«Պարտված լավագույնները». 5 սկանդալային դեպք, երբ «Ոսկե գնդակը» չի գտել արժանի տիրոջը - VNews
Բաժիններ

«Պարտված լավագույնները». 5 սկանդալային դեպք, երբ «Ոսկե գնդակը» չի գտել արժանի տիրոջը

Նախօրեին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին նորից հարգեցին ու պատվեցին՝ շնորհելով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակը: «Ոսկե գնդակն» անհատական մրցանակ է, տրվում է ֆուտբոլիստների ցուցադրած խաղի համար, թիմային մրցանակները պետք է քիչ դեր խաղան: Խաղային տեանկյունից, գուցե Լեոն 2019-ին ցուցադրել է գերազանց ֆուտբոլ, սակայն, լինենք անկեղծ. ֆուտբոլիստի անհատական ելույթները եթե չեն օգնում թիմին, այդքան էլ արժեքավոր չեն, մանավանդ, որ մենք լավ տեղյակ ենք Մեսիի տաղանդից:

2019-ին արգենտինացին չի կարողացել օգնել իր հավաքականին, թիմը ձախողվել է Կոպա Ամերիկայում, իսկ Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլն» է ապտակել: Ընդ որում՝ ավելի ցավոտ, քան մեկ տարի առաջ «Ռոման»: 2019-ին գտնվեց ֆուտբոլիստ, որն իր խաղով ավելի արժանի էր, քան Լեոն: Հարց. էլ ի՞նչ պիտի աներ վան Դեյկը, որ այդ անիծված «գնդակը» գլորվեր նրա ձեռքերի մեջ…:

Փորձենք հիշել ևս մի քանի դեպք, երբ «Ոսկե կռվախնձորը» բաժին է հասել ոչ թե նրանց, ովքեր բոմբել են, այլ նրանց, ում «ավելի շատ են սիրում» կամ ովքեր ավելի թրենդային են եղել:

2004 – Անդրեյ Շևչենկո

2004  թվականը ֆուտբոլային տեսանկյունից ամենա-ամենա-ամենաանսպասելին էր վերջին 20 տարվա ընթացքում, հավանաբար: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում սովորական «Բավարիաների» ու «Ռեալների» փոխարեն կռիվ էին տալիս «Պորտուն» ու «Մոնակոն», իսկ Եվրոպայի առաջնությունում հաղթեց համեստագույն Հունաստանի հավաքականը: Ավելի զարմանահրաշ բան ե՞րբ եք հիշում: Իսկ հիմա ուշադրություն. խնդրում եմ այս տողերի մեջ մի տեղ գտեք «Միլան» և «Շևչոնկո» բառերը…ես այդպես էլ գիտեի…

Շևան Իտալիայի առաջնությունում դարձավ լավագույն ռմբարկու՝ 32 խաղում խփելով 24 գնդակ ու իր թիմին դարձրեց Իտալիայի չեմպիոն: Էն որ՝ «Վա՜ու»: Իսկ այն, որ «Դեպորտիվոն» «փչացրեց» «Միլանին» այդ նույն Շևչենկոյով հանդերձ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 4-0 հաշվո՞վ: Դա հաշիվ չէ, չէ՞:

Եթե շարժվեինք այսօրվա սկզբունքներով, մրցանակը պետք է հանձնեինք հույն ֆուտբոլիստի կամ էլ Մոուրինյոյի «Պորտուի» տղերքից մեկին: Սակայն հույներից մարդ չկար, որ անհատապես արժանի էր մրցանակին, «վիշապների» առաջատար Դեկուն առնվազն, «մեղմ» ասած, պակաս արժանի չէր Շևայից: Հաղթանակ ՉԼ-ում, հաղթական գոլ եզրափակիչում, Եվրոպայի առաջնությունում վառ ու վստահ խաղ, միայն պարտություն եզրափակիչում…դե հա, քիչ էր մնում մոռանայի՝ «Պորտուն» հաղթել էր նաև Պորտուգալիայի առաջնությունում, Դեկուն էլ 12 ասիստով լավագույն փոխանցում կատարողն էր…

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Գերմանական մեքենան» չխնայեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սուարեսը գոլ խփեց, Կիմիխը՝ պատասխանեց․ «Բավարիան» պահպանում է 3 գոլի առավելությունը (տեսանյութ)

4-1! «Բավարիան» ևս 2 անգամ գրավեց «Բարսելոնայի» դարպասը (տեսանյութ)

Պերիշիչը «Բավարիային» կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Բավարիան» արագորեն մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

«Բարսելոնայի» ևս մեկ խաղացող վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնա» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

«Բավարիան» այնքան էլ ֆավորիտ չէ, որքան ասում են». Մասկերանո

Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»

Սետյեն. «Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց պարզ է, որ նա Մեսիի մակարդակի չէ»

Վիդալ. «Բավարիան» խաղալու է «Բարսայի» դեմ, ոչ թե Բունդեսլիգայի թիմերի»

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

«Նա կվնասազերծի Մեսիին». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Ռեալը» սկսում է «վաճառքի օպերացիան». 8 ֆուտբոլիստ՝ ելքի դռան մոտ

Ռոնալդուին մոտ կանգնած աղբյուրներն արձագանքել են ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» տեղափոխության լուրին

Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»