում․ հայտնի է պատճառը

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը գլխավոր մրցանակը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց

Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոնի հետ

Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում