-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում մեր ընտրանին ընդհանուր առմամբ նվաճեց 12 մեդալ:
«Մեծ հաճույքով կարող ենք ասել, որ մեր պետությունը 103 երկրների մեջ լավագույնն էր: Հիմա կասեք, առաջինը չէինք, այո՛, բայց Չինաստանից լավն էինք: Նրանք 5 ոսկե մեդալ նվաճեցին, մենք՝ 2: Բայց նրանք քանակով մեզանից 100 անգամ շատ են: Եթե մարզիկների քանակով հաշվես, չինացիներից 100-ից մեկը մեդալ չի նվաճել, իսկ մեր 100-ից մեկը մեդալակիր է դարձել»:
Հայ մասնագետը նշեց, որ շատ գոհ է մեր ծանրորդների ելույթներից, սակայն, ինչպես բոլորը, հիասթափված Անդրանիկ Կարապետյանից, որը 0 ստացավ հրում վարժությունում:
«Չնայած այդ երիտասարդը շատ ծանր վիճակով է հասել այնտեղ, հուլիս ամսին երկկողմանի թոքաբորբով պարկած է եղել, բայց մարզումներին լավ արդյունքներ է գրանցել. աշխարհի 2 ռեկորդ է սահմանել: Ինքն էլ հիասթափված է: Խնդրում եմ՝ թողեք տեսնենք, այդ վերքը կբուժվի, թե չէ»:
Ալավերդյանը պատասխանեց հարցին՝ արդյոք մեր մարզչական շտաբը չի նախատեսում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի տեղափոխությունը օլիմպիական քաշ:
«Այսօր ինքը բարձրացնում է 208 կգ կամ 210 կգ, բայց այնտեղ պետք է բարձրացնել 230 կգ, իսկ 20 կգ կամ 30 կգ ավելացնել այդ 8 ամսվա մեջ անհնարին է մարզիկի համար»:
Սիմոնն Մարտիրոսյանն էլ նորից ապացուցեց, որ աշխարհում ուժեղագույնն է, սակայն Օլիմպիական խաղերում էլ նման նվաճման հասնելու համար մեր ծանրորդը պետք է աշխատի ու ավելացնի:
«Այս աշխարհի առաջնության կիլոգրամները բավական չեն Օլիմպիական խաղերի համար: Հետո, նա թույլ տվեց հակառակորդներին մոտենալ իրեն: Բայց ես հուսահատված չեմ: Սիմոնին որքան պետք է, այնքան էլ նա բարձրացնում է, դա է հետաքրքիր: Եթե պետք լինել բարձրացնել 235 կգ, նա դա կաներ, առաջին մոտեցումից հետո նա արդեն առաջատարն էր, 3 ոսկին էլ նրանն էր: Ոչ մի խնդիր չուներ: Դրա համար էլ փորձեցինք 240 կգ, որպեսզի տեսնի՝ արդյոք այդ վիճակով նա կարող է բարձրացնել»:
Ալավերդյանի խոսքով՝ գերծանր քաշային կարգում անկախ Լաշա Տալախաձեի բարձրացրած կիլոգրամների, Գոռ Մինասյանը տարեցտարի բարելավում է իր արդյունքները: Մարզչին հիացնում է, որ Գոռը մրցահարթակ դուրս գալիս կարողանում է ինքն իրեն տրամադրել ու իր կամքին ենթարկել ծանրաձողը: Եվ բացառված չէ, որ Մինասյանը մի օր ձեռնոց կնետի վրացի հսկային:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո